Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչո՞ւ ընդդիմությունը չի հրաժարվում մանդատներից. հիմնական պատճառները երկուսն են

05/05/2023
- 05 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյուքններն իմանալուց հետո կարծում էի, թե խորհրդարանական ընդդիմությունը, մեկ մարդու նման, կհրաժարվի մանդատներից: Դա, առաջին հերթին, խորհրդարանական ճգնաժամի կհանգեցներ, եւ հետո՝ միջազգային բոլոր տեսակի հանդիպումների ժամանակ մեն-միայնակ մնացած «Քաղաքացիական պայմանագիրը» ստիպված կլիներ բացատրություն տալու, թե ինչո՞ւ է միանձնյա կառավարում երկիրը: Երբ տեսակետս հայրենի ընդդիմադիրներից մի քանիսի մոտ բարձրաձայնեցի, ինձ հակադարձեցին, թե Ազգային ժողովում այնպիսի ելույթներով ու  թրատող ապացույցներով են քննադատելու իշխանությանը, որ կարճ ժամանակ անց հասարակությունն արտահերթ նոր ընտրություններ է պահանջելու:

Գոնե ես հասկանում ու գիտակցում էի, որ ընդդիմությունը մանդատից չի հրաժարվի, որովհետեւ նախկինում զգացել է դրա քաղցրությունը, հարմարավետությունը, դրանից բխող հնարավորությունները, ծառայողական ավտոմեքենաները, պարգեւավճարները, հավելավճարներն ու, ի վերջո, «վոյաժները»:

Նախորդ տարի այս օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նույն ոճով, ձեռագրով, անգամ խզված ձայնի նմանակմամբ Երեւանի փողոցներում «սիթի-տուր» անող ընդդիմադիրներն այս օրերին նորից խորհրդարանում են: Տեւական ժամանակ Փաշինյանից «խռով» մնալուց հետո՝ իրենց մեջ բավարար ուժ են գտել եւ օրերս մասնակցում էին կառավարության հետ հարցուպատասխանին: Այն, ի դեպ, բավական անվրդով մթնոլորտում ու առանց «էլ գող փիսո, էլ քաչալ շուն» արտահայտությունների էր ընթանում: Տպավորություն էր, թե հարցուպատասխանին մասնակցող «Հայաստան» խմբակցությունը («Պատիվ ունեմը» չէր մասնակցում, երեւի դեռ փոքր-ինչ նեղսրտած է Փաշինյանից) նիստը հանգիստ ու խաղաղ մթոնոլորտում անցկացնելու մասով իշխող «Քաղաքացիական պայմանագրի» հետ ներքին պայմանավորվածություն ուներ:

Անկեղծ ասած՝ հասկանալի է, թե ինչո՞ւ է ընդդիմությունը փորձում «չափերը չանցնել» ու ավելորդ անգամ չներվայնացնել Փաշինյանին. նրանցից շատերը  բիզնես (հաճախ մի քանի) ունեն, որոշները՝ մի քանի յուղոտ անշարժ գույք ունեցող նախկին պաշտոնյաներ են, որոշներն էլ՝ իրավական տարբեր գործընթացներով են անցնում:

Ընդդիմությունը մանդատներից չհրաժարվելու մեկ այլ պատճառ-արդարացում էլ ունի, ինչի մասին բարձրաձայն խոսելուց ամաչում է: Բանն այն է, որ նախընտրական ցուցակները կազմելիս՝ հաշվի չեն առել, որ մանդատից հրաժարվելու հարց կարող է առաջ գալ ու ցուցակում ներառել են այնպիսի մարդկանց, որոնց կուսակցության կամ դաշինքի լիդերները չեն ճանաչում, անգամ՝ ո՛չ տեսել են, ո՛չ՝ լսել նրանց: Եվ եթե հանկարծ օրերից մի օր (իհարկե ես դա գրեթե բացառում եմ) ընդդիմադիրները հայտարարեն, թե հրաժարվում են մանդատներից, ապա ցուցակի մեջ ընդհանուր որոշմանը դեմ դուրս եկող ու խորհրդարան գնացողներ, այնուամենայիվ, կգտնվեն: Եվ դա, ինչ-որ տեղ, արդարացի կլինի, քանի որ նախընտրական ցուցակ կազմելը պարապ գործ չէ, որ «ոտքի վրա, ձեռքի հետ» եւ առանց տվյալ մարդուն ճանաչելու որոշես՝ ում ընդգրկես այդտեղ, ում՝ ոչ:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օրվա խնդիրը` տնտեսության վերաիմաստավորումը

Հաջորդ գրառումը

Արցախյան թեմայով ռուսալեզու ԶԼՄ արձագանքներից

Համանման Հոդվածներ

16 մայիսի, 2025

PSYCHO

16/05/2025
16 մայիսի, 2025

«Հայոց ցեղասպանությունից Արցախյան պատերազմ՝ պատմական շարունակականությունը ցնցող է»

16/05/2025
16 մայիսի, 2025

Նոր ռազմավարությո՞ւն, նոր հեռանկարնե՞ր, նոր մարտնչող մտորումնե՞ր, թե՞ պատերազմների վերջ

16/05/2025
16 մայիսի, 2025

Իրան-ԱՄՆ բանակցությունների 5-րդ փուլին ընդառաջ                                                

16/05/2025
Հաջորդ գրառումը

Արցախյան թեմայով ռուսալեզու ԶԼՄ արձագանքներից

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

2011–2020 թթ. Հայաստանի սպառազինության ներմուծման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը մինչև 94% էր, հիմա՝ 10%

20/05/2025

Հայաստանը 2022-2023 թթ. ընթացքում Հնդկաստանի հետ ավելի քան 1,5 մլրդ դոլարի պաշտպանական պայմանագրեր է կնքել։ Այս մասին, հղում անելով երկրի...

ԿարդալDetails

Աշխատում ենք, որ թղթային QR-ների քանակը նվազեցնենք. ուղեվարձ չվճարելու դեպքում կաշխատի տուգանքի մեխանիզմը. Սուրեն Գրիգորյան

20/05/2025

Աննա Հակոբյանի գրառումներին ծանոթ չեմ, իսկ ընդհանուր մենք դեմ ենք վիրավnրանքին և шտելnւթյան խոսքին. Երևանի փոխքաղաքապետ

20/05/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Գոռում է, լայվ է մտնում. դա ընդամենը անդաստիարակ վարքագիծ է, դա քննադատություն չի. փոխքաղաքապետը՝ Փոստանջյանի մասին

20/05/2025

Աննա Հակոբյանին առաջարկում եմ համատեղ փոդքաստ կազմակերպել ուղիղ եթերի ռեժիմով. Հայկ Դեմոյան

20/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական