Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

29/04/2022
- 29 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՂԱԼԱԹ

ՂԱԼԱԹ բառի իմաստային նրբերանգներով  հետաքրքրվողներին Էդուարդ Աղայանն իր «Արդի հայերենի բացատրական բառարանի» միջոցով  խորհորդ է տալիս նայել «ՍԽԱԼ» բառահոդվածը,  հուշելով, որ այդ երկու բառերը  հոմանիշներ են:    

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը  2022 թ. ապրիլի 5-ի  ընդդիմության  հանրահավաքին,  լրագրողի հետ  զրույցի ժամանակ,  հերյուրանք է համարել  այն պնդումները, թե   ինքը  մշտապես  բանակցել  է  Արցախը հանձնելու մասին՝  հակադարձելով, որ    «ԱՍՈՂԸ  ՂԱԼԱԹ  Է ԱՐԵԼ»:  Արդյո՞ք Սարգսյանն իր արտասանած այդ նախադասությամբ ցանկացել է ասել՝ «ասողը սխալվել է»:

Իրանում 1979 թվականին իսլամական հեղափոխության դրոշ բարձրացրած այաթոլլահ Խոմեյնիին է վերագրվում «Ամերիկան  ոչ մի ղալաթ  չի կարող անել» թեւավոր դարձած կարգախոսը: Միգուցե հեղափոխության առաջնորդը մտադիր է եղել ասել՝  «Ամերիկան ոչ մի սխալ  թույլ  չի տա»: Փորձենք պարզաբանել.

Մեզ շրջապատող  տարբեր ժողովուրդների  լեզուներում բույն դրած ՂԱԼԱԹ բառն արաբերեն  ծագում ունի, որը բացառապես  նշանակում է «սխալ», «անճշտություն»: Թուրքերը ՂԱԼԱԹ-ը փոխառելիս, նախընտրել են ԽԱԼԹ HALT արտասանությունը:  Բայց քանի որ այն փոխառել են պարսկերենից, պահպանել են բառի երկրորդ՝ թանձրացական   իմաստը՝  նույնը փոխանցելով  նաեւ պոլսահայ բարբառին: Վրացիներն  իրենց  «սովորույթի»  համաձայն, բառն արտասանում են ՂԱԼԱՏԻ ձեւով՝ «սխալ»,  «դատապարտելի  արարք» եւ «դավաճանություն»  իմաստներով:  Նույնիսկ «պետական դավաճանություն» բառակապակցության մեջ այս բառն է օգտագործվում:

Պարսկերենում  ՂԱԼԱԹ-ը օգտագործվում  է թե՛ «անճշտություն» իմաստով, եւ թե իբրեւ  հանդիմանական խոսք:  Եվ երբ ասվում  է «ՆԱ  ՂԱԼԱԹ Է ԱՐԵԼ», հայերեն կարելի է թարգմանել  բառացի: Կարելի է թարգմանել նաեւ օգտագործելով ՍԽԱԼ բառը:

Աֆղանստանում ՂԱԼԱԹ-ը արաբերենի նման միայն անճշտություն իմաստն է արտահայտում: Այնտեղ  նույնիսկ  ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ  (ghalat-fahmi) բառի կազմության մեջ ՂԱԼԱԹ բառն է օգտագործված: Եթե դուք Քաբուլում վերցնեք հեռախոսն ու սխալ համար հավաքեք, ձեզ  քնքշաբար  կպատասխանեն, որ դուք ՂԱԼԱԹ եք արել (սխալ համար եք հավաքել):

Եվ,  քանի որ մենք այդ բառը փոխառել ենք մեր անմիջական հարեւաններից, բառի մեջ զետեղել  ենք միաժամանակ երկու հայտնի իմաստները: Նույնիսկ մեր որոշ բարբառներում ՍԽԱԼ բառը ՂԱԼԱԹ բառի տարնմանությամբ դարձրել է  «ՍՂԱԼ»:

Հայերը բառի թանձր իմաստը ճիշտ փոխանցելու համար հաճախ օգտագործում են հատուկ շեշտադրումով արտասանված ՂԱԼԼԱԹ ձեւը: Եվ երբ մենք  մեր  անբարեհաճ վերաբերմունքը խոսակցին փոխանցելիս  ասում ենք  «ղալլաթ ես արել»,  բնավ  չի նշանակում, որ թիրախավորված անձը «չարաչար սխալվել է», այնպես, ինչպես մեր բառարաններն  են փոխանցում,  այլ  նշանակում  է, որ նա «գլուխը պատին է տվել»:

Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գուցե իսկապես իրավիճակ է փոխվել…

Հաջորդ գրառումը

«Սոնյա Օրֆալյանի նոթատետրը» Սարդինիայի փառատոնում

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

«Սոնյա Օրֆալյանի նոթատետրը» Սարդինիայի փառատոնում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական