Ուրբաթ, Հունիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մաքսիմ Վասկով. «Մի՞թե մենք պիտի Ադրբեջանին թույլ տանք ոչնչացնել հայկական Լեռնային Ղարաբաղը»

10/02/2023
- 10 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի բերանոյ քումմէ…

Մեր դաշնակից Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին հարցազրույցի այն հատվածին, որտեղ նա Հայաստանին համարում է «օկուպանտ» եւ փաստորեն արդարացնում է Ադրբեջանի ռազմական հանցագործությունը, պատասխաններ կան եւ կարծում ենք՝ դեռ կլինեն: Որպես պրն Լավրովի ու նրա ղեկավարած գերատեսչության տարբեր հայտարարությունների մի անուղղակի պատասխան, ստորեւ թարգմանաբար, կրճատումներով ներկայացնում ենք Արցախի եւ ընդհանրապես հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ ռուս քաղաքագետի կարծիք- մեկնաբանությունը: Փետրվարի 5-ին այն հրապարակվել է «ԻԱ Ռեալիստ» լրատվական գործակալության, արտատպվել Մոսկվայում գրանցված «Ռուս-հայկական ռազմավարական եւ հասարակական նախաձեռնությունների աջակցության կենտրոն» տարածաշրջանային կազմակերպության կայքէջում՝ «Կարելի՞ է արդյոք վստահել Ռուսաստանին ու նրա խոսքին» վերնագրով:

Սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մաքսիմ Վասկովը ՌԴ «Կովկասի աշխարհ» միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրենը եւ գիտական ղեկավարն է:

Գ.Մ.

Շարունակվում է Հայաստանի Հանրապետությունը Արցախի ադրբեջանական ագրեսիայից փրկված հատվածի հետ կապող Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի արգելափակումը, որն իրականացվում է այսպես կոչված ադրբեջանցի «բնապահպանների» կողմից: Դա անկասկած ռազմական հանցագործություն է եւ ցեղասպանական ակտ, երբ 120 հազար մարդ զրկվում է ամենաանհրաժեշտից, չի ստանում կենսական անհրաժեշտության մարդասիրական բեռներ եւ բժշկական օգնություն: Լեռնային Ղարաբաղում առաջացել է դեղորայքի, մթերքի պակասություն, կան մահվան դեպքեր՝ արգելափակման պայմաններում Արցախի սահմաններից դուրս ժամանակին եւ որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու անհնարինության պատճառով: Միայն Միջազգային կարմիր խաչին ոչ անմիջապես, բայց հաջողվել է Հայաստան դուրս տանել նման հիվանդների մի մասին, բայց այդ էլ՝ մեծ դժվարությամբ:

Եթե այս «բնապահպանների» պարագայում Ադրբեջանի իշխանությունները թաքնվում են այն բանի հետեւում, իբր դա քաղաքացիական ակտիվիստների նախաձեռնությունն է, ապա գազատարի պարբերական անջատումները, ընդ որում՝ ձմռան շրջանում, արդեն հայ բնակչությանն իր պապենական հողերից դուրս մղելու Ադրբեջանի պետական քաղաքականությունն են: Ադրբեջանական կողմի այս գործողությունները պետական ահաբեկչության ակտ են եւ փաստորեն հայ ժողովրդի ցեղասպանության հերթական փորձ:

 Թե ինչի են ձգտում Ադրբեջանի իշխանությունները, հասկանալի է, սակայն խիստ կարեւոր է մեկ այլ հարց. ինչպիսին է Ռուսաստանի իրական քաղաքականությունը եւ կարելի՞ է արդյոք վստահել, հավատալ նրա տված խոսքին: Այժմ կուզենայինք տեսնել, թե ինչպես են ռուսական խաղաղապահ առաքելության շրջանակներում իրականացվում Լեռնային Ղարաբաղի խաղաղ հայ բնակչության պաշտպանության մասին պայմանագրի դրույթները, թե՞ դրանք չեն իրականացվում: Ինչո՞ւ են մշտապես անպատիժ մնում ադրբեջանական ագրեսիայի գործողություններն ընդդեմ Հայաստանի ինքնիշխան տարածքի: Պարզ է, թե դա իր բացասական բնույթով ինչպիսի հրեշավոր տպավորություն է գործում նրանց վրա, ովքեր աշխարհում դեռ կողմնորոշվում են դեպի Ռուսաստան այժմ, եւ նրանց, ովքեր դա կարող էին անել ապագայում: Ի՞նչ կմնա դրանից հետո ռուսական «փափուկ ուժից» ու նրա հեղինակությունից աշխարհում: Կանխատեսումներն այս առումով, ցավոք, տխրեցնող են:

Ռուսաստանի նախաձեռնած բոլոր ինտեգրացիոն նախագծերից կամ այնպիսիներից, որոնցում նա ներկա է որպես էական քաղաքական եւ տնտեսական ուժ, իսկապես գործում են միայն տնտեսական նախագծերը: Ինչ մնում է քաղաքական նախագծերին եւ հատկապես՝ անվտանգության ոլորտում, ապա այստեղ իրավիճակը խիստ բացասական է: Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ), որը ստեղծվեց որպես ԽՍՀՄ-ի փլուզումից հետո քաղաքակիրթ «բաժանության» ձեւաչափ… այժմ իրավական խաբկանք է: ՀԱՊԿ-ը տարօրինակ կառույց է, որում միավորված են նաեւ որոշ այնպիսի պետություններ, որոնց միջեւ պարբերաբար տեղի են ունենում զինված բախումներ (Տաջիկստան եւ Ղրղըզստան):

ՀԱՊԿ-ի հանդեպ Հայաստանում ուժեղանում է արդարացված թերահավատությունը: Հայաստանը ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է եւ ոչ թե մտահոգության արտահայտությամբ պետք է արձագանքել, երբ Ադրբեջանը նրա նկատմամբ ուղղակի զինված ագրեսիայի գործողություններ է թույլ տալիս, այլ խաղաղության պարտադրանքով: Հայաստանի հանդեպ միանգամայն հստակ պարտավորություններ կան ստանձնած ինչպես ՀԱՊԿ-ի կողմից, այնպես էլ ուղղակիորեն Ռուսաստանի կողմից 1997 թ. պայմանագրով. դրանք պարզապես պետք է կետ առ կետ կատարել: Անգործությունն արդարացնելու փորձերը՝ կապված այն բանի հետ, թե իբր Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հստակ ամրագրված սահմանագծում ու սահմանազատում չկա, ոչ մի քննադատության չեն դիմանում: Քանի որ Հայաստանը պաշտոնապես դաշնակից է ե՛ւ ՀԱՊԿ-ի, ե՛ւ Ռուսաստանի հետ երկկողմ համաձայնագրի շրջանակներում, նշանակում է՝ յուրաքանչյուր ագրեսիայից պետք է պաշտպանել այն սահմանները, որոնք Խորհրդային Հայաստանն ուներ ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում: Մյուս կողմի կարծիքը, որը վիճարկում է Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, ուշադրության առնել պետք չէ:

Բավական տարօրինակ են հնչում պատմությունները հայ-ադրբեջանական հակամարտության լուծման իբր գաղտնի ջանքերի ու անդրկուլիսյան բանակցությունների մասին: Այստեղ կարող է լինել միայն մեկ քայլ, եւ այն էլ ոչ գաղտնի՝ դիվանագիտականը, իսկ եթե բանը դրան հասնի՝ դաշնակցի շահերի ուղիղ ուժային պաշտպանությունը, չնայած եթե բարձրաձայնվի Հայաստանը հենց թեկուզ ուժի գործադրմամբ պաշտպանելու պատրաստակամության հստակ դիրքորոշումը, ապա ամենայն հավանականությամբ բանը իրական բախումների չի էլ հասնի:

Ցավոք սրտի, չի կարելի չասել ռուսական կողմի դիրքորոշման մասին՝ կապված Հայաստանի փորձերի հետ՝ ստեղծված իրավիճակում գտնելու ոչ պարզապես անվտանգության, այլ հայ ժողովրդի ֆիզիկական գոյատեւման լրացուցիչ երաշխիքներ ցեղասպանության կրկնության սպառնալիքի պայմաններում, դիմելով Եվրոպական միության երկրներին, ՄԱԿ-ին, ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային: Ռուսաստանում նման գործողությունները դիտարկվում են բացառապես Ռուսաստանի եւ հավաքական Արեւմուտքի առճակատման պրիզմայով, հատկապես Ռազմական հատուկ գործողության (հԹԿ) սկսվելուց հետո*): Բայց Հայաստանին մեղադրելով Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին համարյա դավաճանության մեջ, առկախ է մնում ռուսական կողմի գործողությունների հարցը: Հայաստանը չէր փնտրի ուրիշ ոչինչ եւ ոչ մեկին որպես իր անվտանգույան երաշխավորի, եթե լիարժեք վստահ լիներ Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի պաշտպանությանը: Բայց որտե՞ղ ենք մենք տեսնում նման համոզվածության ծագման պայմաններ: Ավա՜ղ:

Վրդովմունք է հարուցում այն տոնայնությունը, որով փորձում են հայկական կողմին բարոյական խրատ կարդալ: Ընդսմին գործի է դրվում մի զազրելի միֆ Հայաստանի «սորոսական» ղեկավարության մասին, որով փորձ են անում արդարացնել սեփական անգործությունը Հայաստանի անվտանգության ապահովման ոլորտում նրա առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման հարցում: Իսկ կոնկրետ ի՞նչ է ռուսական շահերին հակառակ արել Հայաստանի ղեկավարությունը, օրինակ, 2018 թվականից ի վեր՝ հստակ ոչ ոք չի կարող ասել: Չնայած որ այս մասին հրապարակվում են հսկայական քանակի ամեն տեսակ վճարովի հնարանքներ:

Մյուս կողմից, առկա է ռուսաստանյան լայնորեն հայտնի պաշտոնական մի ներկայացուցչի ուղղակի ամոթալի արձագանքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ռուսաստանի դեմ տրիբունալ ստեղծելու հարցով ադրբեջանցի պատգամավորներ Քյոնուլ Նուրուլլաեւայի եւ Էրքին Գադիրլիի կատարած քվեարկությանը: Ադրբեջանի խորհրդարանի ներկայացուցիչ Էրքին Գադիրլին մասնավորապես հայտարարել է, որ «եթե միջազգային հանրությունը ժամանակին դատապարտեր Ռուսաստանի ագրեսիան Ադրբեջանի, Մոլդավիայի եւ Վրաստանի նկատմամբ, ապա հիմա Ռուսաստանը չէր հարձակվի Ուկրաինայի վրա»: Ապա Է. Գադիրլին հայտարարել է, որ պաշտպանում է Ռուսաստանի դեմ միջազգային այդ դատական ատյանի ստեղծման գաղափարը: Հայկական կողմն այդ քվեարկությանը չի մասնակցել: Մենք կարող ենք պատկերացնել՝ ինչպիսի հիստերիկա այժմ կլիներ ռուսական պաշտոնական անձանց կողմից, եթե հայերը քվեարկած լինեին դրա օգտին: Իսկ ինչպե՞ս 2023 թ. հունվարի 23-ի ճեպազրույցում մեկնաբանվեց Ադրբեջանի ներկայացուցիչների հակառուսական ելույթը ռուսաստանյան պաշտոնական ներկայացուցչի կողմից: Սկզբունքորեն ոչ մի կերպ. իբր ինչ մի խնդիր է՝ այնտեղ մեկը մի բան ասել է, պետք չէ դրան ուշադրություն դարձնել: Իսկ Լաչինի միջանցքի շրջափակմամբ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ստեղծած հումանիտար աղետի վերաբերյալ փաստացի մեկնաբանությունից նա ընդհանրապես հրաժարվեց: Գոնե իրենք հասկանո՞ւմ են՝ ինպես է դա ընկալվում կողքից ու ինչպես է ընդունվում աշխարհում:

Բայց կարո՞ղ է ռուսական կողմը փոխել իրավիճակը եւ ապացուցել իր հավատարմությունը դաշնակցային պարտավորություններին: Չնայած իրավիճակի ամբողջ բարդությանը, հավատում եմ, որ դա դեռ կարելի է անել: Դրա համար ռուս խաղաղապահները պետք է լինեն իսկապես խաղաղապահներ եւ դադարեցնեն Լեռնային Ղարաբաղի ամոթալի շրջափակումն ու նրա բնակչության նկատմամբ ահաբեկչությունը՝ ցրելով այդ «բնապահպաններին»: Այստեղ տեղի է ունենում այն պայմանավորվածության խախտումը, որին որպես երաշխավոր հանդես է եկել Ռուսաստանը, եւ ակտիվ գործողությունների համար ռուսական խաղաղապահները բոլոր լիազորություններն ունեն, եթե նրանք իրոք խաղաղապահներ են: Եվ եթե մի բան կա, որի իրավունքը նրանք հաստատ չունեն, այդ կանգնելն ու նայելն է, թե ինչպես է Ադրբեջանը խեղդում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:

Ինչպե՞ս կնայեին Հայաստանի նկատմամբ այսօրվա վերաբերմունքին մեր մեծ նախնիները… չհաշված Ռուսաստանի շահերին բացահայտ դավաճանած Վ. Ի. Լենինին: Այդ նրա մեղքով հայկական Արարատը բնիկ հայկական այլ հողերով հանդերձ դարձավ թուրքական, հայկական Լեռնային Ղարաբաղը հանձնվեց նոր կազմավորված Ադրբեջանին ՌԿ(բ)Կ 1921 թ. հուլիսի 5-ի հանցավոր բանաձեւով, իսկ բնիկ ռուսական Դոնբասն ու Նովոռոսիան բոլշեւիկների նույնպիսի հանցավոր որոշումներով հանձնվեցին Ուկրաինային…

Հենց Լեռնային Ղարաբաղն է եղել հայրենիքը Ռուսական կայսրության դրոշների ներքո կռված հայ փառաբանված գեներալների ու սպաների եւ Մեծ հայրենականում հաղթանակի փառապանծ մարշալների ու գեներալների մեծ մասի, որոնց հիշատակն անխնա ոչնչացվել է Ադրբեջանում: Մի՞թե մենք՝ ռուսաստանցիներս պիտի ցուցաբերենք ամենասեւ երախտամոռություն նրանց հիշատակի հանդեպ եւ Ադրբեջանին թույլ տանք ոչնչացնել հայկական Լեռնային Ղարաբաղը: Եթե դա թույլ տրվի, իսկական ռուս հայրենասերների համար այդպիսի խայտառակության պատճառով ամոթ կլինի պարզապես հայելու մեջ ինքն իրեն նայելն անգամ:

Ռուսերենից թարգմանեց  ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ

*) Նկատի ունի ռուս-ուկրաինական պատերազմը: Ծ.Խ.:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աշխատանքի շուկայի զարգացումը կարեւոր գործոն է

Հաջորդ գրառումը

Արցախցիները, նախեւառաջ, սեփական իշխանություններին պետք է հարցեր ուղղեն

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

13/06/2025
Հաջորդ գրառումը

Արցախցիները, նախեւառաջ, սեփական իշխանություններին պետք է հարցեր ուղղեն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Լակոտություն անելու ժամանակը չէ. Արմեն Այվազյան

13/06/2025

Քաղաքագետ Արմեն Այվազյանը գրում է. «Այսօր Իսրայելը լայնամասշտաբ պատերազմ սկսեց Իրանի դեմ։ Այս լուրջ տարածաշրջանային էսկալացիայի պայմաններում Հայաստանը հայտնվել է...

ԿարդալDetails

Իրանը անօդաչու թռչող սարքերի շարք է սկսել Իսրայելի ուղղությամբ

13/06/2025

Ռուբիոն բավականին հետաքրքիր տեքստ է տարածել․ Սուրեն Սարգսյան

13/06/2025

Իրանին ճնշելու մյուս ամենահավանական կետը լինելու է Սյունիքը. գործի է անցնելու Իսրայելի փաստացի դաշնակից հանդիսացող Ադրբեջանը. Վարուժան Գեղամյան

13/06/2025

Իրանի օդային տարածքը փակ է

13/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական