Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
25/01/2024
- 25 Հունվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
75
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Է՜յ գիդի օրեր, ո՜րտեղ եք կորել

Հայերն ունեն այլ ժողովուրդների համար անհասկանալի արտահայտություններ:

Դրանցից է, օրինակ, մեզ անորոշ ժամանակներ տեղափոխող «Էյ գիդի» արտահայտությունը, որն անորոշության մեջ լողացող երանավետ օրերի պատրանք է առաջացնում եւ հնարավորություն տալիս մի կերպ հարմարվել ներկա իրավիճակին:

Մեզ մոտ հույզեր առաջացնող եւ օտարների համար անթարգմանելի մյուս արտահայտությունը, որը հայ ունկնդրին օգնում է պատկերացում կազմել խոսքն արտասանած մյուս հայի հոգեվիճակի մասին, «հեչերիս թե…» խորիմաստ արտահայտությունն է, որն օգտագործվում է այն պահերին, երբ ստիպված ես լինում հյութեղ խաղողին դունչը չհասած աղվեսի նման արտասանել «խաղողը խակ էր» մխիթարական խոսքը, այնպես, ինչպես կարտասանեիր՝ «ի՞նչ անենք, որ մեր թշնամին գազ ունի,  զատո  մենք  «Ջերմուկ» ունենք, Սփյուռք ունենք»  վաղ անցյալի սփոփիչ խոսքերը:

Անթարգմանելի մեկ այլ արտահայտություն եւս. «Հիասթափության պահին հայի հոգու հանգստության երաշխավորը միայն կարող է լինել «ուֆ աման եսիմ է» անփոխարինելի արտահայտությունը, որին նույնպես անհաղորդ են օտարները: Տվյալ արտահայտությունն օգտագործվում է այն ժամանակ, երբ անզոր ես հասկանալու, թե ինչ է կատարվում աշխարհում, ով՝ ում դաշնակիցն է, ով՝ ում թշնամին, ո՞րն է նախկինը, որն է ապառնին…

Զարմանքն ի ցույց դնելու համար  հայն ունի այնպիսի արտահայտություն, որի թարգմանությունը զուր չարչարանք է ու անգամ՝ շփոթեցնող: Դա՝ «վայ քու, արա» արտահայտությունն է, որի կիրառության սահմանները դժվար է ճշգրտել: Կարելի է օգտագործել այն պահերին, երբ, օրինակ,  ԱԺ պատգամավորները միմյանց համերաշխության կոչով դիմեն:

Զարմանք արտահայտելու համար հայերը հորինել են նաեւ մեկ այլ արտահայտություն, որը մի դեպքում զգացական ճիչի տպավորություն է թողնում, մի դեպքում ձայնարկության կամ կապի դեր է կատարում, մեկ ուրիշ դեպքում  էլ՝ ընկերոջը վստահեցնելու փորձի  կամ նրան  երդում  տալու համար: Եվ այդ ընդհանրական արտահայտությունը   «հորս արեւ»-ն  է,  որին երբեմն ավելանում է նաեւ  «մորս արեւ»-ը:

Իսկ «վախ մամա ջան, էս ինչ ա կատարվում» արտահայտությունը, որ մի անգամ  Մհեր Մկրտչյանն օգտագործել էր  «Միմինո» ֆիլմում՝ դատական գործընթացի խառնաշփոթ իրավիճակի մասին իր հույզերն արտահայտելու համար, գրեթե ամեն օր հաջողությամբ կարելի է կիրառել նաեւ մեր դատական համակարգին  արձագանքելու համար: Ի դեպ, ֆիլմը նկարահանողները փորձել էին Մկրտչյանի արտասանածը ռուսերեն թարգմանել,  չէր ստացվել:  

Անիմաստ բանավեճի մեջ հայտնված ու դրանից մի կերպ ճողոպրել ցանկացող հայի համար էլ անփոխարինելի միջոց է «գնա, ես քո հավեսը չունեմ» խոսուն արտահայտությունը, որը նույնպես մաքուր հայկական է, հետեւաբար նաեւ՝ անթարգմանելի: Կիրառելի է, երբ քեզ համոզում են, որ Հայաստանը երկնիշ տնտեսական աճ ունի, արտագաղթը փոխարինվել է ներգաղթով եւ այլն:
Հայերենում ընդհանրական կիրառություն ունի նաեւ «տո լավ, է» արտահայտությունը, որի միջոցով կասկածամիտ մարդիկ իրենց թերահավատ վերաբերմունքն են ցույց տալիս «ապագայի» գոյության մասին շրջանառվող վարկածի նկատմամբ:

Ուֆ աման, եսիմ, է՞…

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Համալրվում են գրադարանների ֆոնդերը

Հաջորդ գրառումը

«Կարոս խաչ» վիպասքը՝ երաժշտական նոր մեկնաբանմամբ հայ բեմին

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

«Կարոս խաչ» վիպասքը՝ երաժշտական նոր մեկնաբանմամբ հայ բեմին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026

Կարևոր Հարգելի լրագրողներ, հանրային գործիչներ, ընդդիմադիր թեկնածուներ, խնդրում եմ, հորդորում եմ՝ մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը։ Խոսքը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական