Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելը պատրաստ է հազարավոր հրեաների տարհանել ռուս-ուկրաինական ճգնաժամային գոտուց

11/02/2022
- 11 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերմանական հեռուստատեսության առաջին ալիքի՝ ARD-ի «Օրվա համայնապատկեր» լրատվականի Թել Ավիվի թղթակիցը փետրվարի 9-ին փոխանցում է, թե Ուկրաինայի գերագույն ռաբբի Ազմանի՝ տեղի 400 000 հաշվվող հրեական համայնքի պաշտպանության հարցում Իսրայելին ուղղված խնդրանքը դժվար կացության է մատնել Իսրայելի կառավարությանը, որ չի ուզում բարկացնել ո՛չ Ռուսաստանին, ո՛չ ԱՄՆ-ին։ «Հում հավկիթն ինչպես ենք զգույշ պահում, որ չկոտրվի,այդպես էլ ռուս-ուկրաինական ճգնաժամի հարցում Իսրայելի պահվածքն է», պատկերավոր բնութագրում է լրագրող Բեթթինա Մայերը։ Իսրայելը որեւէ կողմի պաշտպան չի ուզում լինել, իսկ Ուկրաինային զենքի մատակար լինելու հանգամանքը բացառել է։ «Երբ Իսրայելում պատերազմ է, մենք, բնական է, Իսրայելի կողմնակիցն ենք, սատարում ենք մեր երկրին։ Այժմ Իսրայելի համար դյուրին չէ մեզ նեցուկ լինել, բայց մենք նրա օգնության կարիքն ունենք», նշել է ռաբբին՝ ակնարկելով Ուկրաինայում ապրող հրեաների հանդեպ Իսրայելի պատասխանատվությունը։ 400 000 հրեաներից մոտ 200 000-ը քաղաքացիության իրավունք ունի՝ Իսրայելի վերադարձի օրենքի համաձայն։ Լրատվությունը ներկայացնում է, թե Իսրայելի կառավարությունը պատրաստվում է հազարավոր հրեաների տարհանել ռուս-ուկրաինական ճգնաժամային գոտուց։ «Իմ աշխատանքի մի մասն աշխարհում հրեաների հանդեպ հոգատարությունն է։ Դա նաեւ կառավարության անելիքն է», ասել է Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը։ Իսրայելը շատ չի բարձրաձայնում խնդրո առարկա հակամարտության վերաբերյալ իր դիրքորոշման մասին, իսկ հնարավոր պատճառներից մեկը, ըստ ARD-ի, կարող է լինել Ռուսաստանի  ներկայությունը Սիրիայում, որ զսպում է Իրանի ազդեցությունը, ինչը նպաստավոր է Իսրայելի համար։ «Ռուսաստանը շարունակում է ցուցադրել իր ուժը նաեւ Իսրայելի նկատմամբ։ Բայց՝ զգույշ է եւ չի հատում որոշակի սահման, քանզի հարգում է Մերձավոր Արեւելքում Իսրայելի ազդեցությունը», գերմանական հեռուստատեսությունը  փոխանցում է ՌԴ- ում եւ Ուկրաինայում Իսրայելի նախկին դեսպան Մագենի կարծիքը։

Լավ կլիներ, որ Հայաստանի կառավարությունն ուշադիր հետեւեր Իսրայելի օրինակին, հատկապես այն հանգամանքին, թե ինչպես է վարվում իր սահմաններից դուրս գտնվող իր հայրենակից, ազգակիցների հետ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալիեւի պատերազմն ընդդեմ հայոց պատմության

Հաջորդ գրառումը

ՕՐԵՐԻ ՀԵՏ. Ընդդեմ թուրք-թաթարական բարբարոսության (*)

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՕՐԵՐԻ ՀԵՏ. Ընդդեմ թուրք-թաթարական բարբարոսության (*)

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական