Լույս է տեսել

27

Լույս է տեսել հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, անվանի գիտնական Ստեփան Պապիկյանի «Արցախի էներգետիկան. այսօրն ու վաղը» վերտառությամբ  գրքույկը:

Ներկայացվում է Արցախի էներգետիկայի պատմությունը սկզբնավորումից մինչեւ  մեր օրերը: Բերված են հարուստ տեղեկատվական տվյալներ եւ վեր-լուծություններ կապված Արցախի էներգետիկայի տարբեր ճյուղերի զարգացման հետ: Գրքույկում տեղ է գտել նաեւ Արցախի գազամատակարարման համակարգերի վերաբերյալ տեղեկատվություն: Տրվում է նաեւ Արցախի Հանրապետության էներգետիկայի զարգացման հեռանկարները:

Գիրքը նախատեսվում է ոչ միայն գիտնականների,ուսանողների,այլ նաեւ բնագավառով զբաղվողների համար:

Հարկ է նշել, որ Ս.Պապիկյանը Արցախի էներգետիկային նվիրված բազմաթիվ գիտական եւ գիտահանրամատչելի հոդվածների հեղինակ է եւ մեծ ներդրում ունի Արցախի էներգետիկայի զարգացման բնագավառում:

Լուսանկարում՝ Սարսանգի ջրամբարը: