Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչո՞ւ…

25/02/2022
- 25 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆ, դիվանագետ

Մենք հաճախ չենք գիտակցում պահի լրջությունը, շատ ավելի հաճախ տրվում ենք ածանցյալների վրա սեւեռված գերուշադրության՝ մոռանալով կարեւորի ու առաջնահերթության մասին: Ես միշտ փորձել եմ ինձ հարց տալ, թե ինչո՞ւ ենք այդքան դժվարությամբ երկնում հերոսներ ու առաջնորդներ եւ առավել հեշտությամբ կորցնում նրանց: Ինչո՞ւ անցած դարում ցեղասպանված, սովից լլկված, թվում էր թե իր վերջնական դատավճռին համաձայն մեր ժողովուրդը կարողացավ իր մեջ գտնել այդ գերբնական ուժը եւ ընդամենը 3 տարի անց կանգնեց Սարդարապատում ու կերտեց Հայոց անկախ պետականությունը, ընդամենը 30 տարի անց Բեռլինի պատերի տակ հաղթանակի խրոխտ քոչարի պարեց, եւ ընդամենը 75 տարի անց վերանվաճեց իր ազատությունն ու անկախությունը, բայց 21-րդ դարում, որ իրենն էր լինելու, եւ դրա համար ստեղծված էին բոլոր, կրկնում եմ, բոլո՛ր նախադրյալները, այդքան ապաշնորհ ձեւով կորցրեց իր իսկ զավակների ձեռքով կերտած հաղթանակը:

Ինչո՞ւ ամբողջ աշխարհը փոքրից դարձավ մեծ, իսկ մենք՝ մեծից փոքր: Ինչո՞ւ չարությունն ու նախանձը մեզ ներսից կերան: Ինչո՞ւ ամբարտավանությունն ու ստորությունն ամենաճակատագրական պահերին կարողացան հաղթանակել: Ինչո՞ւ արդեն դարեր շարունակ մենք դավաճանում ենք ինքներս մեզ ու հեռանում մեր իսկ հռչակած արժեքներից եւ արժեհամակարգից, մեր ինքնությունից, ինքներս մեզանից, որպեսզի հետո գերմարդկային ջանքեր գործադրենք մեր իսկ կորցրածը վերադարձնելու համար: Ինչո՞ւ մենք անդադար չենք կարողանում դուրս գալ այն արատավոր շրջանակից, որտեղ հայտնվել ենք մեր կարճատեսության, անտրամաբանական քայլերի, ավելորդ քթացցության, մեծամտության, անգրագիտության, չհիմնավորված ամենագիտության, օտարամոլության, որեւէ կերպ չարդարացված խոնարհության, ստրկամտության եւ նման այլ՝ արգահատելի մոտեցումների արդյունքում:

Ինչո՞ւ այսքան ներամփոփվեցինք, պարփակվեցինք ու դարձանք ստամոքսապաշտ: Ինչո՞ւ ենք մշտապես սպասողական ու այդքան սպառողական: Ինչո՞ւ պատմական տարբեր ժամանակաշրջաններում չկարողացանք ու էլի չենք կարողանում պահել ու պահպանել մեր արյունով ու քրտինքով, զրկանքների ու սարսափելի տառապանքների գնով նվաճածն ու ձեռքբերվածը: Ինչու-ների այս շարքը թերեւս կարելի է շարունակել…

Կարծում եմ պատասխանը շատ պարզ է: Այո, մենք մշտապես չենք գիտակցել պահի լրջությունը եւ դրան վերաբերվել ենք ի միջի այլոց, մատների արանքով, առանց հասկանալու, որ շատ դեպքերում զոհասեղանին ենք հայտնվել հենց այդ պատճառով: Դժբախտաբար, այդ ամենի ականատեսն ենք նաեւ այսօր: Դարերով պետականազուրկի կարգավիճակը մեզ դարձրել է բարդույթավորված, նեղ անձնականի վրա գերկենտրոնացած, առաջնայինը երկրորդականից չզանազանող: Իսկ եղկելի սխալները շարունակում են իրենց հաղթարշավը եւ մեզ մոտեցնում հերթական կորուստների, հերթական հուսահատության, հերթական հիասթափության, որ հետո շատ տարիներ, գուցեեւ դարեր անց, երբ մենք դառնանք հեռավոր սերունդների նախնիները, մեզ դատապարտեն, որ մենք այդպես էլ չհասկացանք պահի լրջությունը, չգիտակցեցինք, որ հենց դրա արդյունքում նորից հայտնվեցինք կորցնողի դիրքերում:

Ինձ համար անընդունելի է, «Մենք դասեր չենք քաղում մեր սխալներից» չարչրկված ձեւակերպումը: Սխալներից դասեր չեն քաղում, սխալները պարզապես չեն անում, չեն կրկնում: Իսկ դասեր պետք է քաղել չարվածից, կիսատ-պռատ արվածից, մեր մակերեսային ու անհեռանկար մոտեցումներից:

Այս օրերին հաճախ կարող ես լսել «Հոգնել եմ, զզվել եմ, ուշադրություն չեմ դարձնում, չեմ հետաքրքրվում, չի հետաքրքրում, պատրաստվում ենք մեկնել երկրից, ես ի՞նչ կարող եմ անել, բա էրեխե՞քս» եւ նմանատիպ, համենայն դեպս ինձ համար, ուղեղի մեջ ոչ մի կերպ չտեղավորվող հոռետես արտահայտություններ: Մենք, թերեւս ամենաքաղաքականացված ազգերից ենք, բայց ցավալիորեն այդքան հեռու ենք քաղաքականությունից, որովհետեւ այդպես էլ չենք կարողանում ճիշտ գնահատել պահի լրջությունը, որովհետեւ չենք կարողանում մեզ համար հստակ որոշել մեր կարմիր գծերը, որովհետեւ մասնակից լինելու եւ ունկնդրի միջեւ մեծավ մասամբ ընտրում ենք վերջինը, որովհետեւ չենք հավատում մեր ուժերին եւ փրկիչների մասով անդադար փնտրտուքի մեջ ենք, որովհետեւ չենք ընդունում ինքնախոստովանությունը, որովհետեւ անընդհատ վախեր ունենք մեր իսկ վախերից: Բայց ամպագորգոռ կոչերի, մեղադրականների եւ հոխորտանքների պակաս մեր օրերում կարծես թե չի զգացվում: Այս պարադոքսալ իրականության մեջ, երբ կենսական անհրաժեշտություն է առաջացել մաթեմատիկական ճշգրտությամբ գնահատել պահի լրջությունը, սթափվելու եւ արդեն անբացատրելի դարձած խորը թմբիրից դուրս գալու ժամանակն է:

Բեկում է անհրաժեշտ, ավելի քան երբեւէ, մեր իսկական, ոչ արհեստական Էությանը վերադարձով, Միացումի անհաղթահարելի գաղափարով վերազինված: Բեկում է անհրաժեշտ, որ կարողանանք շիտակ նայել մեր զավակների աչքերի մեջ, որ չվերածվենք ամորֆ, անտարբեր, հուսահատ եւ դատարկ զանգվածի: Բեկում է անհրաժեշտ, որ ինքներս մեզ հավատանք ու արժեւորենք, ես-ը Մենք-ի վերածենք, եւ վերջապես, գնահատելով պահի լրջությունը՝ կարողանանք արժանապատվորեն վերականգնել մեր կորցրածը, վերաձեւակերպել մեր նպատակներն ու խնդիրները՝ վերանվաճելու համար մեր վստահելի տեղը աշխարհում:

Երեւան

Փետրվար 22,2022

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Քվորում չկա»-ով վերահաստատված թրքասիրություն

Հաջորդ գրառումը

Սպառողական շուկայում գները շարունակաբար աճում են

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Սպառողական շուկայում գները շարունակաբար աճում են

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանի հետ բանակցությունները դրական արդյունքներ են տվել, քանի որ անցկացվել են բացառապես երկկողմանի հիմունքներով. Ալիև

25/09/2025

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը առաջ է քաշել միջազգային...

ԿարդալDetails

Մերձավանի սպանության դեպքով վիրավորված Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել. քննիչը հարցաքննել է նրան

25/09/2025

Պետբյուջեի ծախսերը 2026-ին 5 տոկոսով կավելանան, իսկ ռազմական բյուջեն 265 միլիոն դոլարով կպակասի

25/09/2025

Վարչապետը շատ լավ է արել, որ հետևություններ է արել, ես չեմ կարող հետևություններ անել. Սրբուհի Գալյան

25/09/2025

Հայաստանի կառավարությունը քաղաքական դրդապատճառներով բանտարկել է Սամվել Կարապետյանին և վարկաբեկում է Հայ Առաքելական Եկեղեցին. Ռոբերտ Ամստերդամ

25/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական