Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ինձ մի վերաբերվեք որպես ապագա կառավարություն»

01/12/2023
- 01 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փաշինյանի կաբինետի հրաժարականը անհրաժեշտություն է«Ազգ»-ի զրուցակիցն է «Զանգ» շարժման անդամ Միքայել Նահապետյանը:

– Պրն Նահապետյան, «Զանգ» շարժումը սկսել է գրավել հասարակության ուշադրությունը, մարդիկ փորձում են հասկանալ՝ ի՞նչ է այն եւ ինչի՞  համար եք փողոց դուրս գալիս:

– «Զանգ»-ը քաղաքացիական նախաձեռնություն է, որի նախաձեռնող խմբի անդամները տեսնում են՝ Հայաստանը կոնկրետ մարտահրավերներ ունի, այն է՝ Բաքվի՝ «Արեւմտյան Ադրբեջան» ծրագիրը, ինչն իրավական ու քաղաքական հունով եւ բավական արագ տեմպերով գալիս է մեզ վրա: Մյուս կողմից՝ ունենք այնպիսի կառավարություն, որ ասում է, թե, իբրեւ, Բաքվի այդ ծրագիրը «հայելային նարատիվ է», իսկ Ադրբեջանի ախորժակի մասին հարց տվողներին ընդդիմանում է, թե «դուք ադրբեջանական թեզեր եք տարածում»: Այս տեսակի ու լրջության այս աստիճանի կառավարությունով, այս մակարդակի կազմակերպվածությամբ՝ չենք կարողանալու դիմակայել, եւ ադրբեջանցիները Հայաստանի վրա գոյություն չունեցող իրավունքներ են հաստատելու: Այն, որ առանց կառավարական կաբինետի փոփոխության հնարավոր չէ դիմակայել այդ մարտահրավերներին, միանշանակ է, բայց Փաշինյանի կառավարությունը փոքր խնդիրն է միայն, որովհետեւ մեր ժողովուրդը ցույց չի տվել, որ ինքն ունի այլ որոշում: Հիմա մենք՝ որպես քաղաքացիներ, ասում ենք, որ ի տարբերություն կառավարության՝ ունենք այլ որոշում եւ ուզում ենք «ոչ» ասելու ընդունակ եւ իր քաղաքացիներին տեր կանգնող պետություն ստեղծել եւ մեզ դրա՛ համար է պետք այլ կառավարություն: Եթե ՀՀ քաղաքացիներն այս նպատակը համարեն նաեւ իրենցն ու գործուն ջանքեր ներդնեն այս օրակարգը ժողովրդի պահանջ դարձնելու գործի մեջ, ապա հնարավորություն կստանանք փոխելու թե՛ կառավարությունը, թե՛ Հայաստանի քաղաքականությունը:

 – Դուք ասում եք՝ Հայաստա՛նը պետք է լինի իր գլխի տերը, կարողանա ինքնուրույն «ոչ» կամ «այո» ասել միջազգային տարբեր հարթակներում կամ արտաքին քաղաքականության հարցերում, բայց այդ ինքուրույնությունը ամենատարբեր թելերով կապված է տնտեսական ու քաղաքական շատ այլ հարցերից: Ինչպե՞ս եք դա պատկերացնում, ռիսկերը հաշվարկե՞լ եք:

– Այո, համաձայն եմ, որ դրա հիմքերը տնտեսության, քաղաքականության, ռազմական գործի եւ այլնի մեջ են, եւ համակարծիք եմ ձեզ հետ, որ այդ ամենին պետք է նախապատրաստվել, բայց չեմ ուզում, որ ինձ վերաբերվեք որպես ապագա կառավարության, որը գիտի այդ ամենի միակ ու վստահելի ճանապարհը: Եթե դնում ենք նպատակ, ապա կգտնվի նաեւ այդ նպատակին  հասնելու ամենաողջամիտ ճանապարհն առաջարկող կառավարությունը: Եթե ինձ՝ որպես ՀՀ քաղաքացի հարցնեք՝ ինչպե՞ս է դա տեղի ունենալու, կասեմ՝ պետական կառավարումը պարզունակ բան չէ, բայց նաեւ պետք չէ անհասանելի կամ աստվածային ինչ-որ բանի վերածել այն: Պետական կառավարումը շատ կոնկրետ ճանապարհներ, այլընտրանք, էներգետիկ անկախություն, մատակարարումների դիվերսիֆիկացիա է: Պետական կառավարումն այն է, որ բանակը գոնե 1000 էլեկտրամոբիլ ունենա, որ եթե էներգետիկ շրջափակման մեջ լինի պետությունը ու ցանկանաս «ոչ» ասել որեւէ մեկին, զինվորականությունը կարողանա իր գլխի ճարը տեսնել: Այս եւ այլ առօրյա բաներից է կախված «ոչ» ասելու կարողությունն ու ինքնիշխանությունը:

– Ձեզ քննադատողներն ասում են՝ «Նիկոլ Փաշինյանի կաբինետում է աշխատել, հետեւաբար՝ նրա պրոյեկտն է»:

– Ես կրոնական քարոզիչ չեմ, եւ ինձ հավատալ պետք չէ: Առաջարկում եմ գործ, գործի սխեմա, որը, եթե մարդ կա, որ կարող է առանց ինձ կամ ինձնից լավ անել, ապա պատրաստ եմ լինել նրա զինվորը: Հետեւաբար հարցը, թե ես «Փաշինյանի պրոյեկտն եմ», այս գործին չառնչվող, նվազ նշանակության թեմա է:
2018-ի սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ ՀՀ բնակչության 95 տոկոսը պատասխանել է, որ մասնակցել է 2018-ի քաղաքական վերադասավորումներին եւ աջակցել է դրան: Համանման պատկերի մասին են վկայում նաեւ 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրության արդյունքները: Հետեւաբար՝ մարդիկ, որ իսկապես ուզում են փոփոխություն, բայց ակնկալում են, որ այդ փոփոխությունը չպե՛տք է անեն Փաշինյանի ազնիվ մղումներին հավատացածները, ինչպե՞ս են դա պատկերացնում, ո՞ւմ միջոցով են փոփոխություններ անելու: Գուցե նրա՞նց, որ 2018-ին դեռ ծնված չե՞ն եղել, թե՞ ակնկալում են, որ մնացած 5 տոկոսով հնարավոր է արդյունքի հասնել: Ինձ համար էլ հեշտ չի եղել մարդկանց հետ բաժանարար գծեր դնել, բայց երբ մարդկային հարաբերություններն ու պետության գլխին կախված վտանգները նժարին եմ դրել, հասակցել եմ՝ ավելի լավ է ամենաչսիրածս խմբի քաղաքական անդամն իմ հարեւանությամբ տուն առնի ու 11 երեխա ունենա, քան, օրինակ, Ադրբեջանի հատուկ ծառայության թոշակառու մի գնդապետ, որի 11 երեխաներն այնպես են անելու, որ ես իմ տանը չապրեմ: Հետեւաբար, ընդհանուր սպառնալիքի գիտակցումն ինձ ստիպել է իմ չսիրած մարդկանց ձեռքն էլ սեղմել:

– Շատերի քննադատությունը խիստ տրամաբանական է, քանի որ ձեր թիմակիցներից Սուրեն Սահակյանն, օրինակ, ի տարբերություն ձեզ՝ անգամ պատերազմից հետո է խիստ զուսպ եղել՝ Փաշինյանի կաբինետին քննադատելիս, հանդիպել ու սեղմել է նրա ձեռքը: Հիմա ի՞նչ է կատարվել, որ փոխել է քննադատության տոնն ու տրամաբանությունը:

– Ձեր վկայակոչած հանդիպմանը Սուրեն Սահակյանի կողմից Փաշինյանին ու նրա կաբինետին ուղղված կոշտ քննադատություն է եղել, այլ հարց է, որ Փաշինյանը լրատվամիջոցներին հրահանգել է դա չլուսաբանել, փոխարենը համագործակցության հեռանկարների վերաբերյալ հաղորդագրություն տարածել: Բայց եթե մարդ կա, որ հավատում է «Զանգ»-ին, կարող է ստանձնել ու գլուխ բերել շարժման սկսածը, բայց դեմ է Սահակյանին տեսնել շարժման շարքերում, ապա վերջինս անձամբ հայտարարել է՝ գործընթացին կարող է հեռվից հետեւել: Մարդիկ իրենք պետք է որոշեն՝ ի՞նչ առաջնահերթությամբ են առաջ շարժվում: Եվս մեկ անգամ խաբվելու ռի՞սկը, «սրա հետ մատաղ ուտելու չեմ գնա» հաստատուն կա՞մքը, թե՞ պետության առաջ ծառացած մարտահրավերներն են կարեւորում: Գարնանն, ամենայն հավանականությամբ, մեզ նոր պատերազմ է սպառնում, ինչին հաջորդելիք բանակցային փուլում խիստ հավանական է, որ Երեւանը Բաքվին ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու երաշխիքներ կտա, փաստաթուղթ կստորագրի:

– Դուք ասում եք՝ որեւէ մեկի ականջները չկան ձեր հետում, բայց Հայաստանում, որպես կանոն, ամեն մի շարժում որեւէ կենտրոնի մեկենասությունն ունի: Իհարկե, չխախտելով ձեր՝ իսկապես ազնիվ մղում ունենալը, այումամենայնիվ՝ բոլորից խաբված մարդիկ իրավունք ունեն չհավատալու ձեր՝ հայրենասիրական ու պետությանը օգտակար լինելու նպատակներին:

– Քաղաքացիներն իրավունք ունեն որեւէ բանի հավատալու, բայց ո՞ւր մնաց ռացիոնալ վերլուծությունը: Եթե մարդիկ փաստերն իրար կողքի դնեն ու բաղդատեն, կհասկանան՝ եթե շարժման հիմքում ազդեցիկ կենտրոններ լինեին, մեր գործերն այսօր (գոնե տեսանելի հատվածում) շատ ավելի մասշտաբային կլինեին: Հարցը հետեւյալն է՝ մեզ՝ մեկ անգամ «նիսյա» վստահելը մի՞թե ավելի թանկ է, քան երեք ամիս հետո Հայաստանին պատուհասող հավանական աղետը: Ես չեմ ասում՝ ռիսկեր չկան, չեմ ասում՝ մեզ սրբերի տեղ պետք է դնել, բայց եթե առաջին տեղում կասկածամտությունն է, ապա դրա հետ էլ հաշվի կնստենք՝ իմանալով, որ գործողությունները ոչ թե հիմա պետք է անենք՝ անհնազանդության խաղաղ ակցիաների տեսքով, այլ երեք ամիս անց՝ մեր տներն ադրբեջանցիներից պաշտպանելով:

– Ինչքա՞ն եք դեռ փորձելու վրան տեղադրել, ու որո՞նք են ձեր հեռահար նպատակները:

– Փողոցն ու մարդկանց թիվն են թելադրում մեր հետագա անելիքները: Մենք ծրագիր ու խաղաղ տարածվող ակցիաների քայլերի հաջորդականություն ունենք 10, 20, 100, 1000 եւ այլ քանակի մարդկանց համար: Մենք քաղաքացիական նախաձեռնություն ենք, մեր ռեսուրսը մենք ենք միայն, եւ հետեւաբար եթե ակնկալիք կա, որ պետք է կարողանանք անել ավելին, ուրեմն քաղաքացիները մեզ պետք է օժտնեն ավելիի ռեսուրսով: Այն, որ այդ ռեսուրսը կարող ենք առավելագույնս օգտագործել արդյունքի հասնելու համար, ինձ թվում է՝ տեսանելի է ձեզ համար, որովհետեւ եթե այս փոքր ռեսուրսով կարողացել ենք 6 օր շարունակ քննարկումների, լրահոսի կենտրոնում հայտնվել, մեր առաջ քաշած օրակարգը լսելի դարձնել, ապա, ըստ երեւույթին, կարողանում ենք մեր ունեցած ռեսուրսները մեծ արդյունքի ծառայեցնել: Տվեք ավելի ռեսուրս, անենք ավելին:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մետրոյացավ են կպել

Հաջորդ գրառումը

Ունեցածիդ արժէքը չես գիտնար, մինչեւ զայն կորսնցնես

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ունեցածիդ արժէքը չես գիտնար, մինչեւ զայն կորսնցնես

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ապազգային իշխանությունը անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի. Հովհաննես Խուդոյան

15/10/2025

ՏԱՐԱԾԵԼ Քանի որ ապազգային իշխանությունը անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի, պիտի փորձենք ուշադրության կենտրոնում պահել թեմաները 1. Նոր պիղծ հետապնդման...

ԿարդալDetails

Եթե եկեղեցու ներսում խնդիր կա, բարձրացրու այն, բայց հավատավոր զավակի խոնարհությամբ. իշխանությունը հարվածում է մեր ինքնության հիմքերին. Դավիթ Անանյան

15/10/2025

Առաքելական եկեղեցին երկու ծանր հարված է ստացել՝ Ցեղասպանության օրերին և 30-ականներին. սա երրորդ ալիքն է. Եղիշե Սողոմոնյան

15/10/2025

Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը կաթողիկոսին խնդրեց, որ դառնա նրա անձնական թիկնապահը. Թովմաս Առաքելյան

15/10/2025

Դանիել Իոաննիսյանի կազմակերպությունը պահանջել է քննել հավաքին մասնակցել պարտադրելու մասին Տեր Արամ քահանայի հայտարարությունները

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական