Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանահայ համայնքային առօրյայի  որոշ հարցերի շուրջ

15/07/2022
- 15 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սույն հոդվածի շրջանակներում փորձելու ենք անդրադառնալ իրանահայ համայնքային առօրեայի որոշ հարցերի: Մեր օրերում Թեհրանում գործում է սոցիալ-բարոյական նշանակության մի հիմնարկ, որի նմանը դժվար է գտնել հայկական սփյուռքի այլ հատվածներում: Խոսքը վերաբերում է մարմնամտային խանգարումներով երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնին, որտեղ վերջերս այցելել է Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամյանը եւ հանդիպել կենտրոնի տեսչուհի Վանուշ Թեւանյանի հետ:

Այս կենտրոնն աշխատում է սաների խոսքային եւ մտային կարողությունները զարգացնելու ուղղությամբ, կատարում ֆիզիոթերապիաներ, սովորեցում խեցեգործություն, նկարչություն, երգ-երաժշտություն: 

Ըստ ներկայացված զեկույցի՝ կենտրոնն ունի 30 սան եւ 13 աշխատող: Սակայն կենտրոնի սաների տարիքային բարձրացման պատճառով առաջացել են որոշ հարցեր: Խնդիրն այն է, որ այս հիմնարկը չունի եկամտի հիմնական աղբյուր եւ ֆինանսավորվում է նվիրատվությունների ու բարերարների աջակցությամբ: Փաստորեն, այս կենտրոնի գոյության միակ երաշխավորը ակամայից դարձել է Թեմական խորհուրդը, որն էլ իր հնարավորության սահմաններում նեցուկ է դարձել կենտրոնի աշխատանքներին, սակայն, ցավոք, միշտ չէ, որ հատկացված միջոցները բավարարում են հիմնարկի բոլոր կարիքները հոգալուն:  

Հաջորդ սոցիալական խնդիրը, որի մասին կքննարկենք առնչվում է կրթական ոլորտին: 2021-2022 ուսումնական տարվա ավարտին արդեն նախանշվում են նոր խնդիրները, որոնց գույքագրման ուղղությամբ պահանջ է դրվել Թեմական խորհրդի կողմից Կրթական խորհրդի հետ միասնաբար: Այդ մարմինների ներկայացուցիչները հայկական դպրոցներ այցելություն կատարելով՝ հանդիպումներ են ունենում տեսչական կազմերի ու ծնողական խորհուրդների հետ՝ ծանոթանալու առկա խնդիրներին, ինչպես նաեւ խորհրդակցելու դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ:

Օրերս Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամյանը, Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրեդ Կարապետյանը եւ նույն խորհրդի անդամ Խաչատուր Խաչատրյանն այցելել են «Թունյան-Թովմասյան» օրիորդաց միջնակարգ դպրոց:

Դպրոցի տեսչուհի Արսինե Խաչատրյանը ներկայացրել է անցած ուսումանական տարում իրականացված աշխատանքները, իսկ ծնողական խորհուրդն առաջարկել է կազմակերպել դպրոցական ճամբարներ: Վերջինս կարեւոր սոցիալական նշանակություն ունի, քանի որ վերջին տարիներին համավարակի պայմաններում սահմանափակված էր ամառային ճամբարների գործունեությունը:

Արամյանի կողմից կրթական համակարգի հայեցի դաստիարակության հիմնախնդրի բարձրացումը եւ հայոց դպրոցներում այն իրացնելու հնարավորության շեշտադրումը նշանակում է, որ բոլոր դեպքերում իրանահայ այսօրվա դպրոցն ունի մայրենի լեզուն զարգացնելու խնդիրը: Այդ համատեքստում է, որ հատկապես կարեւորվել է այն, որ հայեցի դաստիարակություն ստացած անհատների միջոցով է հայի հավաքական ապագան երաշխավորվում:

Ակնհայտ է, որ վերոնշյալ հարցերի լուծումը սերտորեն կապված է միութենական աշխատանքների հետ, որի համար անհրաժեշտ է դպրոց-միություն սերտ համագործակցությունը, որի դեպքում մի կողմից դպրոցը, ունենալով պետական հաստատված ուսումնական ծրագիր, իսկ մյուս կողմից միությունը՝ որպես համայնքային միավոր, կարող են գործակցել հայեցի դաստիարակության շրջանակներում:

Նշելի է, որ 2021-2022 ուսումնական տարում «Թունյան-Թովմասյան» դպրոցը միջնակարգ Ա. եւ Բ. բաժիններում ունեցել է թվով 132 աշակերտուհի: Ընդ որում, հատկանշական է, որ նախորդ տարվա 12-րդ դասարանի բոլոր աշակերտուհիներին հաջողել է ընդունվել համալսարան: Այսպիսով, նշված դպրոցի օրինակով պարզ է դառնում պարսկերեն լեզվի բարձր առաջադիմությունը, սակայն միաժամանակ մտահոգիչ է դառնում արդյոք սաները տիրապետո՞ւմ են հայերենին նույնքան բարձր մակարդակով:

Իրանահայ համայնքային կյանքին բնորոշ գծերից մեկն էլ մշտական եւ անխափան կապն է հայրենիքի հետ, թեկուզ դժվարին այս օրերին: Ավելին, հենց դրանով է բնութագրական այս համայնքը, որի կառույցները գիտեն՝ ինչպես զորավիգ դառնալ եւ կանգնել մարտահրավերներով շրջափակված հայրենի Արցախի կողքին տարբեր ձեւաչափերով: Այդ մասին է վկայում օրերս Թեհրանի Ազգային առաջնորդարանի դահլիճում Թեմական խորհրդի կողմից հատուկ հրավերով Արցախից Թեհրան ժամանած Ստեփանակերտի եւ Ասկերանի՝ ՀՕՄ-ի «Սոսե» մանկապարտեզների տնօրեններ Նելլի Ղուլյանի եւ Սուսաննա Գրիգորյանի հյուրընկալումը: Տնօրենները մասնակցելու են Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության 78-ամյակի տոնակատարությանը:

Թերեւս Հայրենիք-Սփյուռք մասնագիտական կապերի խորացման շրջանակներում պետք է դիտարկել Թեմական խորհրդի կողմից «Արտակ Մանուկյան» ազգային թանգարանում՝ հավաքածուների համալիր ուսումնասիրության նպատակով, Թեհրան ժամանած Երեւանի Մատենադարանի Ձեռագրագիտության բաժնի ավագ գիտաշխատող, ձեռագրատան ֆոնդապահ, արվեստագիտության թեկնածու Դավիթ Ղազարյանի, Մատենադարանի Արեւելագիտության բաժնի ավագ գիտաշխատող եւ ԵՊՀ Հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Իվետ Թաջարյանի, ԵՊՀ Հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի դասախոս Մարիամ Վարդանյանի, Մատենադարանի աշխատակից, ասպիրանդ Գրետա Գասպարյանի հյուրընկալումը:

Հիրավի, գնահատելի է այս խմբի անդամների նախաձեռնությունը՝ թանգարանի իրերի գիտական համալիր ուսումնասիրումը, որը միաժամանակ նպաստում է առաջիկա համատեղ ծրագրերի մշակման եւ մշակութային ժառանգության պահպանման մի շարք խնդիրների վերաբերյալ համատեղ գործունեության ծավալմանը:

Այսպիսով, համայնքում աշխատանքներ են կատարվում կրթա-մշակութային տարբեր նախաձեռնությունների մշակման ուղղությամբ, որոնց իրականացման գործում ներառված են հայաստանյան մասնագետներ:

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ տենորն ավստրալական բեմում

Հաջորդ գրառումը

Հարգարժան Երզնկացյան եւ Ուզունյան ընտանիքներին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սրանց՝ անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա

17/10/2025
Հրապարակախոսություն

Իոաննիսյանի պրինտերի անսարքության պատճառո՞վ չի հրապարակվել նույն 236-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի վերաբերյալ հաղորդումը

17/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Լավատեսության ռեսուրս կա, և այն արդեն ակտիվանում է

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
Հաջորդ գրառումը

Հարգարժան Երզնկացյան եւ Ուզունյան ընտանիքներին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025

Հայաստանը բախվում է քաղաքական ու խղճի հալածանքի նոր ու աննախադեպ ալիքի՝ երկու նոր հոգևորականի կալանավորելու, մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու,...

ԿարդալDetails

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական