Շաբաթ, Փետրվարի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայկական հիշատակումներ Գուգուշի գրքում

Արծվի Բախչինյան
06/02/2026
- 06 Փետրվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
52
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անցյալ տարեվերջին ԱՄՆ-ում լույս տեսավ իրանցի հռչակավոր երգչուհի եւ դերասանուհի Գուգուշի անգլերեն ինքնակենսագրությունը՝ «Գուգուշ. մի մեղավոր ձայն» վերնագրով (համահեղինակ՝ Թարա Դեհլավի): Նախահեղափոխական Իրանի թիվ մեկ փոփ աստղը, առաջին եւ մեծագույն դիվա, 75-ամյա Գուգուշն Իրանի իսլամական հեղափոխության ժամանակ մոտ մեկ ամիս կալանավորված է եղել, ինչից հետո հայտարարվել է ռեժիմի համար անցանկալի անձ եւ 21 տարի բացակայել է բեմից ու էկրանից, իսկ 2000 թվականին հաստատվելով ԱՄՆ-ում՝ նա վերականգնել է երգչուհու գործունեությունը:

Հայտնի են Գուգուշի կապերը հայ երգի եւ իրանահայ արվեստագետների հետ: Թեեւ գրքում հիշատակված չեն, սակայն նա, ի թիվս բազմաթիվ երգերի, հայերենով կատարել է նաեւ գուսան Շահենի «Զեփյուռ կդառնամ», Հասմիկ Մանասերյանի «Ծաղիկներ, ծաղիկներ», այլեւ «Հազար երնեկ» ու այլ հայկական երգեր: Գրքում հիշված չէ նաեւ, որ երբ 2011-ին Բաքվում փորձել են կազմակերպել Գուգուշի համերգը, նա հրաժարվել է Ադրբեջան մեկնել առանց իր հայ ընկերոջ, ինչի պատճառով էլ համերգը չեղյալ է հայտարարվել: Ցանկալի է, որ Գուգուշը հիշատակեր նաեւ  2017-ի օգոստոսի 31-ին Երեւանում կայացած իր համերգը, որին ներկա լինելու համար հազարավոր հանդիսականներ են ժամանել Իրանից եւ որի ընթացքում երգչուհին հայերեն մի քանի նախադասություն է արտասանել:

Իր հայկական առնչություններից Գուգուշն առաջինը նշել է իր անվան հայկական ծագումը. «Իմ ծնողներն ինձ Գուգուշ են անվանել իմ ծննդյան պահից: Նրանք մի քանի հայ ընկեր են ունեցել իրենց ամուսնության վաղ շրջանի երջանիկ օրերին՝ Լիդուշ, Մինուշ եւ Գուգուշ անուններով: Նրանց դուր էր եկել իրար միացված երկու մեղեդային վանկերի հնչողությունը, ու նրանց չէր անհանգստացնում, որ դա տղայի անուն է: Երբ հայրիկս, իմ ծննդյան վկայականը ձեւակերպելու համար, գնացել էր համապատասխան մարմիններ՝ ոչ պակաս, քան տասնութ ամիս անց, նրան ասել են, որ չեն կարող գրանցել ոչ իրանական եւ ոչ մահմեդական անուն: Այդպիսով, իմ անունը պաշտոնապես դարձավ Ֆաեղե («Հաղթական»), բայց բոլորն ինձ Գուգուշ էին ասում» (էջ 13): Ի դեպ, 2017-ին Երեւանում երգչուհին հանդիպել է հոր հայ ընկերոջը՝ Թեհրանում ճանաչված երգիչ Գուգուշ (Գուրգեն) Վանաքիին, որի պատվին էլ նա ստացել էր իր անունը:

Գրքում հիշված են իրանահայ արվեստագետներ. երգիչ Վիգենը՝ «փոփի սուլթանը», որի երգերը միահյուսում էին արեւմտյան ազդեցությունները պարսկական ոգու հետ, իր էլեկտրականացնող խարիզմայով լուսավորում էր բեմը: Ես դեռ չափազանց փոքր էի՝ հասկանալու համար դրանց նշանակությունը, բայց ինձ դուր էր գալիս, թե ինչպես են բառերը հոսում զարմանալի մեղեդիների հետ միասին, հատկապես Վիգենի կենսուրախ ռիթմը, որն այդ ժամանակ իսկապես հեղափոխական էր. նա առաջինը փոփ երաժշտությունը ներմուծեց Իրան» (էջ 17-18): Երեք անգամ հիշված է պարսկագիր յբանաստեղծուհի Զոյա Զաքարյանը (էջ 12, 240, 253), որը երգչուհու մի շարք երգերի խոսքերի հեղինակն է: Հիշված է ընտանիքի մի հայ բարեկամ, որին հեղինակը նշել է որպես Ապեր («բարի, հայ հնչյունային ճարտարագետը Լոս Անջելեսից», էջ 110): Լուսանկարների շարքում երգչուհուն տեսնում ենք իր հետ համագործակցած իրանահայ երգիչ Անդրանիկ Մադադյանի (Անդի) եւ կիթառահար Մարտիկի (Կարախանյան), նաեւ Շառլ Ազնավուրի հետ:

Գրքում կա նաեւ հետեւյալ վկայությունը. խոսելով ռեժիմի կողմից մտավորականների հետապնդումների մասին՝ Գուգուշը հիշել է. «Մշակույթի գործիչների եւ մտավորականների համակարգված հետապնդումը ողջ թափով ընթացքի մեջ էր արդեն 1996 թ., երբ ձախողվեց փորձը՝ վթարի ենթարկելու մի ավտոբուս, որը քսանմեկ իրանցի գրողների եւ բանաստեղծների էր տեղափոխում Հայաստան՝ բանաստեղծական համաժողովի մասնակցելու համար» (էջ 275):

Նշենք նաեւ, որ Գուգուշը վերջերս հայտարարել է բեմին վերջնականապես հրաժեշտ տալու մասին՝ պատճառաբանելով իր հայրենիքում կատարվող բռնությունները…

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կոմիտասի «Բեռլինյան  պատարագը» հնչեց Երեւանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ  

Հաջորդ գրառումը

Հայկական ֆիլմը Յոթեբորգի փառատոնում

Համանման Հոդվածներ

13 Փետրվարի, 2026

ԱՄՆ-ը թափով մխրճվում է մեր տարածքում ու տարածաշրջանում

13/02/2026
13 Փետրվարի, 2026

Շեղված օրակարգեր

13/02/2026
13 Փետրվարի, 2026

Բաքվում ցմահ դատապարտված… խաղաղություն

13/02/2026
13 Փետրվարի, 2026

«Վենսը հող է նախապատրաստում դեպի Ասիայի սիրտը տանող «Թրամփի ուղու» համար»

13/02/2026
Հաջորդ գրառումը

Հայկական ֆիլմը Յոթեբորգի փառատոնում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական