Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Մշակույթը շարժում է Եվրոպան» ծրագիրը, որն ավելի լայն՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մի մասն է, ընտրել է 93 մշակութային կազմակերպություն ռեզիդենտ ընդունելու երրորդ մրցույթում: Թեկնածուների ցուցակները ներառում են մեկական կազմակերպություն Հայաստանից եւ Վրաստանից՝ Նորարար փորձարարական արվեստի կենտրոնը (ՆՓԱԿ) եւ «WE SEE ITEMS» տեսողական արվեստի կազմակերպությունը: Ընդհանուր գնահատված դրամաշնորհը կազմում է ավելի քան 1,1 միլիոն եվրո: Ընտրված կազմակերպությունները նախատեսում են հյուրընկալել Ստեղծագործ Եվրոպայի տարբեր երկրներից ժամանած 309 արվեստագետների եւ մշակութային գործիչների, որոնք կընտրվեն ընթացակարգի երկրորդ փուլում:
Տեսողական արվեստը, երաժշտությունը եւ կատարողական արվեստն ամենաշատ ընտրված նախագծեր ունեցող ոլորտներն են: Մշակութային ժառանգությունը, նորաձեւության դիզայնը, գրականությունը եւ ճարտարապետությունը կազմում են ընտրված նախագծերի 25 տոկոսից մի փոքր ավելին:
Ա. Բ.