Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարգավիճակը՝ ուշացողի թե՞ ուշացածի

Գեղամ Քյուրումյան
28/02/2025
- 28 փետրվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
12
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մերօրյա Հայաստանում դեպքից-դեպք լինի թե որոշակի հաճախականությամբ, իրադարձություններ են արձանագրվում, որոնք կարելի է տարօրինակից մինչեւ  արտառոց որակել: Ասենք՝ գյուղական համայնքներում ճանապարհաշինությունն ու դպրոցների կառուցումը: Որ փողոցները լավագույնս են հարմարեցված ավտոմեքենաների  ու մարդկանց երթեւեկի համար, դպրոցները՝ ուսումնական պրոցեսի վարման, կարելի է ե՛ւ համաձայնվել, ե՛ւ ողջունել: Սակայն արի ու տես, որ հենց բնակիչներն են տրտնջում, որ փողոցներից օգտվելու համար ոչ ավտոմեքենաներ ունեն, ոչ էլ տաքսի վարձելու միջոց, իսկ դպրոցներում սովորելու համար հաշվառված երեխաների մի մասը գյուղում չի բնակվում: Արդյունքում՝ իշխանությանն անվերապահ սատարելու սպասումը չի արդարանում, քաղաքականությունն ու կրիմինալը մերձենում են միմյանց, հայտնվում է նորին մեծություն անորոշությունը, հետեւանքների էլ՝ ահն ու սարսափը: Որ վերջիններս չարագուշակ իրողություններ են, արձանագրվում է հայաստանյան միջավայրի յուրաքանչյուր պահի, սկսած փորձագետ ու քաղաքագետ ներկայացող այրերից մինչեւ երկրի գործադիր մարմնի, որն է՝ ՀՀ կառավարության, ղեկավարի կողմից: Մեր մարդկանց ո՞ր մասը կարող է բացատրել, թե ինչից է խոսում երկրի ղեկավարը վաղ առավոտից մինչեւ  ուշ գիշեր: Թերեւս միակ հիշվողը նրա հնչեցրած թվերն են, միլիարդների ու տրիլիոնների տեսքով, որոնք, ավաղ, առօրյայում գրոշների տեսքով են ներկայանում: Ասենք՝ յուրաքանչյուր տարի արձանագրվող գնաճի պայմաններում անապահով հատվածին օգնության առումով: Բացարձակապես՝ ոչ մի շարժ: Երկրի առումով տարիներ շարունակ հռչակվում են ծրագրեր, որոնցով սահմանամերձ գյուղհամայնքներում հացահատիկի գերարտադրություն պետք է իրականացվի, երբ հաշվետվողականության անգամ մեկ թիվ չի ներկայացվում ծախսված բյուջետային ֆինանսների վերաբերյալ:

Նախորդ շաբաթ, հանրային հռչակվող Հ-1 հեռուստատեսության կողմից սովորական դարձած հերթական լրատվությունը տարածվեց: Սովորական ու հերթական եմ որակում, քանզի դրանք տասնյակներով են տարածվում: Այս անգամ խոսքը Հայաստան-Հունգարիա երկրների միջեւ առեւտրաշրջանառությանն էր վերաբերվում, որը 2024 թվականին, նախորդ տարվա համեմատ աճել էր մոտ 15 տոկոսով, կազմելով 36 միլիոն դոլար: Ոգեւորող է, չէ՞, քանզի այս թվի կեսը պետք է որ մերը լինի, անգամ ծխախոտի ու ալկոհոլի տեսքով: Ավա՜ղ, չգուշակեցիք, մեր բաժինը նվազեցնել է պետք, կեսով չէ, ոչ էլ դրա կեսով, մինչեւ կհասնենք 1 մլն դոլար թվին: Մնացյալ 35 մլն դոլարը Հունգարիայի արտահանածն է, մեր ներմուծումը, որն առավելագույնս է բնորոշում ՀՀ տնտեսության վիճակը: Մեր 3-ական տարածքն ու բնակչությունն ունեցող հիշյալ երկիրը, ըստ տեղեկատուներից մեկի 5,3 մլն տոննա ցորենի արտադրություն է իրականացրել, 6,4 մլն տոննայի՝ եգիպտացորենի հատիկի, երբ մեզանում ձախողվել է թե մեկը, թե մյուսը, արմատապես վտանգվել ՀՀ  պարենային անվտանգությունը: Ըստ ԱՄՆ-ում լույս տեսնող «Համաշխարհային փաստեր. 2024» տեղեկատուի, Հունգարիայի ՀՆԱ-ն 2021 թվականին կազմել է 406 մլրդ դոլար, բյուջեն՝ 74 մլրդ դոլար: Ստացվում է մոտ 18 տոկոս հարկահավաքություն, երբ մեզանում իշխանությունը ձգտում է այն հասցնել 25 տոկոսի:

Ուշացողի թե՞ ուշացածի կարգավիճակով օրը երեկոյանում է, ի՞նչ կբերի առավոտը:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ապագա տեխնոլոգիաների համաժողով Մոսկվայում

Հաջորդ գրառումը

Սումգայիթ՝ դաժան սպանդ…

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Սումգայիթ՝ դաժան սպանդ...

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

ԵՄ-ին ինտեգրման մասին «հիշել» են ծեծով. Սուրեն Սուրենյանց

12/05/2025

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Հայաստանը Եվրամիության անդամակցության մասին օրենքն ընդունել է, բայց դրանից հետո որևէ զարգացում դեռ չկա, ասել...

ԿարդալDetails

Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, Նիկոլը՝ կապիտուլյացիան. Շարմազանով

12/05/2025

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական