Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իտալերեն աշխատություն մ. թ. 4-5-րդ դարերի Հայաստանի մասին

10/03/2023
- 10 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իտալացի հայագետ Ալեսանդրո Օրենգոն հրատարակել է իր հերթական աշխատությունը՝ «Հայ հասարակության եւ մշակույթի ասպեկտները մ. թ. 4-5-րդ դարերում» վերնագրով:

Ներածությանը հետեւում է «Հայաստանը մ. թ. 4-րդ դարում» գլուխ՝ բաղկացած հետեւյալ ենթագլուխներից. ա «Քրիստոնեության ընդունումը (հիմնական աղբյուրներ եւ իրադարձություններ)», բ) «Հայկական հեթանոսությունը», գ) «Հայաստանի սոցիալական կառուցվածքը», դ) «Երկրի քրիստոնեացման եւ քաղաքականության փուլերը», ե) «387 թ. բաժանումը. Հայաստանը բաժանված է գոտիների արտաքին ազդեցության»): «Հինգերորդ դար» գլխում ներկայացված են՝ ա) «Գրերի գյուտը», բ) «Թարգմանչական գործունեության սկիզբը», գ) «Առաջին հայագիր բնագրերը (Կորյուն, Եզնիկ)»,  դ) «Հինգերորդ դարի երկրորդ կեսի բնագիր գրականությունը», ե) «Պարսկական տիրապետության շրջանը եւ պայքարը հանուն հայկական էթնիկ ինքնության պահպանման»: «Հայ հանրությունը 4-5-րդ դարերում. մարդը» գլուխը բաժանված է հետեւյալ ենթագլուխների՝ ա) «Կանանց դերը եկեղեցում եւ հասարակության մեջ», բ) «Երեխան եւ երիտասարդը», գ) «Ծերը», դ) «Աղքատը»: Վերջին՝ «Հայ հասարակությունը 4-5-րդ դարերում. ծեսեր եւ հաստատություններ» գլխում ներկայացված են ա) «Ամուսնության ձեւերը», բ) «Սգո եւ ողբի ձեւերը», գ) «Ժամանակի հաշվարկը եւ օրացույցը»:

Ալեսանդրո Օրենգոն (ծնված 1957-ին) Պիզայի համալսարանի քաղաքակրթության եւ իմացության ձեւերի ամբիոնի հայագիտության, կովկասագիտության, մոնղոլագիտության եւ թուրքագիտության դոցենտ է: Հեղինակ է շուրջ հարյուր հոդվածների եւ մենագրությունների, որոնք վերաբերում են հայոց լեզվի, պատմության եւ մշակույթի տարբեր երեսակներին: Զբաղվել է մ. թ. 4—7-րդ դարերի հայոց լեզվի, գրականության եւ հասարակության քննությամբ, ուսումնասիրել 5-17-րդ դարերի հայ քերականական մեկնությունները, մշակութային շփումներն Իտալիայի հետ, մասնավորապես անդրադարձել Տոսկանայում եւ Լիվոռնոյում հայերի ներկայությանը (միջնադարից մինչեւ 19-րդ դարը), առաջին հայերեն տպագիր գրքին՝ Ուրբաթագրքին եւ Ոսկան Երեւանցու՝ Տոմազո Կամպանելլայի քերականական աշխատության հայերեն թարգմանությանը: Ալեսանդրո Օրենգոն Հայագիտական միջազգային ընկերակցության անդամ է, Վենետիկում հրատարակված «Արմենիակա» ամսագրի համախմբագիր: Նա նաեւ եղել է Երեւանի Աճառյանի անվան համալսարանի պատվավոր պրոֆեսոր, իսկ  Մատենադարանի տնօրենության կողմից 2008 թ. պարգեւատրվել է մեդալով:                      

 Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սպիտակ տան ֆինանասական ակնկալիքները ԱՄՆ պետբյուջեից

Հաջորդ գրառումը

Անուշ Բաբաջանյանը՝ լուսանկարչական մրցույթի մրցանակակիր

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Անուշ Բաբաջանյանը՝ լուսանկարչական մրցույթի մրցանակակիր

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական