Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կորուստը

31/03/2023
- 31 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հրաժեշտի զանգեր

Քիչ է, շատ քիչ է ասել, որ Երվանդ Ազատյանի մահով հայ մամուլը, մասնավորապես հրապարակագրությունը, ծանր կորուստ կրեց: Նա մտավորական չէր ընթացիկ իմաստով՝ զարգացած, խոհուն, իմաստուն, բայց անմերձենալի: Այլ՝ միտքը, միտքերը շարժման մեջ դնող, խթանող, կազմակերպող, ստեղծագործողներին պաշտպանող, հովանավորող մտավորական: Անկեղծորեն ափսոսում էր, երբ նորելուկ որեւէ տաղանդ վրիպած էր լինում իր ուշադրությունից: Աշխատում էր քավել «մեղքը»: Բայց քանի որ չէր կարող նկատել-հասնել բոլորին՝ երբեմն թիրախ էր դառնում «վշտացածների» պարսավանքին:

Ո՛չ, մեծահարուստ չէր անձնապես, բայց հարուստ էր միջոցներ հայթայթելու գործում: Մանավանդ որ տիրապետում էր ազգային, եկեղեցական, մշակութային ու բարեգործական տարբեր հիմնադրամներում վճռական խոսքի իրավունքի: Հատկապես նկատի ունեմ Ազգային հերոս, մեծ բարեգործ Ալեք Մանուկյանի հիմնադրամը, որի տնօրենն էր երկար տարիներ, ինչպես նաեւ Թեքեյան Մշակութային միության միջոցները՝ Կենտրոնական վարչության ատենապետի իր հանգամանքով:

Անկախության առաջին դժվար տարիներին ավելի քան 50 հոգանոց ցուցակ էր կազմել գրողների եւ արվեստագետների, որոնք կենսական օգնություն էին ստանում Ա. Մանուկյան ֆոնդից, մինչ բարերարը նրանցից ոչ մեկին չէր ճանաչում: Նույն ֆոնդից Երեւանում երիտասարդ գրողների գրքերն էին հրատարակվում, իսկ որոշ մտավորականներ Ամերիկայում բժշկական օգնություն էին ստանում, իսկ Ազգային մատենադարանը՝ ջեռուցում եւ լույս: Նույնը՝ Երեւանի պետհամալսարանը, որի «Բարեկամների միության» նախագահն էր ինքը, այսինքն՝ համակարգիչներ, գիտական թանկարժեք հրատարակություններ ու սարքավորումներ հայթայթող:

Այդ գործունեությունը, բարեկամների, հիացողների, բնականաբար նաեւ նախանձորդների ու հակառակորդների լայն շրջանակ էր ստեղծել իր շուրջ: Առաջինների հետ անընդհատական կապի ու գործակցության մեջ էր, մյուսների հետ՝ հակասական, ոմանց նկատմամբ՝ թշնամական: «Իմ երկարակեցությամբ պիտի հուսահատեցնեմ զիրենք», ասում էր բժշկական հերթական հաջող զննումն անցնելուց հետո: Ալեք Մանուկյանի գրասենյակում կարեւորագույն պաշտոն վարելու նախանձողներին ի պատասխան բացատրում էր, որ նրանցից ոչ ոք չէր կարող իրենից ավելի լավ կատարել այդ պաշտոնը: Իսկ կուսակցական, միութենական, եկեղեցական թե ազգային ասպարեզներում իր «վաստակած» հակառակորդների մասին ուներ ի՛ր բացատրությունը. «Անոնք զիս չեն սիրեր, քանի որ ես գող ու դավաճան բռնող եմ»: Հրճվում էր, երբ իրեն պատմում էի իր եւ իմ ուսուցիչ Գերսամ Ահարոնյանի խոսքը՝ «Տղաս, եթե հակառակորդ չունենաս, ուրեմն կարեւոր մարդ չես»: Երվանդ Ազատյանը կարեւոր մարդ էր:
Կենսասեր էր, սիրում էր ճանապարհորդելը, մանավանդ դեպի Մայր հայրենիք: Աշխատում էր Ամերիկայից Երեւան գալ Փարիզի վրայով, մի քանի օր մնալով այդ քաղաքում: Թեեւ ամերիկյան բարձրագույն կրթություն ստացած մարդ, բայց մինչեւ վերջ մնաց ֆրանսիական արվեստի, գրականության, մթնոլորտի ու կենցաղի սիրահար: Սիրում էր ֆրանսիական կոմֆորտը, նրբահամ խոհանոցը, բայց չէր խորշում Պասսիի մայթերի վրա բակետ հացի մեջ դրած սպիտակ պանիր ծամելուց:

Թերեւս ավելորդ է ասել, որ պաշտում էր Վահան Թեքեյանին, նրա ոչ հռետորական, հոգու խորքերը պեղող զգայնականությունը, զուսպ, ոչ ճոռոմ ազգայնապաշտությունը, զգաստ եւ իրապաշտ հրապարակախոսությունը: Չէր սիրում Թեքեյանի հակառակորդներին, անգամ Օրմանյան պատրիարքին, որ չարախոսել էր նրան: Նաեւ այդ պատճառով չէր սիրում Դաշնակցությանը, որի հրահանգով երկու խուլիգան ծեծի էին ենթարկել մեծ բանաստեղծին, կուրացրել մի աչքը: Նման հարձակման, բարեբախտաբար առանց աչքի կորստի, ենթարկվել էր նաեւ Ազատյանը՝ Կահիրեում, «Արեւի» էջերում միեւնույն կուսակցությանը քննադատելու համար: Դա եղել էր Ազատյան հրապարախակոս-մարտիկի մկրտությունը:

Մինչ այդ, կամա թե ակամա, Ազատյանն ընդգրկվել էր, դեռեւս ուսանող, Բեյրութի «Զարթօնք» օրաթերթի կազմում, ստացել խմբագրապետ Գերսամ Ահարոնյանի master class-ը, ապա ուղարկվել Եգիպտոս՝ «Արեւի» խմբագրի թափուր պաշտոնին, Թեքեյանի, Միհրան Տամատյանի, Սարուխանի, եգիպտահայ նկարիչների ու գործիչների շնչի տակ թրծվել: Նա արդեն անդառնալիորեն մուտք էր գործել մամուլի դարպասից ներս, որի վրա գրված է՝ «Մուտքը ազատ, ելքը՝ անկարելի»:

Եվ իսկապես էլ, իր կուսակցական, հասարակական, գրականագիտական ու մշակութային գործունեության բոլոր ասպարեզներից վեր, մինչեւ կյանքի գրեթե վերջին շունչը, մնաց հրապարակախոս, խմբագիր ու վերլուծաբան-լրագրող: Շարունակեց գրել ամենժամ, ամենուր, հաջորդական ժողովների, հանդիպումների արանքում, օդանավի մեջ, հյուրանոցներում, գիշերային հանգստի ժամերին: Գրել The Armenian Mirror-Spectator-ի, «Պայքար»ի, «Ազգ»ի եւ մեր մյուս թերթերի համար:

Նա «Ազգ»ի ստեղծման գաղափարի հեղինակն է, նաեւ նրա համակարգչային սարքավորումների առաջին հայթայթիչը, բովանդակության հեռակա եւ ամենօրյա մասնակիցը, սկսած՝ մեր թերթի անդրանիկ համարից, որտեղ գրել էր ««Ազգ»ը նուիրելով ազգին» վերնագրով իր առաջին հոդվածը:

Ու բնավ պատահական չէր, որ Մայամիի հիվանդանոցում, իր մահվան սնարից, հոգեվարքի մեջ անգամ, բերանից անջատելով թթվածնի խողովակը, երկու օր շարունակ, հեռախոսով, իր սիրելիներին հրաժեշտի խոսքեր մրմնջալուն զուգընթաց՝ զանգում, շնորհակալություն էր հայտնում իր գործընկերներին եւ պատգամում՝ շարունակել գիծը, այլեւս առանց իրեն: Ավա՜ղ:
Հրաժեշտի զանգեր՝ որոնք երբեք չեն մոռացվելու:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միջազգային հասարակությունը խղճալիորեն ձախողվեց Լաչինի միջանցքի արգելափակման լակմուսյան փորձաքննության մեջ

Հաջորդ գրառումը

5 մարզում ձյուն է եկել, ջերմաստիճանը՝ 0-ից ցածր

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026
Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
Հաջորդ գրառումը

5 մարզում ձյուն է եկել, ջերմաստիճանը՝ 0-ից ցածր

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական