Լեհերին հարցնենք՝ ո՞ւմ համար է Բաքուն վերանորոգում Ս. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին

157

Վարշավայի հոգեւոր բարձրագույն ճեմարանի ռեկտոր Վոյցեխ Բարտկովիչի գլխավորած լեհական պատվիրակության այցը Բաքու, որ ավարտվել է սեպտեմբերի 14-ին, առիթ է տվել Ադրբեջանին հավատացյալ լեհերի միջոցով վերականգնել իմիջը. ցուցադրել հանդուրժողականությունն ու համերաշխությունը՝ քրիստոնեական եւ ալբանական (իմա՝ աղվանական) տաճարներ այցելությամբ, լեհական ժառանգությանը եւ ադրբեջանական համայնքին ծանոթացնելով, սեպտեմբերի 8-ին ծանուցում է «Ազերթաջի» գերմաներեն տարբերակը։

Լեհերը եղել են Բաքվի կաթոլիկյան Ս. Մարիամ Անարատ Հղիության եկեղեցում, ինչպես նաեւ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում։ Նախկինում գրել ենք, թե արդեն մեկ տարի է Բաքուն շրջանառում է այս փաստը՝ իր հյուրերին հայկական այս վայրն է ուղեկցում, իսկ վերջին լրատվությամբ շեշտում, թե դրա պահպանման, վերանորոգմանն ուղղված պետական միջոցառումների մասին  տեղեկացրել է լեհերին։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա