Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
29/02/2024
- 29 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
27
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տրամաբանության խոցելիությունը

Հենց սկզբից էլ հասկացել եմ, որ վերլուծությունների օգնությամբ կանխատեսումներ  անելն  իմ խելքի բանը չէ: 

Կանխատեսումներ անելու հարցում իմ ոչ բավարար ունակությունների մասին առաջին անգամ գաղափար եմ կազմել  չորրորդ դասարանում:  Շատերի նման մի օր  ես էլ էի որոշել  առանց դասերը պատրաստելու  ներկայանալ դպրոց,  համոզված լինելով, որ իմ հաշվարկի համաձայն այդ օրն ինձ դաս չեն հարցնելու:   Երեւի կռահում եք, որ կանխատեսումս  սխալ էր, եւ ինչ-որ տեղ կտրվել էր հերթս հաշվարկելու տրամաբանական շղթան, որի պատճառով պիտի արժանանայի ուսուցչուհուս դառը կշտամբանքներին:

Երեւույթների միջեւ գոյություն ունեցող տրամաբանական կապի օգնությամբ կանխատեսումներ անելու եւ անելիքներիս հերթականությունը ճշտելու հարցում միշտ էլ սխալվել եմ: Համալսարան ընդունվելիս սխալվել եմ անգամ մասնագիտություն  ընտրելու,  հետագայում նաեւ՝  նախասիրություններիս համապատասխան՝ աշխատանքային կարիերա  ստեղծելու հարցերում:
Կենցաղային մյուս հարցերում իմ սխալ հաշվարկները, որոնց  մասին կարող եմ անընդհատ խոսել ու բազմաթիվ օրինակներ բերել, այնքան էլ էական չէին: Հասկացել էի, որ ավելի կարեւոր է զգուշանալ քաղաքական գործընթացների վերլուծություններ ու տրամաբանական հաշվարկներ անելու գայթակղությունից: Զգուշավորության համար բազմաթիվ պատճառներ ունեի:

Հետանկախացման շրջանին բնորոշ հայտնի գաղջ մթնոլորտի պայմաններում  միամտաբար փորձել եմ, իրավիճակի համակողմանի ու խորքային վերլուծությունների շնորհիվ, հանգել տրամաբանական հետեւությունների ու կանխատեսել կառավարման համակարգի անխուսափելի փոփոխության հեռանկարը, ինչը տեղի ունեցավ  միայն այն ժամանակ, երբ այլեւս հնարավոր չէր նման փոփոխություն կանխատեսել: Բայց տեղի ունեցավ ինձ համար անսպասելի ու իմ հաշվարկների մեջ տեղ չունեցող փոփոխությունն, ու պարզվեց՝ ոչ միայն «Նիկոլն էր ճիշտ, Սերժը՝ սխալ», այլ նաեւ ես էլ էի սխալ, շատերն էին սխալ:

Չեմ ուզում խոսել պատերազմում պարտություն կրելուց  հետո կառավարման համակարգում ակնկալվող անխուսափելի փոփոխությունների՝ իմ հիմնազուրկ կանխատեսումների մասին, որն ինչպես միշտ, սխալ էր:

Միայն ցանկանում եմ հուսալ, որ «բանը բանից անցած լինելու» մասին իմ  վերջին տրամաբանական  հետեւությունը, նախորդ  կանխատեսումներիս նման նույնպես հիմնազուրկ ու սխալ կլինի:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ազգաթափությունից մինչեւ ո՞ւր… Այսպիսի՛ ավերիչ հետեւողականությամբ

Հաջորդ գրառումը

Օդանավակայաններ եւ դատարկություն

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

Օդանավակայաններ եւ դատարկություն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական