Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կոռուպցիայի մեջքը չէ՞ր կոտրվել

24/11/2023
- 24 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանը դժոգհ է իրավապահների աշխատանքից: Երեկ՝ նոյեմբերի 23-ի կառավարության նիստի ժամանակ՝ Երեւանի Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի շենքը պետգույքի կառավարման կոմիտեի բալանսում ամրագրելու մասին նախագծի քննարկման ժամանակ նա նշեց, որ 2018-ից ի վեր իրավապահ համակարգում բարեփոխումներ անելու գործընթացներ են սկսել, բայց՝ անարդյունք: Իրավապահ համակարգի արդյունավետ գործունեության համար կառավարությունն, ըստ Նիկոլ Փաշինյանի, ամեն ինչ արել է, այդ թվում՝ ֆինանսավորումն է ավելացրել, բայց արդյունքը նյարդայնություն է առաջացնում կառավարության եւ հանրության շրջանում: Գործադրի ղեկավարը երբեմն նույնիսկ տպավորություն է ունենում, որ ամբողջ դատական գործընթացների, քրեական գործերի նպատակը լուրերի թողարկումներում ճռճռան վերնագրեր ունենալն է:

«Հայտնի կոռուպցիոն գործեր կան դատական գործընթացում, եւ ես տպավորություն ունեմ, որ դրանք կարող են 25 տարի տեւեն: Սա հանրության մոտ կարող է տպավորություն թողնել, որ կառավարությունը կուլիսային գործարքների մեջ է, որի արդյունքում այս ձգձգումները տեղի են ունենում: Մենք գործարքի մեջ չենք: Լինում են դեպքեր, երբ այդ գործերով կոնկրետ անուն, ազգանուն, հասցե է հայտնվում, պատճառներ են հայտնվում՝ ինչու այդ դեպքը հենց այն դեպքը չէ: Սա ֆենոմեն է, երբ անուն ես ասում եւ պարզվում է, որ այդ մարդիկ ունեն համաշխարհային արժանիքներ, գլոբալ գործիչներ են, եւ ասենք երկրագունդը կանգ կառնի, եթե մենք այդ մարդկանց նկատմամբ իրավական միջոցներ ձեռնարկենք: Մենք մեր ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները չենք կատարել»,- նշեց Փաշինյանը:

Կառավարության խոստումն իրավապահ համակարգը չի կատարել ուղիղ 4 տարի: 2019-ին, երբ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի վարկանիշը հասնում էր Օլիմպոսին, նոր-նոր իշխանության եկածները խոսում էին «կոռուպցիայի մեջքը ջարդելու ու համակարգային կոռուպցիային հրաժեշտ տալու մասին»: Բայց այն ժամանակ նույնպես Փաշինյանը շեշտում էր, որ պետք է պայքարել կոռուպցիոն դրսեւորումների դեմ, ու կատարել՝ քաղաքացիներին տված խոստումը:

Ճոռոմ խոսքերից անդին, սակայն, դառն իրականությունն է ու փաստը, որ նույնիսկ գործադրի ղեկավարն է դժգոհ իր կաբինետի աշխատանքից: Մարդիկ շարունակում են կաշառել իրար, թաքցնել կոռուպցիոն դեպքերն ու չբացահայտել անգամ ամենաակնառու գործարքները:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՊ-ում եւս տարակուսած են՝ ինչո՞ւ է Հայկ Սարգսյանը թիվ հրապարակել

Հաջորդ գրառումը

Հրեա վերաբնակները ուզում են գրավել Հայկական թաղամասը

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Հրեա վերաբնակները ուզում են գրավել Հայկական թաղամասը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է. Բարբաջել, նույն ինքը՝ տուֆտել, կարելի է ցանկացած բան։ Բայց անկախ որևէ մեկի բարբաջանքից, նույն ինքը՝...

ԿարդալDetails

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական