Երկուշաբթի, Մայիսի 25, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խաղաղություն առաջինը զենք կրող մարդն է ուզում, բայց նման խաղաղությանը դեմ եմ. Վազգեն Սիսլյան

01/04/2022
- 01 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքից ի՞նչ կարելի է սպասել, ասես գաղտնիք է՝ ով է թուրքը կամ ինչ նպատակներ ունի, ամբողջ խնդիր դրա մեջ է. Արցախի Փառուխ գյուղի տարածքում ադրբեջանական զինուժի առաջխաղացման ու Քարագլխի բարձունքի ուղղությամբ դիրքավորվելու մասին խոսելուց առաջ «Վան» գործողության հրամանատար, ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վազգեն Սիսլյանը նախեւառաջ հիշեցնում է թուրքի՝ ով լինելու մասին: Զարմանում է՝ իշխանություններն այսօր համոզում են թուրքի հետ բարեկամություն անել, ասում, թե լավն են: «Խաղաղություն բոլորն են ուզում, բայց ոչ միայն մեր վճարելու գնով: Այսօր, առավել քան երբեւէ, սահմանները պաշտպանելու խնդիր կա»,- «Ազգ»ի հետ զրույցում ասում է նա:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱՍԱԼԱ-ի մարտիկը միանշանակ կարծիք ունի՝ կա մեկ մեղավոր, ու դա ո՛չ Ադրբեջանն է, ո՛չ Արցախում խաղաղարար առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահ զորախումբը, թե՛ պատասխանատուն, թե՛ մեղավորը Հայաստանի գործող իշխանություններն են: Ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասը կորցնելու վտանգն է մտահոգում Վազգեն Սիսլյանին: Շեշտում է՝ առաջինը ազատամարտիկն ու զենք կրող մարդն է խաղաղություն ուզում, բայց քանի որ Արցախյան հարցը խաղաղությամբ չի լուծվի, հետեւաբար, պետք է ազգովին բանակ դառնանք՝ ներգրավելով նաեւ ամբողջ սփյուռքին:

«Ինչքան թուլանում ենք, ինչքան մեր դիրքերը սասանվում են, այնքան ադրբեջանցին հաբռգում է, երես է առնում՝ փորձելով առաջ գալ: Ամբողջ Թուրքիան հենց այդ՝ կամաց-կամաց առաջ գալու ու տիրանալու ռազմավարությամբ է պետություն դարձել: Այժմ էլ խաղաղության անվան տակ, քայլ առ քայլ, գյուղ առ գյուղ հայաթափելով, պանթուրքիստական իր վաղեմի ծրագիրն է կյանքի կոչում: Այժմ այնպիսի խաղաղության մասին է խոսվում, որով թուրքն ուզում է ուտել մեզ: Նման խաղաղություն ես չեմ ուզում»,- ամփոփում է մեր զրուցակիցը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սա մեր իմացած Ղարաբաղի վե՞րջն է

Հաջորդ գրառումը

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 21 նոր դեպք. Մահացել է 4 քաղաքացի

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 21 նոր դեպք. Մահացել է 4 քաղաքացի

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ցնցող» նախընտրական մանիպուլյացիա. Ախալքալաք – Կարս երկաթուղի. Կարեն Հեքիմյան

24/05/2026

«Ցնցող» նախընտրական ձեռնածություն (մանիպուլյացիա): Փաշինյան Նիկոլն ուրախ է, որ «Ախալքալաք -Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026

«Ղարաբաղը մերը չէր». Փաշինյանի նոր քաղաքական ուղերձը Կովկասի հարցերով  իրանցի փորձագետ  Բորհան Հեշմաթիի ուշադրությունից չի վրիպել ՀՀ  վարչապետՆիկոլ Փաշինյանի՝ Արցախի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Առգրավել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան

24/05/2026

Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը. հայտնել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը: «1. Զինվորական քննչական գլխավոր վարչության հետաքրքրությունը 2023 թվականի սեպտեմբերի...

ԿարդալDetails
Նորություններ

Ուղիղ. Ճակատագրական հայտարարություն. Սամվել Կարապետյան

25/05/2026

Ընտրություններին ընդառաջ` կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ։

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական