Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խոստովանություններ արվեստի եւ գրականության մասին

Մարիետա Խաչատրյան
13/06/2025
- 13 հունիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
22
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ժամանակն այնպիսին է, ինչպիսին նրա մարդիկ: Հակառակը չէ ամենեւին: Էն որ ասում են՝ ժամանակները փոխվել են, դա ճիշտ չէ, մարդիկ են փոխվում, ժամանակը միշտ նույնն է՝ մշտական ներկա:

Մարդիկ իրենց բարքերով, ձգտումներով, մտքերի մեծությամբ կամ մանրությամբ դառնում են ժամանակի բնութագրիչը, հոմանիշը, զուգահեռը՝ ոնց կուզեք: Արվեստի, գրականության մարդկանցից սկսած՝ մինչեւ պետության ղեկավարներ: Ու նայած ինչ պահանջարկ է ձեւավորում տվյալ ժամանակի մարդկանց մեծամասնությունը, դրան համապատասխան էլ ստեղծագործ կամ ղեկավարող անհատների է առաջ մղում ժամանակը: Ու ամեն մեկիս բախտը հենց դրանից է կախված՝ ինչ հանրության մեջ ես ծնվել, դրանից է կախված քո ժամանակը, նրա նկարագիրը: Բախտի բան է, էլի, ում կողքին ես ծնվում…

Առանձին անհատի տաղանդը բան չի նշանակում, նա կարող է իր ծակում պատսպարված՝ շեդեւրներ ստեղծել, բայց դրանք պահանջարկ չունենան, մոռացվեն, հայտնի չլինեն, անցնեն գնան, լավագույն դեպքում՝ նրա մահից շատ տարիներ անց պատահական օրինաչափությամբ հայտնի դառնան՝ շոյելով հանրության այն էգոիզմը, որը ժամանակին թույլ է տվել գլուխգործոց ստեղծողին մեռցնել կարիքի կամ անհայտության մեջ, կամ ուղղակի մարդկանց միջամտության արդյունքում: Աստված գիտե, թե մարդկությունը քանի Արթուր Փինաջյանի կամ Չարենցի չգիտե, որոնց ստեղծագործություններն, այնուամենայնիվ, կորել են նրանց կյանքի հետ ու հետմահու ճանաչման անգամ չեն արժանացել, ինչպես նշածս անունների դեպքում է: Այսինքն՝ բուն կյանքի անարդարություններն այն անարդարությունների հանրագումարն են, որ ամենքս մեր ապրած կյանքով, արարմունքներով եւ ստեղծած գործերով կուտակում-իրար ենք կպցնում՝ մեզ, մեր ժամանակը, նրա բնութագիրն աղճատելով եւ իրոք ամենաընտիրն ու ամենաոգեղենը չդարձնելով այդ բնութագրի ճանաչելի գիծ:

Արթուր Փինաջյանն ԱՄՆ-ում ապրող հայ հաշվապահ էր, որը ողջ կյանքում նկարել է, իսկ մեռնելիս քրոջն ապսպրել՝ վառել իր նկարները: Միայն երջանիկ պատահականությամբ այդ նկարները չեն ոչնչացել-հայտնաբերվել են եւ ամերիկյան գեղանկարչության ձեռքբերումների մաս կազմել: Եղիշե Չարենցն, իրոք, մեր բոլորի ամեն ինչն է, բայց ինչու էին նրա կողքին գտնվել մարդիկ, որոնք նրա ժամանակը փսորեցին, ու երջանիկ պատահականություն է, որ նրա անտիպ ժառանգությունը փրկողներ եւս եղել են ու հասցրել այս ժամանակին, որպես նաեւ մեր ներկա ժամանակի իգության հարացույց՝ նույնպիսի պոեզիա եւ արձակ էլ չի ստեղծվում, չէ՞, հիմա, կամ` համարյա թե չի ստեղծվում: Ու նրա ժամանակի մեջ էլ այդ արձակն ու պոեզիան մարդկանց հասցնել հնարավոր չէր, որ ժամանակը չդառնար իրար վրա դանոս գրողների ժամանակ:

Այ հիմա էլ երբեմն կարդում ես տարբեր հայտնի անունների ու մտածում՝ կա՛մ դու ես բերնիդ համը կորցրել, կա՛մ ապարդյուն ընկնում ես խորության հետեւից, կա՛մ անիմաստ մաքրամոլ ես՝ լեզվի, զգացմունքների, պատկերայնության: Այլապես ոնց է՝ ուրիշները գնահատում են, մեծարում են, հուզվում են՝ կարդալով տեղապտույտ-բառախաղերը, իբր նորամուծություն գրողական տվայտանքները, մեկ-մեկ էլ՝ գրագիտությունից հեռու «առկայծումները», դու՝ չէ: Ու էս մեր ժամանակի կերպարը մատուցելու առումով, որտեղ եղել է կորստյան ցավ, անպարագիծ վիշտ, վշտի ու ցավի արանքից ծիկրակող, հերոսությանը համարժեք երջանկություն – անհասկանալի է, թե ոնց է էդ ապարդյուն բառահնարությամբ, մտքի բռնաբարությամբ եւ օնանիզմով հագեցած բառուբանը հետո ժամանակ ներկայացնելու: Ոնց որ ոչ թե գրեն, այլ մտքի հետ մենամարտի ելած՝ նրան խաբելով, ֆռռացնելով հաղթեն: Ընդ որում՝ պահանջարկվածը, ու միգուցե պահանջարկ ձեւավորողների ճաշակն էլ այդ է:

Ակամա հետ եմ նայում մյուս իմ ապրած ժամանակներին, նրանց բնութագրերին, ու հասկանում եմ, որ այսօրվա արմատներն անցյալում են:

Միգուցե մի փոքր տուրք տալով մեծերին՝ անձեռնմխելի համարեմ այն ժամանակը, որի մեջ Իսահակյան, Բակունց, Մաթեւոսյան, Սահյան, Դավթյան կար, դրանք բարձունքներ էին՝անկախ նրանից, որ շատ դեպքերում չգիտենք անհայտ մնացած- երբեք չհանրայնացրած՝ նրանց գլխին ժամանակի բերած պատուհասներն ու դրա արդյունքում նրանց հոգու փակ մնացած անկյունները: Նրանց հոգեզավակ սերնդին հետեւողներից եմ, հաճախ նրանց գործերը ռադիոյում հաղորդելու, կամ նրանց մտքերը հեռուստատեսություն փոխադրելու մասնակիցներից: Նրանց մի մասն ընկերներս են, որոնց համար կռիվ եմ տվել (չնայած՝ երեւի իզուր), զուտ մարդկային առումով՝ ոչ գրականության, եթե նկատի առնենք գրքերիս, ստեղծագործելուս նկատմամբ նրանց այսօրվա սառնարյունությունը, դե բայց՝ Աստված նրանց հետ, վերջերս իմ հին ընկերներից մեկն ասաց այն, ինչ ես հարյուր անգամ ուրիշներին եմ ասել՝ բանի տեղ մի դիր, ստեղծիր, ու վերջ, հոգուդ պահանջմունքն ամենաբարձր չափիչն է:

Ահա այդ հոգեզավակ սերնդի հետ վաղ երիտասարդությունս սկսած, ժամանակի բոլոր գաղտնիքներն իմացած՝ վստահ ասում եմ, որ ժամանակի դիմագծի շեղումն այդ ժամանակ էլ հիսուն տոկոսանոց է, քանի որ կոմսոմոլի մրցանակ ստանալու ցուցիչը ամենեւին էլ ամենաազնիվ եւ ակունքահեն գրականության ստեղծումը չէր, ու այդ մրցանակի ստեղծած սերունդը հիմա էլ ամեն ինչի տերն է: Ու գիտենք որքան աշոտավդալյաններ, տանյահովհաննիսյաններ կորան-գնացին՝ մի քանի հիշողաց մտքում միայն մնալով ու ճարպիկ կոմսոմոլականներին ասպարեզը զիջելով (եթե իմ ընկերներից ոմանք ինձ հետ չհամաձայնեն՝ խնդիր չէ, ոչ մի պատճառ չունեմ կեղծելու, ինչ-որ ժամանակ անկեղծ զգացածդ պետք է գրես): Չնայած իրոք տաղանդավորներն էլ, փառքուպատիվ նրանց, կարողացան ճեղքել իրենց բաժին պատը: Բայց նրանց անուններն էլ ներկա բառահնար սերունդը չգիտե, ու շատ է պատահում, որ տամ Վահագն Մուղնեցյանի, Արմեն Մարտիրոսյանի, Վահագն Գրիգորյանի, Վարդան Գրիգորյանի ու էլի մի երկուսի անունները/իմ սիրելի Հովհաննես Գրիգորյանը՝ բացառություն/, մեր «մտքահեն » նորեկները լսած չլինեն նրանց մասին:

ԳՐԱԿԱՆ ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ

Կա քաղաքական պոպուլիզմ, եւ դա ինձ համար միշտ անտանելի է եղել եւ է՛, դա թույլ է տալիս, որ միշտ փրփուրը մնա ջրի երեսին եւ մոլորեցնի մարդկանց: Բայց ինչ կասեք գրական պոպուլիզմի մասին, որ ամենուր է, խցկվում է բոլոր ճեղքերից, գրավում ամեն ազատ տարածք, փակում նորմալ գրի ճամփան եւ խթանվում ամեն կողմից: Գրական պոպուլիզմի վառ ներկայացուցիչներին նախ հավատում, ընդունում եւ մեծարում են սովորական մարդիկ, քանզի նրանց մեծ մասի մոտ ոչ ոք գրական ճաշակ չի ձեւավորել, նրանք սխալմամբ կարծում են, որ ամենագրականը հենց ճոռոմերենն է, ամենակատարյալը հենց երկրին ու հայրենիքին նվիրված էժան էպիտետների շարահյուսն է (դրանք հանգավորողն իրականում կարող է հայրենիքն ընկալել որպես անձնական սպառման առարկա): Ապա գրական պոպուլիզմը զենք է դառնում` չեզոքացնելու արժանիներին, պակաս արժանիների բնագծերի պահպանման եւ վերարտադրման գրավական` փառքի, փողի, բարիքների սնուցարան որպես: Եւ ապա նույն` պակաս արժանիների ձեւավորած գնահատման ատյաններն են նույնն անում` նույն մտահոգություններով եւ նպատակադրումով գնահատանքի ծիսական օրգիաները շարունակում են սուրբ գործը` որպես պակաս արժանիներով ճեղքերը փակելու լավ կազմակերպված հատուկ գործողություններ:

Ահա եւ գրական պոպուլիզմը միշտ թամբին է` սարքուկարգով, զենքուզրահով, հավասար եւ նույնական հիմարացնելով մարդկանց այնպես, ինչպես քաղաքական պոպուլիզմը, երկուսով միասին, ձեռք-ձեռքի թույլ չտալով մարդկանց դուրս գալ ճահճից ու տարբերել չորը թացից, համտեսել իսկականն ու արվեստավորը: Բարի վայելո՛ւմ…

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Գրեգորի Վ. Դիլ. Ամերիկացի կալավանցին

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

13/06/2025
Հաջորդ գրառումը

Գրեգորի Վ. Դիլ. Ամերիկացի կալավանցին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Խստորեն դատապարտում ենք ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումը. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

17/06/2025

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայոց Եկեղեցուն աջակցություն հայտնելուց անմիջապես հետո իրավապահ մարմինների կողմից փորձ է կատարվել ձերբակալելու ազգային բարերար...

ԿարդալDetails

Որ տգետ ես՝ փաստ է, բայց որ հիմար չես՝ դա հաստատ … Ալեն Ղևոնդյան

17/06/2025

Մեկ բառով` ազգի թշնամի. Հովնան սրբազան

17/06/2025

ՀՀԿ -ն խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի դեմ ռեժիմի գործողությունները

17/06/2025

Սպահանում իրանական ոստիկանությունը իսրայելական ԱԹՍ-ների ու պայթուցիկների արտադրամաս է հայտնաբերել

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական