Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լատվիերեն նոր գիրք Հայաստանի եւ հայերի մասին

Արծվի Բախչինյան
12/12/2025
- 12 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
81
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լատվիայի Ակադեմիական հրատարակչությունը լույս է ընծայել «Լատվիացիները Հայաստանի մասին եւ հայերը Լատվիայի մասին. հոդվածներ, հիշողություններ, ճամփորդական նոթեր» հատորը (258 էջ): Այն կազմել եւ խմբագրել է հայազգի լատվիական կրոնագետ, Լատվիայի համալսարանի դոցենտ Էլիզաբեթե Տաիվանեն (նրա հետ «Ազգի» հարցազրույցը տե՛ս 2023, սեպտեմբերի 29):

Գիրքը կազմված է երկու մասից: Առաջին բաժինը («Հայերը Լատվիայում եւ լատվիական գրականության մեջ») բացում է տնտեսագետ Ռուզաննա Գրիգորյանի «Հայերը Լատվիայում եւ լատվիական միջավայրը» հոդվածը: Այն ամփոփում է տեղեկություններ 19-րդ դարի կեսից Ռիգայում ապրող հայերի՝ Պոլիտեխնիկական դպրոցի ուսանողների, ռիգաբնակ առեւտրականների, տեղի հայկական եկեղեցու եւ այնտեղ ապրած ու ստեղծագործած նշանավոր հայրենակիցների մասին:

Լատվիայի համալսարանի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Ասիական ուսումնասիրությունների բաժնի պրոֆեսոր Լեոնս Գաբրիելս Տաիվանսը «Յան Ռայնիսը եւ Հայաստանը» հոդվածում դիտարկում է Հայաստանի վերաբերյալ հրատարակությունները Լատվիայի անկախության ժամանակաշրջանում, ներառյալ «Լատվիայի հանրագիտարանի» նյութերը, որոնց մի մասի հեղինակը եղել է ինքը՝ Ռայնիսը:

Հայագետ Վալդա Սալմինյան «Հայերի պատկերումը լատվիական գրականության մեջ» հոդվածում ներկայացրել է այն գրական գործերը, որտեղ հանդես են բերված հայ հերոսներ, հայ իրականությունը եւ սովորույթները: Ներածության մեջ խոսվում է Ռայնիսի «Ամենադժբախտ երկիրն ու ժողովուրդը. նշումներ Հայաստանի մասին» հոդվածի ստեղծման մասին: Հիշված են բանաստեղծի անձնական շփումները սոցիալ-դեմոկրատ Աշոտ Խումարյանի հետ, որը Ռայնիսի խնդրանքով պատրաստել է նյութեր հայոց պատմության, մամուլի եւ գրականության մասին: Անդրադարձ կա Միննա Ֆրեյմանեի ուղեգրությանը, որտեղ պատկերված են Արեւմտյան Հայաստանը եւ Գյումրին, հեղինակի հանդիպումները հայ կանանց հետ, Էռնեստ Բիրզնիեկս-Ուպիտիսի «Փոքր հեծյալները» պատմվածքին (Արցախի հայերի մասին) եւ Պավիլ Գրուզնայի «Նոր հոսանք» նովելին, որի հերոսներից է գինետան հայ տեր Ենովք Կազարովը:

Գրքում ներկայացված են նաեւ ժամանակակից հեղինակներ Լաուրիս Գունդարսը եւ Լուիզե Պաստորը: Գունդարսը, հայկական ծագում ունենալով՝ իր «Դառնալ օտարական» նովելում վերլուծում է անունների եւ ինքնության հարաբերությունը, իսկ Պաստորի մանկական «Կրկեսը Ռայնիսի փողոցում» պատմվածքի հայ հերոս Վիպ Վիպատոսյանը խորհրդանշում է մշակութային յուրահատկություն եւ տարբերություն:

Նադեժդա Պազուխինան իր «Հայ նկարիչը Ռիգայից՝ Բաբկեն Ստեփանյան» հոդվածում ներկայացնում է Ստեփանյանի ստեղծագործական ուղին, նրա կողմից մշակված կոլաժային տեխնիկան, որն արտացոլում է ժամանակաշրջանի փոփոխությունները: Դաշնակահար, երաժշտագետ, մանկավարժ եւ հանրային գործիչ Րաֆֆի Խարաջանյանն իր հուշագրության մեջ մանրամասն ներկայացնում է Լատվիայի միջին եւ ավագ սերնդի կոմպոզիտորների հետ հանդիպումները:

Գրքի երկրորդ մասը նվիրված է լատվիացիների ճանապարհորդական տպավորություններին Հայաստանից: 1980-ին պրոֆեսոր Օյարս Սպարիտիսի գլխավորությամբ մի խումբ լատվիացի մտավորականներ այցելել են Հայաստան, ուսումնասիրել նրա մշակույթը, բնությունը, մարդկանց առօրյան, ծանոթացել են Հայաստանի պատմությանը՝ Ուրարտուից մինչեւ քրիստոնեության ընդունումը եւ այբուբենի ստեղծումը: Ճանապարհորդական օրագիրը, որ գրել են տաս հեղինակներ, հումորով ներկայացնում է Հայաստանի յուրահատկությունները՝ ընդգծելով լատվիացիների եւ Հարավային Կովկասի մշակութային տարբերությունները:
Էլիզաբետե Տաիվանեն «Որոնելով Ավետյաց երկիրը՝ Հայաստանը. ճամփորդական նոթեր 2021-2024 թթ.» հոդվածում հեղինակը պատմում է 2021-ին Հայաստան կատարած այցի մասին: Ուղեւորության նպատակն է եղել գտնել հայ ազգականներին եւ փոխանցելու իր գիտական ու անձնական տպավորությունները՝ ի հիշատակ իր պապի՝ Հմայակ Առաքելյանի: Տայվանեն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել տեղական հայերի կրոնական կյանքի վրա՝ նշելով, որ հին հավատքը տակավին պահպանվում է լեռների փոքր տաճարներում, յուրաքանչյուր հայի հոգում եւ առօրյա կյանքում:

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալեքսանդր Լիստենգորտ. «Հայերն ու հրեաները շատ բան ունեն միմյանցից սովորելու»

Հաջորդ գրառումը

Արժեքավոր գիրք՝ Մանվել Բեգլարյանի մասին

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

Արժեքավոր գիրք՝ Մանվել Բեգլարյանի մասին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական