Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանական Ատրպատականը՝ Բաքվի նոր առաջնահերթություն

21/04/2023
- 21 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իսրայելի  արտգործնախարար Էլի Քոհենն ապրիլի 19-ին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Մինչեւ Ադրբեջան մեկնելը, Իսրայելի ԱԳ նախարարը հայտնել էր, որ համատեղ սպառնալիքների դեմ կուռ դաշինք ստեղծելու նպատակով է Բաքու մեկնում:    
Բաքվից հետո, Քոհենի հաջորդ կանգառը Աշխաբադն է, որտեղ շուտով տեղի է ունենալու Իրանին սահմանակից մեկ այլ պետության մայրաքաղաքում Իսրայելի դեսպանության բացման արարողությունը: Իսկ Աշխաբադի հեռավորությունն Իրանից ընդամենը 20 կիլոմետր է:
Բաքվի ու Թել Ավիվի միջեւ կուռ դաշինք ստեղծելու առիթն այս անգամ իրանական Ատրպատականին ուղղված հեռագնա ծրագիրն է, որի մասին անթաքույց արտահայտվում են երկու կողմերը:  

Հարեւան երկրների  տարածքային ամբողջականությանն ուղղված Բաքվի հիվանդագին  նկրտումների  թիրախը միայն Հայսատանն ու Վրաստանը  չեն:  Իրանը նույնպես «նոր Ադրբեջանի կայսրության» քարտեզում կարեւոր տեղ է զբաղեցնում: 
Ադրբեջանը պահանջատեր  է  իր գրեթե բոլոր հարեւանների նկատմամբ, եւ հարեւան պետությունների պատմական անցյալն  ու  մշակութային արժեքներն իր սեփականությունն  է համարում:

Բաքվի այս  հիվանդագին «թուլության», հատկապես Իրանի որոշ նահանգների նկատմամբ  ունեցած հավակնությունների մասին լավատեղյակ են  նաեւ Իսրայելում՝ այն օգտագործելով Իրանի դեմ միասնական ճակատ ձեւավորելու  համար:

Այդ տեսլականով պայմանավորված՝ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ հարաբերությունների սերտացման խորապատկերի վրա, վերջերս Իսրայելի տեղեկատվական տեխնոլոգիաների ու կիբեր անվտանգության նախկին նախարար Այյուբ Քարան հայտարարել է, որ Իրանի 40 տոկոսանոց ազերիական  բնակչությունը կողմնակից է «Հարավային Ադրբեջան»  պետության ստեղծման  գաղափարին:  

Իրանական Bultannews  կայքի  հաղորդման համաձայն, Այյուբ Քարան հայտնել է, որ Իրանի իշխանությունները, «Հարավային Ադրբեջանում» բնակվող ազերիների՝ մայրենի լեզվով ուսում ստանալու ցանկությունը բավարարելու փոխարեն,  ճնշում են գործադրում  նրանց վրա: Իսրայելցի նախկին նախարարը  համոզմունք է հայտնել, որ Բաքու-Թեհրան առճակատման  դեպքում, իրանաբնակ ազերիները  կմիանան անջատողական շարժմանը, եւ հավաստիացրել, որ նման իրավիճակում, Ադրբեջանի Հանրապետությունն ու Իսրայելը հանդես կգան իրանաբնակ ազերիների ինքնորոշման իրավունքի պաշտպանության օգտին:

Ալիեւյան կլանի տեսակետներն արտահայտող «Յենի մուսավաթ» թերթը, իսրայելցի պաշտոնյայի հնչեցրած հայտարարությանը համընթաց, նշել է, որ երկրի ղեկավարը «Հարավային Ադրբեջան» պետության ստեղծումը Բաքվի առաջնահերթությունն է համարում:

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի Հանրապետության  կրթօջախներում դասավանդվող  դասագրքերում  կարելի է հանդիպել  մեզ համար արդեն սովորական դարձած «բացահայտումների»: Օրինակ, դասագրքերից մեկում գրված է. «Հարյուրավոր տարիներ առաջ գոյություն է ունեցել Ադրբեջան անվամբ պետություն, որի նշանավոր քաղաքներից են եղել Թավրիզն ու Արդեբիլը»: Ադրբեջանի նոր սերնդի կրթության համար մատուցվող մեկ այլ դասագրքում  շարադրված է, որ դեռեւս Կյուրոսի ժամանակներից իրանցիները բռնությամբ զավթել են ազերիների հայրենիքը, եւ ի վերջո, Թուրքմենչայի պայմանագրով այդ պետությունը մասնատվել է, ու դրա մի մասը մնացել է Իրանի վերահսկողության տակ:

Այլ կերպ ասած՝ Ադրբեջանի  դպրոցական դասագրքերը հագեցած են  խեղաթյուրված  պատմական փաստերով,  ազգամիջյան անհանդուրժողականություն  քարոզող սադրիչ կոչերով,  իրանական աշխարհին պատկանող  գրական ստեղծագործությունների  յուրացման բազմաթիվ օրինակներով,  հակաիրանական ու հակահայկական կրքեր հրահրող ռասիստական գաղափարներով:

Ելնելով այս սին ու դատարկ տրամաբանությունից, Բաքվի իշխանությունները Ատրպատականի համար հորինել են կեղծ «Հարավային Ադրբեջան» անվանումն ու պահանջում  են «երկու Ադրբեջանների» վերամիավորումը:

Հատկապես վերջին շրջանում Բաքուն  ավելի մեծ  եռանդով է խոսում  Իրանի տարածքներն Ադրբեջանի Հանրապետությանը «վերադարձնելու» մասին, եւ այդ ուղղությամբ հետեւողական աշխատանքներ  տանում, որին միացել է նաեւ Թել Ավիվը:  

Եթե պատմամշակութային ու աշխարհագրական ընդհանրություններից զուրկ Իսրայելն ու Ադրբեջանը կարող են դաշինք ստեղծելու համար  առիթներ գտնել, ապա բազմաթիվ ընդհանրություններով հարուստ Հայսաստանն  ու Իրանն  իրավունք չունեն դաշն կնքելու հարցում հապաղել:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Թուրք ժողովուրդը գիտի, որ ԱՄՆ-ը Թուրքիայի թշնամին է, հենց  շրջվի,  ապա Վաշինգտոնը

Հաջորդ գրառումը

Արցախը ձեռնոց է նետում Հայաստանին, վերցնող կա՞

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Քաղաքականություն

Այն, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, Սահակաշվիլու կրկնօրինակն է․ Ռոբերտ Քոչարյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Արցախը ձեռնոց է նետում Հայաստանին, վերցնող կա՞

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական