Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

…կա՛մ լավը, կա՛մ ոչի՞նչ

07/10/2022
- 07 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի հանրապետության վարչապետ Ն. Փաշինյանի գլխավորած կառավարության նիստի հեռարձակումները դիտելիս մեր մարդկանց զգալի մասը երկակի տրամադրություն է ապրում: Հարցերը, զեկուցողներից զատ, նիստերի մյուս մասնակիցներն էլ այնպիսի ոգեւորություն են ապրում, կարծես երկրում իրոք ինչ-որ բան է փոխվել, հարյուր հազարավոր շարքային քաղաքացիների կյանքում ու կենցաղում տեսանելի փոփոխութուններ են կատարվել, անշուշտ` դեպի լավը: Ավա՜ղ, անգամ բարձրագույն իշխանավորներն են ընդունում, որ արձանագրվող տնտեսական աճի, շատ հաճախ աննախադեպ աճի պայմաններում մեր հայրենակիցները դրանց ազդեցությունն անգամ նվազագույնս չեն զգում, եթե երբեմն հակառակը չարձանագրեն:

Նման մի փաստ արձանագրվեց կառավարության սեպտեմբերի 29-ի նիստում: Հարկային աննախադեպ հավաքագրումների պայմաններում կառավարությունը 700 մլն դոլարի պարտք է վերցրել, որը ոչ ավել ոչ պակաս`ընթացիկ բյուջեի մոտ 20 տոկոսն է կազմում: Քանի որ մեզանում ընդունված է ֆինանսները դրամային արժույթով հաշվարկել, նշենք, որ 700 մլն դոլարը 350.000.000.000 դրամ է, մեկ հայաստանաբնակի հաշվով մոտ 120.000 դրամ: Հիմա եկեք փորձենք պարզել, թե մեր առօրյա կյանքի ու կենցաղի ո՞ր բնագավառներում է այն ծախսվել, որն էլ բարեփոխել է մեր միջավայրը:

Շրջապատիս մեկ-տասնյակ ներկայացուցիչների շրջանում անցկացրածս հարցումները որեւէ արդյունք չտվին. առավել հաճախ հիշում էին բարերարների, համաշխարհային կառույցների ու բանկերի անունները, որոնց միջոցներով կառուցվել են կամ վերանորոգվել այս ու այն հաստատությունը: Սրանց հակառակ վարչապետը նշեց, որ ՀՀ-ում խրոնիկ ձեւով թերակատարվում են կապիտալ ծախսերը…մասնավոր հատվածի պատճառով: Առավել քան տարօրինակ է, քանզի սույն տնտեսվարողների հետ գործարքներն իրականացվում են «բծախնդիր»  պայմանագրային հիմունքներով, մրցույթների անցկացման արդյունքում, անգամ անհաղթահարելի իրողությունները ներառելով: Այսուհանդերձ, ինչ-որ բան չի հաշվարկվում, երբ խոսքը ՀՀ-ում կառավարության կապիտալ ծախսերին է վերաբերում: Թերեւս`արտաքին աճող պարտքի մի մասն են մարե՞լ:

Այսօրինակ աշխատանքներում ո՞ւր մնաց սուբսիդավորմամբ իրականացվող կառավարական ծախսերի անաչառությունը, որը նախնական տարբերակում սահմանվել էր 50-50 համամասնությամբ, հիմա իրականացվում է անգամ 80-20 հարաբերությամբ: Խոշորացված համայնքներն այնքան են անհուսալի վիճակներում հայտնվել, որ մի քանի միլիոն դրամով մասնակցությունն է խնդիր դարձել: Լավ է, որ դրանցից յուրաքնաչյուրում արտերկրներում որոշակի հաջողությունների հասած ներկայացուցիչներ կան, որոնք էլ ձեռք են մեկնում իրենց ծննդավայրերի ղեկավարներին, փակում այդ 20-30 տոկոս ծախսը: Այսուհանդերձ, հարցերը մնում են օդում կախված. գործարար միջավայրից մինչեւ անհատ ձեռներեցներ, ներառյալ կենսաթոշակառուներ հարկեր են վճարում, այդ թվում ակցիզային ու ավելացված արժեքի հարկեր ու տուրքեր, իսկ իրենց շքամուտքերն ու բակերը չեն վերանորոգվում, ծառ ու ծաղկի փոխարեն ամենուր պաղպաղակի փաթեթավորումներ ու շշեր են, կանգառների մեծ մասում արեւից ու անձրեւից պաշտպանվելու ծածկեր չկան, հանրային տրանսպորտով երթեւեկելը փորձություն է դարձել, բուժական հաստատություններում հերթերից պրծում չկա…

Իսկ հիմա՝ թե ինչու ՀՀ քաղաքացիները չեն զգում աճող բյուջեի պայմաններում իրենց առօրյայի դրական փոփոխությունը: Դրա մասին լռեց ոչ միայն 2023 թվականի բյուջեի նախագիծը ներկայացնող ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, այլեւ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարը: Այս տարվա համեմատ եկող տարի կանխատեսվում է 7 տոկոսի տնտեսական աճ: Այս թվին հպարտությամբ անդրադարձան մի քանի նախարարներ, նաեւ` նիստի մասնակից ոչ կառավարության անդամներ:

Հիմա` ամենահետաքրքրականի մասին: Շուրջ 50 մասնակիցներից եւ ոչ մեկը, ո՛չ մեկը չհիշեց մեր տնտեսության ամենախոցելի վիճակի մասին, որն է` տնտեսական հարաբերություններում անխուսափելի գնաճի մասին: Այն պայմաններում, երբ ՀՀ տնտեսությունում չկան խոշոր ներդրումներ, նոր աշխատատեղեր ենթադրող ծրագրեր, կա ֆինանսական միջոցների արտահոսք, ներմուծումների զգալի աճ արտահանման հանդեպ, պարենապահովության խնդրի ահագնացում, մի խումբ այլ գերխնդիրներ, սահմանված 4-5 տոկոս տարեկան գնաճը կարող է իր վարքագիծը փոխել ու հայտնվել 6-8 տոկոսի միջակայքում: Արդյունքում, աճն ու գնաճը խժռում են միմյանց, մնում է տխուր իրականությունը: Թե ինչու չի խոսվում այս մասին հենց ՀՀ գործադիր բարձրագույն մարմնի, կառավարության նիստում, պարզ է բոլորին. երկրում չի արտադրվում առաջին անհրաժեշտության ոչինչ, սկսած հաց հանապազորյայի հումք ցորենից մինչեւ ծավալվող շինարարությունում օգտագործվող սանտեխնիկա ու շինանյութեր, փականներ, էլեկտրատեխնիկա, խոհանոցային անհրաժեշտություններ, պարզ խնայողական լամպեր, իվերջո այն ամենը, ինչ ներմուծվում է մոլորակի չորս կողմերից, հարստացնելով այլոց տնտեսություններն ու բյուջեները:

Տարօրինակորեն որեւէ մեկը չի հարցնում, ասենք, գյուղատնտեսության համար պատասխանատու ՀՀ էկոնոմիկայի նախարարից, թե ինչպես է հյուսիսային երկիր Ֆինլանդիան կարողանում կարագի ահռելի ծավալներ արտադրել ու տասնամյակներ շարունակ հեղեղել հայաստանյան առեւտրային ցանցը, երբ մեր վարելահողերը, արոտավայրերն ու խոտհարքերն անմշակ են մնում, վայրի տարածքների են  նմանվում, անգամ սոխ ու սխտորն ենք ներմուծում, չխոսելով առաջին անհրաժեշտության կաթնամթերքի ու մսեղենի, բուսայուղերի ու շաքարեղենի մասին, որոնց գները վերջին մեկ տարում գրեթե կրկնապատկվել են: Այս վիճակը լռության մատնելը կարծես խնդրի լուծում է համարվում:

Հայերս հանգուցյալի պարագայում ենք ասում` կա՛մ լավը, կա՛մ ոչինչ: ՀՀ տնտեսությունն արդյո՞ք այդ վիճակում է:                             

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հաղթեց կոմիտասյան երաժշտությունը    

Հաջորդ գրառումը

Պաշտոնական Բեռլինի լռության ապառաժը եւ մեր լացի պատը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանական պրոպագանդան և էյֆորիան շատ ավելի կարճ է տևելու քան պատկերացնում եք. Վլադիմիր Մարտիրոսյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վաշինգտոնում` երեկ, Հայաստանում` վաղը. Վահե Հովհաննիսյան

09/08/2025
Հրապարակախոսություն

Ավելի լուրջ. Հայկ Դեմոյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանը համաձայնվում է՝ ժամանակավորապես կամ մշտապես զիջելու իր ինքնիշխան տարածքի որևէ հատվածի վերահսկողությունը, և դա անընդունելի է. Վարդան Օսկանյան

08/08/2025
Հաջորդ գրառումը

Պաշտոնական Բեռլինի լռության ապառաժը եւ մեր լացի պատը

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Նորություններ

Հարց տվեք իշխանություններին` ո՞վ է ֆիզիկապես ստուգելու ադրբեջանցիներին Հայաստան մուտք գործելիս. Արման Աբովյան

12/08/2025

Քաղաքական գործիչ Արման Աբովյանը ֆեյսբուքյան գրում է․ «Բայց իրականում սա ցնդելու բան է։ Ամբողջ համացանցը հանկարծ դարձավ «միջանցքագետ» և նույնիսկ...

ԿարդալDetails

«Արցախի հողը ու Հայաստանի անվտանգությունը սակարկման ենթակա չեն, խաղաղությունն էլ հանձնելով ու հանձնվելով ձեռք չես բերի». Մետաքսե Հակոբյան

12/08/2025

Հայրենիքն է էականը, պետությունը՝ իրականը, իսկ դուք այլեւս կապ չունեք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյան

12/08/2025

Նախաստորագրություն շոուն համարե՞նք տապալված․ Միհրդատ Մադաթյան

12/08/2025

Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը ՀՀ Սյունիքի մարզը ներկայացնում է` որպես «պատմական Ադրբեջան»». Տաթևիկ Հայրապետյան

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական