Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի արտաքին հարաբերությունների պարադոքսալ նկարագիրը

10/06/2022
- 10 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Հանրապետությունն ինչպիսի՞ն է աշխարհի համար.  կանխատեսելի ու  վստահարժան  գործընկե՞ր,  լեգիտիմ  իշխանավորների կողմից  կառավարվող երկի՞ր,  խաղաղասեր ու բարիդրացիական հարաբերություններին հավատարիմ  միջազգային  սուբյե՞կտ… 

Այդ հարցերի  պատասխանները կարելի է գտնել  Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններ ունեցող,  գործընկերային հարաբերություններ  պահպանող  եւ առկա բարդ ու հակասական հարաբերությունները կարգավորելու ցանկությամբ տոգորված երկրների՝ Հայաստաի մասին ունեցած  գնահատականներում, ինչը  կարճ կարելի է ձեւակերպել հետեւյալ բանաձեւի մեջ.  Հայաստանի ներկայիս վարչակարգի պահպանման հարցում առկա է միջազգային կոնսենսուս: Այլ կերպ ասած՝ ոչ ոք չի ցանկանում փոփոխել Հայաստանի վարչակարգը: Կամ՝ Հայաստանն իր  խոցելիության, հետեւաբար նաեւ  կառավարելիության   աստիճանով,  բավարարում է բոլորին, թե՛ մեր նախկին եւ ներկա  բարեկամներին, եւ թե՛  մեր նախկին ու ներկա թշնամիներին:

Երեւան-Մոսկվա

Օրինակ, Ռուսաստանի համար,  Հայաստանի ներկայիս կառավարիչները  Մոսկվայի «սրտի» իշխանությունները համարվելու բոլոր տվյալներն ունեն, քանի որ  Հայաստանի գոյության կարեւորագույն գրավականը՝ Արցախի ապագան, «ԼԱՎՐՈՎՅԱՆ պլանին» համապատասխան՝ ռուս խաղաղապահների բարեգթությանն է հանձնված: Հետեւաբար,  Մոսկվան ծանրակշիռ երաշխիքներ ունի Երեւանի հավատարմությունը շահելու եւ «ԸՐՎպվՌՌ ՊպՉՈՑՖրÿ վպՍցՊՈ»  (Հայաստանը փախչելու տեղ չունի)  վերջերս հանրայնացված բելառուսական ասացվածքի տրամաբանությունը  կենսունակ պահելու համար:    2022 թվականի մարտի 2-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջանին  «Ագրեսիա Ուկրաինայի դեմ» վերնագրով բանաձեւին  Հայաստանի ձեռնպահ  քվեարկությունը,   հենց այդ նվիրվածության վկայությունն է: Միջազգային հանրության պատժամիջոցներին արժանացած Ռուսաստանի համար այս դժվարին օրերին Մոսկվայի դոմինանտ դերակատարությամբ ՀԱՊԿ-ի աշխատանքներին Երեւանի ակտիվ ներգրավվածությունը, դեռ մի բան էլ՝ կազմակերպության նախագահելը,  արդյո՞ք Հայաստանի հավատարմության վառ դրսեւորումների շարքից  չէ: 

Երեւան-Վաշինգտոն

Վաշինգտոնն  էլ ոչ միայն բավարարված, այլ նաեւ հիացած  է Ռուսաստանի ազդեցության գոտուց հեռանալու  եւ եղած-չեղած հավկիթները մի զամբյուղի մեջ չտեղադրելու  Երեւանի  հետեւողական ջանքերով: Վկան՝ վարչապետ Փաշինյանի իշխանության օրոք ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչուն էր: Վկան՝  2018 թվականին Հայաստանում  ընտրված եւ 2021 թվականին վերահաստատված ժողովրդավարական ուղու պահպանման հարցում Վաշինգտոնի  հանձնառության մասին ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հայտարարությունն էր:  Վկան՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Վաշինգտոնում ունեցած աննախադեպ ջերմ հանդիպումն էր:  Վկան՝ հայկական արբանյակի ամերիկյան «երկնակամարում» հայտնվելն էր: Վկան…

Երեւան-Եվրոպական խորհուրդ

Իսկ Հարավային Կովկասում, այդ թվում՝ Հայաստանում, եվրոպական տիպի ժողովրդավարության, ու առայժմ մեր ազգի համար խորթ թվացող արեւմտյան բարքերի հաղթարշավն էլ բխում է  Եվրոպայի ցանկությունից:   Եվրամիության կողմից Հայաստանին   2,6 միլիարդ  եվրոյի վարկ հատկացնելու  մասին հավաստիացումների, ինչպես նաեւ Արցախյան թնջուկի կարգավորման միջազգային մանդատ ունեցող   Մինսկի խմբից Ռուսաստանին դուրս մղելու մտադրությամբ  Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ու  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաճախակի դարձած հանդիպումների համար ուրիշ ի՞նչ բացատրություն կարելի է գտնել: 

Երեւան-Բաքու-Անկարա

Երկու պետության անունից մեկ ազգի կերպարով հանդես եկող  թուրք-ադրբեջանական տանդեմի պատկերացմամբ էլ, միասնական պանթուրանական տարածության ծրագիրն իրականացնելու առումով,  Հայաստանի ներկայիս իշխանություններն անփոխարինելի գործընկերներ են: Վկան՝ պատերազմում պարտություն կրած Հայասանի համար ոչ նպաստավոր պայմաններում Ադրբեջանի հետ ամեն գնով դեմարկացիաների ու դելիմիտացիաների գնալու, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերում Երեւանի ցուցաբերած շտապողականությունն է: Վկան՝ ամենատարբեր նշաձողերի իջեցման հարցում միջազգային հանրության ու վերը նշված տանդեմի տեսակետներին  Հայաստանի իշխանությունների համերաշխ վերաբերմունքն է: Վկան…

Երեւան-Թեհրան

Էլ ինչպե՞ս պաշտոնական Թեհրանը չողջուներ  Փաշինյանին ու իր ղեկավարած  կառավարությանը, եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականութության վերականգնման մասին Իրանի հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների հայտարարություններն իմաստավորվեցին հենց  Հայաստանի ներկայիս իշխանությունների օրոք: Հիշենք Արցախյան երկրորդ պատերազմի ամենաթեժ օրերին Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի հեռուստատեսային ելույթը, որի ժամանակ երկրի ամենաբարձր պաշտոնական խոսափողին տիրապետող անձը ներկայացրեց  առճակատման մասին Իրանի ամենապաշտոնական տեսակետը, թե՝  «Հայաստանի կողմից գրավված բոլոր տարածքները պետք է ազատագրվեն»: Տարածքների «ազատագրումից» հետո, գազ-էլեկտրաէներգիայի դիմաց պայմանագրի ժամկետի ավարտին ընդառաջ, նոր պայմանագրի ստորագրման մասին Հայաստանին տրված Թեհրանի հավաստիացումները,  Հյուսիս-Հարավ էներգետիկ քառակողմ  կապի ու Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային տրանսպորտային միջանցքի կյանքի կոչման ուղղությամբ հայկական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, մի՞ թե ասվածի վկայությունը չեն: 

Երեւան-Թել Ավիվ

Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանին ռազմական մեծ աջակցություն ցուցաբերած Իսրայելին էլ հաջողվեց անգամ  հայ-իրանական  ռազմավարական տիպի հարաբերություններով հայտնի Երեւանի հետ ակտիվացնել երկկողմ հարաբերությունները, եւ առաջին անգամ հայ-իսրայելական հարաբերությունների պատմության մեջ,   Հայաստանի գործող իշխանությունները ներկայացնող   ՀՀ ռեզիդենտ դեսպան հյուրընկալել  Թել Ավիվում, Հայաստանին համոզելով՝ հրաժարվել դեսպանի աշխատանքների  մոդերացիան այլ մայրաքաղաքներից:  Այդ փաստն արդյոք բավարար չէ՞ համոզվելու, որ ներկաներն ավելի ընդունելի են Իսրայելի համար, քան նախկինները:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիվանագետ, Իրանում ՀՀ նախկին դեսպան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուղիղ ձեւո՞վ, թե ի-ով. նորից մեր փողոցների անվանման սխալի մասին

Հաջորդ գրառումը

Հնարավոր է ձեւավորվի Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռանկյունին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Երկու դեպք, միևնույն սկզբունք, բայց ՄԻՊ-ի կողմից՝ երկակի չափանիշ

14/07/2025
Հրապարակախոսություն

Մի բան անկասկած է՝ Փաշինյանի և ԵՄ ղեկավարների խոսակցության առանցքում լինելու է հաղորդուղիների հարցը. Հակոբ Բադալյան

14/07/2025
Քաղաքականություն

ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը. Նազելի Բաղդասարյան

14/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
Հաջորդ գրառումը

Հնարավոր է ձեւավորվի Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռանկյունին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական