Կիրակի, Մայիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ կանգառը՝ Հռոմ

Գրիգոր Առաքելյան
18/04/2025
- 18 ապրիլի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
107
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրան-ԱՄՆ երկխոսության ընթացքին ուշադրությամբ հետեւող միջազգային հանրությունը եւ առաջին հերթին   Իրանի  սահմանակից երկրներն շտապում են   հավաստի տեղեկատվություն ստանալ «դարի բանակցությունների» առաջին փուլի արդյունքների մասին: Իսկ Հայաստանի շահագրգռվածությունը բանակցությունների ընթացքի եւ վերջնարդյունքի նկատմամբ ավելի մեծ է, քան կարելի  է պատկերացնել:

Թեհրանը չի թաքցնում իր զգուշավոր մոտեցումը 2018 թվականին միակողմանիորեն ՀԳՀԾ-ից հրաժարված նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ՝  կանխազգալով վերահաս վտանգն ու կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Նույնիսկ որոշ քաղաքական մեկնաբանների մոտ շրջանառվող տեսակետ կա, որ 2024 թ. Իրանի նախագահական ընտրություններում բարեփոխական Մասուդ Փեզեշքիանի հաղթանակը երաշխավորելով, Թեհրանը ցանկացել է նվազեցնել ԱՄՆ վերջին ընտրություններին հաղթելու ամենամեծ շանսերն ունեցող Թրամփի օրոք Իրան-ԱՄՆ հնարավոր լարվածության ռիսկերն ու չփակել ԱՄՆ-ի հետ հնարավոր  երկխոսության դուռը:   

Դա էր պատճառը, որ Թեհրանն ընդունեց Վաշինգտոնի մեկնած «բարեկամության» ձեռքն ու բանակցությունների համար առաջարկվող օրակարգը:  

ԱՄՆ նախագահի եւ  ԻԻՀ գերագույն հոգեւոր առաջնորդի հայտնի նամակագրությունից հետո, ապրիլի 12-ին, Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի ու ԱՄՆ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի՝ Օմանում կայացած հանդիպումը վերլուծաբանների մեծամասնության կողմից գնահատվեց որպես երկկողմ հարաբերություններում հստակություն մտցնելու եւ տարածաշրջանային լարվածությունը  թուլացնելուն միտված կարեւորագույն քայլ:

Թեեւ նախորդ տարիներին, նույնիսկ Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի կառավարության շրջանում Իրան-ԱՄՆ շփումներն այս կամ այն ձեւաչափով  չէին ընդհատվել, սակայն աշխարհաքաղաքական վայրիվերումների ներկայիս փուլում ԱՄՆ առաջարկած երկխոսությունից հրաժարումը կարող էր անկանխատեսելի հետեւանքներ ունենալ Իրանի համար:

Այսպիսով, Իրանն ընդունեց ԱՄՆ մարտահրավերն ու պատվիրակություն ուղարկեց Օման՝ բանակցելու Թրամփի առաջարկած  (պարտադրած) օրակարգի շուրջ:  

Երկխոսության առաջին փուլի համար ընտրված երկիրը Օմանն էր, որի մայրաքաղաք Մասկատում պիտի անցկացվեին  Թրամփի առաջարկած   բանակցությունները:

Երբ ԻԻՀ գերագույն հոգեւոր առաջնորդին ուղղված ԱՄՆ նախագահի նամակը Էմիրությունների միջնորդությամբ  փոխանցվեց իրանական կողմին, տպավորությունն այնպիսին էր, որ Աբու Դաբին է ստանձնելու  երկու երկրների կապն  իրականացնող միջնորդի դերը: Սակայն իրանական կողմի պատասխան նամակը Վաշինգտոնին փոխանցվեց Օմանի միջոցով, որով էլ կանխորոշվեց առաջին հանդիպման վայրը:   

Խնդիրն այն է, որ 1979 թ. Իրանում հաղթանակած իսլամական հեղափոխությունից հետո Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ խաթարված հարաբերությունների պայմաններում  երկու երկրների միջեւ   կապն ավանդաբար   իրականացվում էր  Օմանի միջոցով:  Օմանի նախկին սուլթան Քաբոս բին Սաիդը  ժամանակին իրականացրել է Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ գաղտի կապը  եւ մայրաքաղաք Մասկաթում պարբերաբար հյուրընկալել երկու երկրների ներկայացուցիչներին:  Օմանի ընտրությունը որպես միջնորդ պետություն, որի մասին մարտի 27-ին հայտարարությամբ հանդես եկավ Աբբաս Արաղչին, դրանով էր պայմանավորված:

Բանակցությունները տեղի ունեցան միջնորդավորված, այնպես, ինչպես իրանական կողմն էր պահանջել:

 Դատելով կողմերի հրապարակած հայտարարություններից, բանակցությունների առաջին փուլը հուսադրող էր: Սակայն առաջին հանդիպումը քաղաքական մեկնաբանների մեծամասնության կողմից  գնահատվել է իբրեւ «նախավարժանք», այլ ոչ թե որպես բանակցությունների վճռորոշ փուլ: Այդ պատճառով էլ շահագրգիռ կողմերի հնչեցրած նախնական գնահատականները  չեն կարող  վերջնարդյունքի մասին հիմնավոր  պատկերացում տալ:   

Այնուամենայնիվ,  քաղաքագիտական եզրահանգումների պատկերն ամբողջացնելու նպատակով,  կարելի է անդրադառնալ  բանակցություններին տրված որոշ գնահատականներին:

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Օմանում տեղի ունեցած հանդիպման մասին իր առաջին տպավորություններն է հայտնել, նշելով, որ ՀԳՀԾ-ի փորձը ցույց է տվել, որ երկրի խնդիրները չպետք է պայմանավորել ԱՄՆ-ի հետ բանակցությունների արդյունքով: Խամենեին նաեւ խորհուրդ է տվել խուսափել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հետ  չափազանցված լավատեսական կամ հոռետեսական հույսեր փայփայելու գայթակղությունից: Այնուամենայնիվ, Խամենեին բանակցությունների ուղղությամբ կատարված առաջին քայլերը վատ չի գնահատել, հավելելով, որ բանակցությունների ընթացքից   լավատեսական կամ  հոռետեսական սպասելիքներ չունի:  
Carnegie Endowment եւ  International Crisis Group ինստիտուտների գնահատականներից ելնելով՝ այս փուլում Վաշինգտոնը  վերջանկան արդյունք գրանցելու ակնկալիքներ չի ունեցել, ոչ էլ Թեհրանը՝ պատժամիջոցները  սահմանափակելու:  Այս փուլում   կողմերը փորձել են  ուսումնասիրել    միմյանց զիջումների գնալու սահմանները:

«Թեհրան թայմզ»  կայքին հայտնի են դարձել բանակցությունների մասին որոշ մանրամասներ:  Ըստ վերջինիս, հանդիպման ժամանակ կողմերի միջեւ փոխանցվել է նվազագույնը 10 գրավոր պատգամ: Ընդ որում, առաջին պատգամը փոխանցվել է ԻԻՀ ԱԳ նախարար Արաղչիի կողմից: Ըստ որոշ տեղեկությունների, Օմանի միջնորդավորված բանակցությունների ավարտին բանակցող կողմերի ղեկավարները՝ Արաղչին ու Ուիթքոֆը   շուրջ 45 րոպե տետատետ հանդիպում են  ունեցել:

Ըստ «Եվրոնյուզի», Սպիտակ տունը բանակցությունների առաջին փուլի ընթացքը բավականին դրական ու կառուցողական  է գնահատել, նշելով, որ ԱՄՆ բանակցող թիմի ղեկավար Սթիվ Ուիթքոֆը իրանական պատվիրակության ղեկավար Աբբաս Արաղչիին հայտնել է տարաձայնությունները երկխոսության եւ  դիվանագիտական  ուղիներով  կարգավորելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շահագրգռվածությունը:     

Կարծես,  բանակցությունների երկրորդ փուլը Հռոմում անցկացնելու  մասին կա նախնական պայմանավորվածություն, որի առաջարկությունը, ըստ ամենայնի,  ներկայացվել է Վաշինգտոնի կողմից:   

«Եվրոնյուզը» վկայաբերելով  Axios լրատվական կայքի տարածած տեղեկատվությունը,  նշել է, որ նախագահ Թրամփը մտադիր է միջնորդավորված  բանակցությունների ձեւաչափը Հռոմում փոխել եւ  Թեհրանին  պարտադրել նախապես հայտարարված բանակցություինների  ուղղակի տարբերակը:  

Բոլոր դեպքերում, իրանական թնջուկը ամերիկյան պատկերացումներով հանգուցալուծելու ճանապարհին Թրամփին բազմաթիվ անակնկալներ ու դժվարություններ են սպասվում:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ պատանդների համար միջամտության խնդրանք Ավստրիայի առաջնորդներին

Հաջորդ գրառումը

Ո՞րն է լինելու Վատիկանի արձագանքը, քանի դեռ չկա Հայաստանի պաշտոնական արձագանքը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Թշնամու համար առնվազն չի եղել առանձին վերցրած Արցախի հարց, այլ եղել է հենց միասնական հայկական խնդիր, որի արցախյան հատվածի «լուծումից» հետո, այժմ հերթը հայաստանյան մասինն է

18/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ես միշտ մնալու եմ Արցախցի Տաթևը, իսկ դու պատմության մեջ մնալու ես որպես կին,  որը խորհրդանշեց Արցախի կորուստը

18/05/2025
Հրապարակախոսություն

Ձեր քաղաքական այլասերվածությունը մի´ մտցրեք թանգարաններ. Հայկ Դեմոյան

18/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Շարունակեք հանրությանը ներկայացնել ձեր բառապաշարը, խոսքի մշակույթը, ձեր տան խոսակցության ոճը

18/05/2025
Հաջորդ գրառումը

Ո՞րն է լինելու Վատիկանի արձագանքը, քանի դեռ չկա Հայաստանի պաշտոնական արձագանքը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Իրավունք ունե՞ն Փաշինյանն ու նրա կինը «Կրթվելը նորաձև է» բանախոսության համար օգտագործել ռազմական գույք

18/05/2025

Պետությանը պատկանող ռազմական գույքը, տվյալ դեպքում՝ ուղղաթիռը, Փաշինյանն ու նրա կինն օգտագործել են Տաթև գնալու և այնտեղ «Կրթվելը նորաձև է»...

ԿարդալDetails

Ես միշտ մնալու եմ Արցախցի Տաթևը, իսկ դու պատմության մեջ մնալու ես որպես կին,  որը խորհրդանշեց Արցախի կորուստը

18/05/2025

Շարունակեք հանրությանը ներկայացնել ձեր բառապաշարը, խոսքի մշակույթը, ձեր տան խոսակցության ոճը

18/05/2025

Euronews-ը Փաշինյանի և Ալիևի՝ Տիրանայում շփման մասին

18/05/2025

Իրանը և Ադրբեջանը հայկական բռնազավթված տարածքներում համատեղ զորավարժություններ կանցկացնեն

18/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական