Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայուհին՝ չինական մշակույթի տարածող

09/12/2022
- 09 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չինական news.cn պորտալն անդրադարձել է 30-ամյա Ալետա Հակոբյանին, որը ստվերային ներկայացումների միջոցով պատմում է չինական մշակույթի մասին: Ստվերային թատրոնի հայազգի երկրպագուն որպես բեմ օգտագործում է իր ձեռքով պատրաստված մեծ տուփը, լուսավորման համար՝ լամպ, իսկ որպես էկրան՝ սպիտակ թուղթ: Նա համացանց է ներբեռնել ստվերային ներկայացումների մի քանի տեսահոլովակ ու դրանով գրավել օգտատերերի ուշադրությունը: Ըստ նրա՝ ստվերային ներկայացումը չինական միֆերի, առասպելների, պատմության եւ մշակույթի մասին պատմելու հրաշալի միջոց է:

Ալետան Չինաստան է գնացել Հայաստանից՝ երեք տարի առաջ, անգլերեն դասավանդելու նպատակով: Եղել է տարբեր վայրերում եւ հատկապես հրապուրվել տեղական բանահյուսությամբ ու առասպելաբանությամբ. «Դրանք հիասքանչ են, հմայիչ եւ իմաստությամբ լի»: Երկար ժամանակ որոնել է պատումի յուրահատուկ եւ նոր միջոց, որպեսզի իր հավաքած ժողովրդական հեքիաթները հաղորդակից դարձնի մարդկանց:

Չինաստանի հյուսիս-արեւմուտում գտնվող Սիան քաղաքի թանգարանում դիտելով ստվերային ներկայացում՝ Ալետան հասկացել է, որ ուզում է հենց այդ արվեստով զբաղվել: Սակայն եթե ստվերային տիկնիկներն ավանդաբար պատրաստվում են կենդանիների կաշվից, Ալետան օգտագործում է թուղթը, որից զգուշորեն սիլուետներ է պատրաստում:

Ալետան բազմաթիվ դիտողներ ունի նաեւ Հայաստանից, իսկ Նյան հրեշի մասին նրա ներկայացումը ցուցադրվել է հայկական հեռուստատեսությամբ: Այժմ նա նոր պատմություն է հորինում՝ հիմնված հին չինական պոեզիայի վրա:

«Երբ իմ չինարենը բավականաչափ բարելավվի, ես տեսահոլովակներ կնկարահանեմ հայկական առասպելների, ավանդազրույցների եւ սովորույթների մասին ու իմ երկրի մշակույթը կներկայացնեմ չինական լսարանին»,- ասել է Ալետան:

 Անգլերենից թարգմանեց ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի եւ Սփյուռքի մտավորականությունը

Հաջորդ գրառումը

Նոր հրատարակություն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Նոր հրատարակություն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական