Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Իրանը կարո՞ղ է այլընտրանք լինել Զանգեզուրի միջանցքին»

27/10/2023
- 27 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ջումհուրիյեթ» թերթի հոդվածում ուշագրավ դիտարկումներ են արվում

Հոկտեմբերի 23-ին Թեհրանում հրավիրվել էր Հարավային Կովկասի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի «3+3» ձեւաչափով հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարները: Հանդիպումից երկու օր անց հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները հերքել են այն պնդումները, թե իրենց երկիրը  կարող է ուժ կիրառել Հայաստանի տարածքով միջանցք բացելու համար: Այդ ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը Polվtico-ին ասել է, որ իրենք մտադիր չեն հարձակվել Սյունիքի վրա, որովհետեւ «Զանգեզուրի միջանցքը» կորցրել է իր գրավչությունը եւ հավելել.«Փոխարենը մենք կարող ենք դա անել Իրանի հետ»:

Սակայն, հակառակ Հաջիեւի հայտարարությանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բոլորովին այլ բան էր ասել: Նախքան նրա ասածներին անդրադառնալը, նշենք միջանցքի առնչությամբ «Անադոլու» գործակալության սեպտեմբերի 25-ի դիտարկումը, համաձայն դրա «Թուրքիան եւ Ադրբեջանը «Զանգեզուրի միջանքի» հարցը բարձրացրել են 2020-ի «ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո», որը պետք է անցնի Հայաստանի տարածքով, իսկ Հայաստանը «հակադրվում է  այս միջանցքի բացմանը, քանի որ դա ինքը չի վերահսկելու», բայց չի առարկում բացել հաղորդակցության ուղիները»:

Գալով Էրդողանին, նա այս հարցը բարձրացրել էլ սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ, ապա սեպտեմբերի 25-ին` Նախիջեւանում, ուր մեկնել էր շնորհավորելու Ալիեւին սեպտեմբերի 19-20-ի «հակաահաբեկչական գործողություններում» ձեռք բերած «հաջողության» համար, որտեղ նա, ըստ թուրքական «Էվրենսել»-ի, ասել էր. «Մենք ի սկզբանե պաշտպանել ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցային գործընթացի ծավալումը, սակայն Հայաստանը չկարողացավ օգտվել պատմական այս հնարավորությունից: Դրա համար անշուշտ սպասում ենք, որ Հայաստանը կատարի իր տված խոստումները, հատկապես «Զանգեզուրի միջանցքի» բացմանն առչվող»:

Էրդողանի վերոհիշյալ ելույթի առումով «Էվրենսել»-ին լրացնում է «Անադոլու» գործակալությունը, ըստ որի Թուրքիայի նախագահը մատնանշել է. «Այս (Զանգեզուրի) միջանցքի օր առաջ բացումն ապահովելու համար ամեն ջանք գործադրելու ենք: Թուրքիայի եւ Ադրբեջանի տեսանկյունից խիստ կարեւոր այս միջանքի բացումը ռազմավարական խնդիր է, ուստի դրա բացումը պարտադիր պիտի ապահովվի: Դրանով Թուրքիա-Ադրբեջան եղբայրությունը շատ ավելի կհզորանա: Ողջունելի են միջանցքի առնչությամբ Իրանից մեր ստացած ազդակները»:

Էրդողանն այդ ազդակների մասին էլի է նշել, բնութագրելով դրանք ավելի քան դրական: Սակայն ինչպիսին էլ լինեն դրանք, Իրանը Թուրքիային միջանցք չի տրամադրում, այլ տարանցիկ ուղի, որը բաց է բոլոր երկրների առջեւ, որտեղ տրասպորտային անցումը մաքսային ռեժիմն է կարգավորում է, ինչը միանգամայն շահավետ է Իրանին, որովհետեւ Ատրպատականում անցուդարձը վերահսկելու հնարավորություն է տալիս իրանական կողմին, ընդ որում առանց ինքնիշխանության փոխանցման: Թերեւս այդ առումով պատահական չէ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զանգեզուրի միջանցքին» հակադրվելիս, բազմիցս հատուկ ընդգծել է. «Հայաստանի ինքնիշխան տարածքում որեւէ միջանցք չի կարող բացվել»:

Ի դեպ՝ դրա նախադեպը ռուս-թուքական համագործակցությամբ գործի է դրվել տարիներ առաջ Իդլիբի շրջանում, Հալեպը Միջերկրական ծովի հետ կապող M 4 մայրուղու վրա: Այդ միջանցքը նույնպես հինգ կմ լայնություն ունի, որի հյուսիսային հատվածում պարեկություն են անում թուրքական, իսկ հարավային՝ ռուսական զորքերը, որքան էլ Իդլիբը Սիրիայի տարածք է, այնտեղ սիրիական զորքեր բացարձակապես չկան:

Ելնելով Ռուս-թուրքական սերտ համագործակցությունից, որը ՌԴ նախագահ Պուտինի խորհրդական Ալեքսանդր Դուգինի բնութագրմամբ առավել արդյունավետ դրսեւորվել է Հայաստանի պարագայում, միանգաման հնարավոր է, որ Իդլիբի տարբերակը կիրառվի Զանգեզուրում, որտեղ միջանցքի պարեկությունը ռուսական զորքերը համատեղ իրականացնեն թուրքականների հետ: Այդ դեպքում Հայաստանը կզրկվի Իրանի հետ ընդհանուր սահմանից, դրանով կվերածվի կամազուրկ պետության: 

Ակնհայտ է, որ «Զանգեզուրի միջանցքի» գործարկման դեպքում այնտեղ կհաստատվի ո՛չ թե մաքսային, այլ ռազմական ռեժիմ, որի տնօրինությունը կստանձնեն ռուս-թուրքական զորքերը, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի միջանցքի վրա Հայաստանի ինքնիշխանության վերացմանը, մանավանդ մեր ռազմավարական դաշնակիցը Զանգեզուրում երկու միջանցք է նախատեսել, երկուսն էլ 5 կմ լայնությամբ: Հետեւաբար, որքան էլ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը ասի, թե «Զանգեզուրի միջանցքը» կորցրել է իր գրավչությունը եւ իրենք կարող ենք դա անել Իրանի հետ», իրանական անցուղին չի կարող համարժեք լինել միջացքին, հետեւաբար «Զանգեզուրի միջանցքը» կշարունակի պահպանել ինչպես Ադրբեջանի եւ Թուրքիայի, այնպես էլ Ռուսաստանի աշխարհաքաղաքական ծրագրերում:

Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի հեղինակ դոց. Գյոքթուրք Թույսուզօլուի «Իրանը կարո՞ղ է այլընտրանք լինել Զանգեզուրի միջանցքին» խորագրով հոդվածին, որը հոկտեմբերի 18-ին արտատպել է Կ. Պոլսո պատրիարքրանի «Հայ Թերթ» կայքէջը: «Ջումհուրիյեթ»-ը ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության խոսափողն է: Թեեւ Հայաստանի հարցում թուրք ընդդիմադիրների դիրքորոշումը չի տարբերվում իշխանությունների դիրքորոշումից, այնուամենայնիվ Թույսուզօլուի հոդվածը կարեւոր ենք համարում Թուրքիայի հակահայաստանյան դիրքորոշման մասին մեր պատկերացումներն ամբողջացնելու առումով: Ահա թե ինչ է գրել հեղինակը.

«Իրանն Ադրբեջանի հետ համաձայնության է եկել Զանգեզուրի միջանցքին այլընտրանք մեկ այլ երթուղու շուրջը: Այս նոր երթուղին, որ Իրան-Ադրբեջան սահմանին Արաքսի վրա կառուցվող կամուրջով ինտեգրվելու է նախագծին, նախատեսում է Նախիջեւանը միացնել Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգի հետ:

Թուրքիայի աջակցությունը եւս վայելող այս երթուղին ինքնիշխանության փոխանցման որեւէ խնդիր չի առաջացնում: Դրա գործարկումը ինքնաբերաբար օրակարգից հանելու է Հայաստանով (Սյունիք/Զանգեզուրով) անցնող «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը: Սակայն Ադրբեջանի կողմից Ղարաբաղի գրավումից հետո Հայաստանում ծայր արած գործընթացը, որ ծանր կացության մեջ է դրել Փաշինյանին, մասնակի թուլացրել է «Զանգեզուրի միջանցքի» հանդեպ պահանջները»:

Բաքու-Թեհրան  հարաբերությունները

Հայաստանի տարածքներն օկուպացնելու Ադրբեջանի պատրաստակամության շուրջը  եվրոպական մայրաքաղաքներում եւ ԱՄՆ-ում շրջանառվող պնդումների ստեղծված բացասական տպավորությունն, Երեւանի հետ Թեհրանի կապերի ընդհատումն ու Թուրքիա-Ադրբեջան անմիջական սերտ կապի ըմբռնումը, որպես սպառնալիք, հետին պլան է մղել «Զանգեզուրի միջանցքը», դրա փոխարեն առաջարկվում է Իրանի միջանցքը եւ փորձ է արվում դա ներկայացնել Բաքու-Թեհրան հարաբերությունները նորմալացնելու, ինչպես նաեւ Անկարայի եւ Բաքվի կողմից Թեհրանին գործընթացից չօտարելու, առնվազն վերջինի հետ համագործակցելու պատրաստակամությունն ապացուցելու դրսեւորում:

Թեհրանը, մտահոգված Կովկասում աշխարհաքաղաքական հավասարակշռության ի վնաս իր երկրի փոփոխման հավանականությունից, ուստի նախընտրեց Բաքվին հակադրվելու փոխարեն վերջինի հետ համագործակցելու ուղին բռնել: Ղարաբաղը վերադարձնելուց հետո, երբ Ադրբեջան-Իրան սահմանն անցավ Բաքվի վերահսկողության տակ, իսկ Ռուսաստանը, նախապատվությունը տալով Բաքվին` հավանություն տվեց «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, պայմանով, որ դա ինքը վերահսկի, նաեւ Իսրայելի բարեհաճ վերաբերմունքը Բաքվին, ստիպեցին Թեհրանին, որ Բաքվի հանդեպ որդեգրի ոչ թե հակամարտելու, այլ համագործակցելու դիրքորոշում:

Տնտեսական շահը

«Զանգեզուրի միջանցքի» առումով կարեւոր է Հայաստանում առկա լարվածության թեկուզ մասնակի թուլացումը, այս երթուղու գործարկումից ստանալիք տնտեսական շահի Երեւանում գիտակցումը եւ Ռուսաստանի ու Հայատանի միջեւ միջացքի ինքնիշխանության հարցում ծավալվող տարաձայնության հաղթահարումը: Ռուսաաստանը պնդում է, որ միջանցքի անվտանգության ապահովումը, ըստ 2020 թ. եռակողմ հայտարարության, ռուս սահմանապահներին է հանձնարարված: Հակառակ դրան, Փաշինյանն առաջ է քաշում այն տեսակետը, թե Զանգեզուրը Հայաստանի ինքնիշխան տարածքն է, հետեւաբար այնտեղ կարող է լինել ոչ թե միջանցք, այլ ռուսների կամ որեւէ երրորդ կողմի ազդեցությունից դուրս տրանսպորտային անցուղի: Այս հարցում Երեւանի մոտեցումները հակասում են Մոսկվայի մոտեցումներին, իսկ Ադրբեջանը գտնում է, որ այդ հարցը պետք է հուզի  Ռուսաստանին եւ Հայաստանին:

Էներգակիրների փոխադրման ուղիները

Բաքուն եւ Անկարան, վերջ տալու համար Նախիջեւանի էներգետիկ կախվածությանը Իրանից, սկսել են Ադրբեջանի գազը Իգդիրով Նախիջեւան փոխադրող խողովակաշարի շինարարությունը: Ենթադրվում է 2024-ին ավարտել Իգդիր-Նախիջեւան գազամուղը: Այսպիսով տարածաշրջանում կվերանա Իրանից կախվածության կարեւորագույն եւս մեկ օջախ:
Կարճ ասած, ներկա պահին Զանգեզուրում թեեւ որեւէ զարգացում չի նշմարվում, սակայն ետնաբեմում միջանցքի առումով որոշակի քայլեր, այնուամենայնիվ ձեռնարկվում են:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թեհրանում հրավիրված Հարավային Կովկասի տարածաշրջանային հարթակի  հանդիպումը ոչինչ չի տվել Հայաստանին

Հաջորդ գրառումը

Իրանուղի կամ Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասը` միջտարածաշրջանային համագործակցության խաչմերուկ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հաջորդ գրառումը

Իրանուղի կամ Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասը` միջտարածաշրջանային համագործակցության խաչմերուկ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Կոտայքի Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանած Թ.Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք. տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: «Նրա նկատմամբ հարուցվել...

ԿարդալDetails

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական