Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայերն ու օսմանցիները

09/09/2022
- 09 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջերս յուշագրութիւն մը կ՛ընթերցէի Օսմանեան կայսրութեան մէջ ապրած հայերուն մասին: Թէեւ բաւական բան կարդացած եմ հայ եւ օտար հեղինակներէ միեւնոյն նիւթին շուրջ, սակայն միշտ ալ նորութեան մը հանդիպելու առիթ կ՛ըլլայ: 600 տարի մէկ պետութեան լուծին տակ ապրիլ, կը նշանակէ 24-25 սերունդի կեանք. 24-25 սերունդի գոյակցութիւն  օտարի հետ,  տարբեր կրօնքի, տարբեր լեզուի եւ տարբեր մշակոյթի ու կենցաղի հետ շփում ունենալ, կամայ թէ ակամայ: Շփում ունենալը պիտի անդրադառնար մեր ազգին վրայ ժխտականօրէն, բնականաբար, քանի որ իշխողը հսկայ կայսրութիւն մըն էր, թուաքանակով շատ աւելի մեծ, քան հայերը, որոնք ուրիշ փոքրամասնութիւններու նման քիչ էին թիւով, եւ անշուշտ մենք էինք որ պիտի ազդուէինք, քան ազդէինք, որոշ չափով իւրացնելով իրենց լեզուն, բարքերը, սովորութիւնները, սակայն երբե՛ք կրօնը:

Կիլիկիոյ անկումէն ետք,  սկիզբի դարերուն, ինչեր պատահեր են՝ շատ յստակ չէ, քանի որ այդ դարերու պատմութիւնը ամբողջական ձեւով չէ հասած մեզի, սակայն կեդրոնանալով 19-րդ դարուն վրայ՝ բաւական նիւթ ունինք մեր տրամադրութեան տակ, յատկապէս այդ դարու երկրորդ կէսին մասին, ուր արդէն հայերը «զարթօնք» մը կ՛ապրէին շնորհիւ հայ եւ թուրք երիտասարդներու գաղափարախօսութեանց, որոնք Եւրոպայի համալսարաններուն մէջ ուսանելով՝ տոգորուած էին եւրոպական լուսաւորեալ ազատական մտածելակերպով, տարբեր քաղաքական հեռանկարներով, զորս իրենց հետ բերին եւ համարձակօրէն տարածեցին:

Հայերու «զարթօնքը» պատճառ դարձաւ շատ մը բարելաւումներու, մասնաւորաբար կրթամշակութային ոլորտներուն մէջ: Պատկերացուցէք. 1830-ին Օսմանեան կայսրութեան հայկական շրջաններուն մէջ 114 վարժարան ունեցած ենք, որոնցմէ 30-ը՝ Պոլսոյ մէջ. 1870-ին,  այսինքն վերոյիշեալ «զարթօնք»ի օրերուն, 450 վարժարան,  61-ը Պոլսոյ մէջ, որոնցմէ 20-ը աղջկանց վարժարաններ… Մեր ընդհանուր աշակերտութեան թիւը եղած է  24.000, այսինքն հայ բնակչութեան (որ ըստ այդ օրերու մարդահամարին 2.400.000 եղած է),- 10%-ը հայկական վարժարաններ յաճախող եղած են. անոնց ալ 1/3-ը՝ աղջիկներ:

Զարմանալու շատ բան կայ: Նախ՝ որ ԺԹ դարու առաջին կիսուն, երբ տակաւին հայկական համայնքը այնքան ալ կազմակերպուած չէր, այդքան թիւով հակական վարժարաններ ունենալը մեծ ճոխութիւն էր, ան ալ օտարի լուծին տակ: Իսկ թուրքերը ընդհանրապէս վարժարաններ ունէի՞ն, թէ մզկիթներուն կից «մետրեսէներու» մէջ կը կրթուէին: Քառասուն տարի յետոյ շատ բան փոխուեցաւ. վարժարաններուն թիւը քառապատկուեցաւ, իսկ անոնց մէջ աղջկանց վարժարաններ ալ… 150 տարի առաջ թուրքիոյ մէջ աղջկանց վարժարաններ, երբ իսլամական կրօնքը թոյլատու չէր որ աղջիկները դպրոց երթային, բան մը, որ երկար տարիներ շարունակուեցաւ, մինչեւ իսկ քսաներորդ դարի կէսերը եւ աւելի:

Անշուշտ դպրոցներուն զուգահեռ հայկական տպարաններ ալ բացուեցան, գիրքեր ու թերթեր ալ տպուեցան, գեղարուեստական, մշակութային ձեռնարկներ ալ կազմակերպուեցան… Հայութիւնը իր տարերքին մէջ էր, արդէն Պոլիսը իրենց մայրաքաղաքը կը նկատէին, իսկ երկիրն ալ համարեա՛ Հայաստան…

Մենք շուտ կը խանդավառուինք, կը շփանանք, չափը կ՛անցընենք ամէն ինչի, առանց մտածելու դիմացինին, իշխող տարրին անդրադարձին մասին: Մեր բարձրագոյն դասակարգի ամիրաներուն վիճակը իշխանական էր, յարաբերութիւնները պետական այրերու եւ Բարձր Դրան հետ՝ «մեղր ու կարագ»… Նոյնն ալ յաջորդ դասակարգը՝ վաճառականները. դրամ, դիրք, «Էֆենտի« կոչումին արժանի… Իսկ արհեստաւոր դասակարգն ու աշխատաւոր դասակարգը, մեծամասնութեամբ ամենահամեստը՝ ղարիպ, իրենց օրապահիկը ապահովելով զբաղած: 

Եկեղեցին գլխաւոր իշխանութիւնն էր, որ ունեցաւ մրցակից՝ կուսակցութիւնները, որոնք թէեւ մտաւորական, նուիրեալ անձնաւորութիւններու հիմնադրութեամբ մէջտեղ եկան, սակայն համընդհանուր սէր եւ յարգանք վայելելէ հեռու էին: Հարուստ դասակարգն ու եկեղեցին մէկ կողմէ, կուսակցութիւններն ու պարզ ժողովուրդը միւս կողմէ, հոգ չէ թէ խօսքակռիւով, բախումներն անխուսափելի էին:

Ու չուշացաւ պետութեան ապտակը, զգաստացնելու համար հայերը: 1895-96, 1905, 1909, եւ… 1915: Հազարներ, տասնեակ հազարներ, միլիոն ու կէս…

Այսօր տարբե՞ր է, թէ՞ անմիաբանութիւնը մեր արեան մէջ է:

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Զինվորականներին մեղադրանք առաջադրելով՝ ցանկանում են ամրապնդել թեզը, թե Նիկոլ Փաշինյանը ոչնչում մեղավոր չէ»

Հաջորդ գրառումը

Ընտրածդ ճանապարհը քեզ տանում է Թուրքիստան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Ընտրածդ ճանապարհը քեզ տանում է Թուրքիստան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում․ Գևորգ Դանիելյան

09/06/2025

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում։ Նախ,...

ԿարդալDetails

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ

09/06/2025

Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի դատավարության ողջ ընթացքն ուղեկցվում է կեղծիքների գերդոզավորմամբ. Տիգրան Աբրահամյան

09/06/2025

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական