Այս տարվա մայիսի 5-ին դատապարտյալների հիվանդանոցից գրավի դիմաց ազատ արձակված Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն ալ վարդերի շքեղ փնջով է դիմավորել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին: Կնոջը ծաղկեփնջով դիմավորելն, իհարկե, առաջին հերթին քաղաքավարություն ու ջենթլմենություն է, բայց երբ օր ու գիշեր Փաշինյանին ամենասուր ձեւով քննադատող ընդդիմության ներկայացուցիչն է նման ջերմ ընդունելության արժանացնում նրա կնոջը, մեղմ ասած, տարակուսելի է:
Քաջարանի քաղաքապետը, որին մեղադրանք է առաջադրվել խարդախության օժանդակելու կամ կազմակերպելու, ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու համար, նախորդ տարի անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ ձեւավորված «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում էր ներառված: Այժմ՝ ըստ երեւույթին երկրորդ անգամ գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո (նախորդ անգամ էլ 2021-ի դեկտեմբերին է ազատ արձակվել) Փարամազնյանն ու իշխանությունները, չնայած ՔՊ-ի ու «Հայաստան» դաշինքի առերեւույթ քննադատություններին, շփման եզրեր են գտել:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ