Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
23/08/2024
- 23 Օգոստոսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
19
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գիրության պերճանքը

Ժամանակին առողջ լինելու արտաքին ցուցիչը   գիրությունն էր, իսկ արագաշարժության ցուցանիշը՝  ճարպակալված լինելը: Հակառակ դեպքում, ի՞նչ գործ ուներ  «ճարպ» արմատը «ճարպիկ» բառի մեջ: Կամ՝  հայերեն ԺԻՐ (աշխույժ) եւ ռուսերեն  ՋՌՐ (ճարպ) բառերի միջեւ ի՞նչ կապ կարող էր գոյություն ունենալ:

Մի ժամանակ երեխան այն դեպքում  էր առողջ համարվում, երբ փորը կլորիկ էր ու թշերը կարմիր:  Եթե չեք հավատում,   դիմեք  այլ լեզուներին ու կտեսնեք,  օրինակ,  ռուսերեն ջՊՏՐՏՉօռ բառի   երկու տարբեր իմաստները՝   առողջ եւ կազմվածքով խոշոր, գեր:

Պարսկերենի ամենահեղինակավոր  բառարաններն էլ  chagh  բառը ներկայացնում են թե՛ որպես    «պարարտ»  ու «մսեղ»,  եւ թե՛   առողջ մարդ`  (farbeh  եւ  tan-dorost): Տես՝ Dehkhoda բառարանը:  Հենց դրա համար էլ իրանցիներն իրենց   ամենամոտ ու հարազատ ընկերոջ   որպիսությունը հարցնելիս, նախ տեղեկանում են նրա չաղության ու առողջության մասին՝   (chagh-salamati):

Ծիծաղի դրական հատկանիշների մասին մի թեւավոր  արտահայտություն է շրջում շատ լեզուներում,  համաձայն որի՝ «ծիծաղը  գիրացնում է մարդուն,  ինչպես հակաթույնը   բուժում մելամաղձությունը»: (Laugh and be fat., An antidote against melancholy):

Մի՞թե այստեղ էլ  գիրությունը  առողջության ցուցանիշ չի համարվում:

«Չաղ» իմաստով անգլերեն fat բառը ինչ-որ ժամանակ նաեւ արտահայտել  է  «բարեկեցիկ» իմաստը,  վկան՝ etymonline.com անգլերեն ստուգաբանական բառարանը:   Ստացվում է, որ բարեկեցիկ լինելու համար մարդու քաշը մեծ նշանակություն չի ունեցել:

Մեծանուն աշուղ   Սայաթ-Նովան բառախաղերի՝ թեջնիս կոչված  ոճական հնարքի միջոցով իր երգերից մեկում  երկու անգամ օգտագործել է  ՉԱՂ բառը, առաջինը՝ «կրակը թեժացնել» նշանակությամբ,  երկրորդը  «առույգ» եւ  «կայտառ» իմաստով.

Գընա՛, հիդըն խաղ մի՛ անի,

Ցարի սիրտըն դաղ մի՛ անի,

էտ կըրակըն ՉԱՂ մի՛ անի,

ՉԱՂ շուռ արի

Այո, չաղությունը  դատավճիռ չէ, ու կարելի է գիրության բեռը կրելով, լինել կայտառ, ժիր, ճարպիկ, առույգ, բարեկեցիկ, առողջ, ինչու չէ՝ նաեւ՝ գեղեցիկ: Վկան՝  մարդկային մարմին պատկերող ամենավաղ քանդակներում կնոջ մարմնի ընդգծված բարեմասնությունները:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատմական խորհրդաժողով Սուրիոյ Հասաքէ քաղաքին մէջ

Հաջորդ գրառումը

Հաւատալիքներու վերարժեւորում

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Հաւատալիքներու վերարժեւորում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ եկեղեցին հայ ժողովրդին  «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ. Փաշազադե

11/06/2025

Կովկասի մուսուլմանների վարչության  նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին: Փաշազադեն...

ԿարդալDetails

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական