Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կռուախնձոր Արցախը

21/07/2023
- 21 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Առաջին անգամ «Ղարաբաղ» անունը կարդացած եմ Սիմոն Սիմոնեանի «Սփիւռք» շաբաթաթերթին մէջ, երբ տակաւին  երկրորդականի աշակերտ էի. Սիմոնեանը որպէս Ապրիլ 1-ի սուտ, թերթին մէջ տեղադրեր էր աւետիսը, թէ Ղարաբաղը վերադարձաւ Հայաստանին, ինչպէս ըստ իր սովորութեան ամէն տարի նոյն թուականին սուտ մը կը գլտորէր, պարզապէս որպէս կատակ:

Տարիներ ետք, երկրորդ անգամ լսած եմ «Ղարաբաղ» անունը Հալէպի Սովետ. Հիւպատոսարանին մէջ, տօնական հրաւէրի մը ընթացքին, երբ հրաւիրեալ՝ «Պարոն» հիւրանոցի անուանի տէր ու տնօրէն Գրիգոր Մազլումեան ազերի հիւպատոսին առաջարկած կենացը խմելու ատեն «Ղարաբաղը մեզի պիտի տաք» ըսաւ. մարդը կեղծ ժպիտով մը գլուխը շարժեց: Յետոյ իմացայ որ ծանօթներ են ու ամէն անգամուն ալ Գրիգորը նոյնը կը կրկնէ եղեր:
Տարիները թաւալեցան, ո՛չ Սովետական Միութիւն մնաց, ո՛չ Սիմոն Սիմոնեան, ո՛չ ալ Պարոն Գրիգոր Մազլումեան: Բայց Ղարաբաղը մնաց, ազատագրուեցաւ, դարձաւ Արցախ, Հայաստանին չկցուեցաւ, դարձաւ անկախ հանրապետութիւն, սակայն աշխարհի վրայ ոչ մէկ պետութիւն ճանչցաւ անոր անկախութիւնը, նոյնիսկ Հայաստանը… 1974-ին Թուրքիոյ ներխուժած ու գրաւած, այսպէս կոչուած «Հիւսիսային Կիպրոսի Հանրապետութիւնն» ալ ոչ մէկ երկիր ճանչցաւ, բայց Թուրքիան ճանչցաւ: Մինչեւ այսօր ինծի անհասկնալի կը մնայ, թէ ինչպէս Թուրքիան ճանչցաւ իր գրաւածը, իսկ Հայաստանը չճանչցաւ իր ազատագրածը:    

Արցախը ազատագրուեցաւ, Շուշին վերադարձաւ մօր գիրկը, այդ աննախընթաց պատմական յաղթանակին իրենց արեամբ հայրենի հողը որոգած հերոս մարտիկները հանգչեցան Եռաբլուր ու Հայաստանի հողն ալ քիչ մը աւելի սրբացաւ:

Ժողովուրդը մէկ մարդու պէս «Միացում» կը գոչէր, ճիշդ ատենն էր, որ դարեր անազատ մնալէ ետք Արցախը վերադառնար մօր գիրկը, դառնալով անբաժան մէկ մարզը Հայաստանի Հանրապետութեան: Բայց չեղաւ… չըրին… Յաղթանակ տանողի իրաւունքն էր ու ճիշդ ատենը Արցախը կցելու Հայաստանին, բայց… բայց, ով գիտէ ինչ պատճառներ արգելք հանդիսացան որ Հայաստանը այդ քայլը առնէ:

Արցախը մնաց հեռու, ապահովուած շուրջի ազատագրուած տարածքներով ու պորտալարով մը կապուած Հայաստանին, եւ այդպէս շարունակուեցաւ ամբողջ 30 տարի: Հայաստանը տիրութիւն ըրաւ, սակայն ի՞նչ կրցանք ընել Արցախով, կամ ի՞նչ կրցանք տալ Արցախին: Չկրցանք ո՛չ անոր բնակչութեան թիւը կրկնապատկել, ո՛չ զայն այնքան գրաւիչ ու շահաբեր դարձնել: Գրկեցինք, նստեցանք: «Շուշի, Շուշի» պոռացինք, երգեցինք ու պարեցինք, սակայն երբ այցելեցինք, միայն ամայի փողոցներ գտանք հոն:

30 տարիներու Ղարաբաղեան տունդարձի այս շրջանը միանշանակ չեղաւ, ո՛չ դրականօրէն, ո՛չ ալ ժխտականօրէն. փոխադարձ հարցեր ծագեցան, Հայաստանը ղարաբաղցի նախագահներ ունեցաւ, որոշ մարդոց համար ատիկա հաճելի չէր ու ոչ շատ բացայայտօրէն հակաղարաբաղեան տրամադրութիւններ զարգացան, միւս կողմէ, ղարաբաղցի որոշ մարդոց համար Հայաստանը դարձաւ շահոյթի ու գործարքի աղբիւր: Հայաստանը տէր կանգնեցաւ Ղարաբաղին, զայն վերստին անուանելով Արցախ ու զայն զինելով ամէն ինչով, որ հնարաւոր էր: Հայաստանի իշխանութիւնը փորձեց ղեկավարել արցախի իշխանութիւնը, շատերու համար ընդունելի չեղաւ: Մէկ խօսքով՝ այդ 30 տարիները մեղրի ու կարագի տարիներ չեղան: Շատերը Արցախը անտանելի բեռ մը նկատեցին Հայաստանի համար: «Արցախը Հայաստան է եւ վերջ», ըսաւ վարչապետը, յետոյ ալ ձեռքերը լուաց ու ձգեց որ Արցախը իր հարցերը ինք լուծէ:

Սուրիահայ երիտասարդ մը, որ դիմատետրի վրայ արաբերէնով կը գրէ,  կեանքին մէջ ո՛չ Հայաստան այցելած էր, ո՛չ Արցախ,  իր արաբ ընթերցողներուն լուսաբանութիւն մը ընելու համար ոչ աւելի, ոչ պակաս՝ «Հայաստանցիները չեն սիրեր Ղարաբաղը» գրեց, եւ անմիջապէս արժանացաւ իմ սաստումիս. «Եթէ չսիրէին, հազարաւոր նահատակներ տալով չէին ազատագրեր Արցախը», ըսի. Լռեց: Սակայն այդպէս ալ ես չկրցայ հասկնալ, թէ ինչպէ՞ս իր մօտ կազմուած էր այդ կարծիքը:

Եկաւ 44-օրեայ պատերազմը, մենք պարտուեցանք. անոր հետեւեցաւ պարտուող կողմին պարտադրուած իրերայաջորդ զիջումները, Արցախը Ատրպէյճանի գիրկը պիտի երթայ մեր երկրի իշխանութեան զիջումներու շարքին, որպէս անձնատուութեան վերջին քայլ: Հիմա բոլորը միաբերան Արցախ կ՛ողբան: «Գնա՛ մեռիր, եկուր՝ սիրեմ»-ի ներկայացումը պիտի կրկնուի: Շահիլը մեծ բան է, իսկ շահածը պահել գիտնալն ու պահելը ոյժի կը կարօտի. չունի՞նք, ամօ՛թ մեզի: Բայց ի՞նչ կրնաս ընել, երբ որդը ներսէն է:

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչի՞ մասին է Մարիետա Խաչատրյանի «Դեպի կյանք» նոր գիրքը

Հաջորդ գրառումը

Տեսանելի արդյունքների սպասումով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Տեսանելի արդյունքների սպասումով

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական