ԳԴՀ արտգործնախարարությունը սուր քննադատում է Իսրայելի կառավարությանը՝ բնակիչներին Հորդանան գետի արեւմտյան ափի 4 բնակավայրեր վերադարձի արտոնումը, որ կարող է հակամարտության նոր լարվածության պատճառ դառնալ: Լուրը փոխանցող գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը» մարտի 23-ին նշում է, որ 2005-ից ի վեր արդեն բնակեցված չէր տարածքը, իսկ այժմ բնակավայրեր վերադարձը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ այդ նպատակով մարտի 21-ին Իսրայելի պառլամենտը փոխեց օրենքը: Որոշումը հակասում է կիրակի օրը Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ 4-6 ամիս ժամկետով միակողմանի քայլերից զերծ մնալու պայմանավորվածության մտադրությանը: ԳԴՀ ԱԳՆ-ն թվիթերում զգուշացնում է, որ այժմ նպատակահարմար չէ մեկնել Արեւմտյան ափ՝ ներառյալ Արեւելյան Երուսաղեմ, «քանի որ այնտեղ բախումների աճ է սպասվում»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա