Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
28/06/2024
- 28 Հունիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
41
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գովք ծերության

Ծերության գովքն անելու պատճառները շատ են:  Ծերանալը, նախ երկար ապրելու եւ երկարակյաց ընտրյալների շարքին դասվելու միակ միջոցն է: Ուստի ծերությունից խուսափել, նշանակում է հրաժարվել անցյալը փորփրելու եւ եզրահանգումներ անելու համար նախատեսված  կյանքի կարեւորագույն հատվածից:

Իր ապրած 79 տարիների ընթացքում ծերության խորիմաստութունն  ընկալած  Համո Սահյանը երկարակյաց ընտրյալների շարքին դասվելու ցանկությունը մտքում փայփայելով՝ դիմել է Նորին Գերազանցություն  ժամանակին ու խնդրել՝

Առ քո թեւերին, տար ինձ, ժամանակ,

Ես ետ մնալուց շատ եմ վախենում:

Ողբերգական մահվան հետեւանքով երկարակյաց  ընտրյալների շարքը չհամալրած Պարույր Սեւակի անկատար երազանքն էլ  ծերանալու բախտին արժանանալն էր՝

Ես կուզեի հիմա լինել ծեր ու տկար,

Ապավինած միայն անցյալների հուշին,
 
Ծերությանը ձգտելու մասին կարող է վկայել նաեւ ծերակույտին, կամ ինչպես ասում են՝ պառլամենտների վերին  պալատին   անդամակցելու պատվին արժանանալն ու ազնվականությանը  ձգտելու  հեռանկարը:

Բացի այդ, ամենապատվաբեր ածականներից  է «իմաստուն» որակումը, որը կարծես հատուկ ստեղծվել է  «ծերություն» գոյականի համար:  

«Ծեր» բառից նաեւ կարծես «հնության» ու «փորձառության» հոտ է գալիս»:  Չէ՞ որ ծերն ու հինը, «ծերն» ու «փորձառությունը» գրեթե հոմանիշներ են: Տարբեր լեզուներում «ծեր» բառի հոմանիշների շարքը լրացնող «հին» բառը  դրա մասին են վկայում:

Դրա մասին է վկայում նաեւ հնդեվրոպական նախալեզվի ger «ծերություն» արմատից  հայերենին անցած բնիկ հայկական «ծեր» բառի ծագումը, որի մյուս ժառանգներից է սանսկրիտերեն «հին» իմաստով   jar  հոմանիշը:

Ինչպես «ծեր», այնպես էլ՝ «հին» հոմանիշի արժանիքների մասին են վկայում նաեւ «հին ընկերները չեն դավաճանում», «հնից լավը չկա», «ամեն ինչի նորը, ընկերության` հինը»,  «մոռացված հինը ժամանակակից նորն է» եւ հայերեն այլ արտահայտություններ:

Ծեր իմաստով իրանական աղբյուրից փոխառված «պառավ» եւ նույն նշանակությամբ վրացերենից հայերեն մուտք գործած «բիձա» բառերի շնորհիվ էլ հայերենը տարբերակում է  «ծեր»  բառի   երկու սեռային դասերի պատկանելությունը.  Իր կնոջը դիմող տարեց տղամարդը  օգտագործում է «պառավս» փաղաքշական դիմելաձեւը, իսկ երիտասարդական տարիքը վաղուց հաղթահարած տատիկն  էլ  իր ամուսնուն՝  «բիձաս» գորովական մակդիրը:
«Ծերունազարդ» ածականն էլ իր գոյության համար պարտական է  պատվավոր տարիքի հասած ծերունու պատկառանքին:

Այո, ծերությունը կյանքի այն երանելի  հատվածն  է, երբ դու գտնվում ես կենսափորձով վաստակած փառքի գագաթնակետին,  եւ այլեւս   մտերիմների նոր շրջանակ փնտրելու,  ուրիշներին հաճոյանալու,  եւ որ ամենակարեւորն է՝   կարիերայի հետեւից գնալու  կաիրքը չունես:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ամեն անգամ նոր շնորհ եմ ակնկալում». Անուշ Հարությունյանի գեղանկարչական ցուցահանդեսը

Հաջորդ գրառումը

Շնորհանդես՝ գերմանահայ երիտասարդների համար

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Շնորհանդես՝ գերմանահայ երիտասարդների համար

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՄԻՊ-ը վերահաստատում է իր հանձնառությունը՝ հետևողականորեն պաշտպանելու պատերազմի ազդեցությունը կրած անձանց ու ընտանիքների իրավունքները

27/09/2025

44-օրյա մարտական գործողությունների օրերին ու դրանից հետո տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումները խոր հետք են թողել հազարավոր մարդկանց ճակատագրերի...

ԿարդալDetails

Սա փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է. ՆԳՆ խոսնակը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին

27/09/2025

Հայրս բանտախցում մենակ է․ նրա համար շատ ավելի կարևոր են ոչ թե բանտարկության պայմանները, այլ իր և մյուս հայերի ձերբակալության պատճառները․ Ռուբեն Վարդանյանի որդի

27/09/2025

Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս. Առաքելյան

27/09/2025

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով ձերբակալվել է 1 անձ. ՀՀ Քննչական կոմիտե

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական