2023թ.-ի նոյեմբերի 20-ին ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի դեկան Գևորգ Թադևոսյանը ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի ուսանողներին և շրջանավարտներին հանձնեց խրախուսական մրցանակներ գեղարվեստական լուսանկարների ցուցահանդեսի լավագույն վերնագրման համար:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի դասախոս, ցուցահանդեսի կազմակերպիչ Արմեն Խաչատրյանը: ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի փոխդեկան,ցուցահանդեսի ժյուրիի նախագահ Արտաշես Մարտիրոսյանն իր խոսքում կարևոորեց լուսանկարի գրագետ վերնագրման փաստը: Գեղարվեստական լուսանկարչության կարևորության մասին խոսեց ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի վարիչ Ռուբեն Երզնկյանը:

Ժյուրիի անդամները ի մի բերելով հանրային քվեարկումը որոշեցին Խրախուսական մրցանակներ շնորհել ցուցահանդեսի մասնակիցներին: