Ուրբաթ, Մայիսի 23, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
08/02/2024
- 8 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
141
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ապրեցեք երկար

Անգլիացի դրամատուրգ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Բեռնարդ Շոուն ծերանալը համարել է երկարակեցության միակ միջոցը եւ ապրել է 95 տարի:

Որդուն ուղղված իրանցի ծնողի ամենաջերմ խոսքը «ծերանա՜ս, որդիս» մաղթանքն է, որը ոչ բառացի նշանակում է «երկա՜ր ապրես»:

Իսկ նրանք, ովքեր կառչած են մնում երիտասարդությանն ու չեն կարողանում հաղթահարել տարիքային անցումը, ամեն անգամ հայելուն նայելիս հոգեցունց ապրումներ են ունենում:
Պետք չէ ծերանալու համար ցնցվել ու կառչած մնալ երիտասարդության փեշերից: Ահա եւ պատճառներից մի քանիսը.

* Հայերենում երիտասարդ բառի հոմանիշը ջահելն է: Իսկ ջահելը փոխատու լեզվում  նշանակում է  «տգետ», «հիմար», «տկարամիտ»: Չէ՞ որ բառը փոխառություն է արաբերենից, որը պարսկերենի միջնորդությամբ է մեզ փոխանցվել:  Նշանակում է, որ մենք ջահել՝ տկարամիտ ու հիմար լինելու համար հպարտանալու քիչ առիթներ ունենք:

* Ջահել բառին հաճախ ուղեկցում է «ջիվան» հոմանիշը, որը նույնպես փոխառություն է ժամանակակից պարսկերենից: Բայց հայերենում ունենք նաեւ «ջիվան» բառի հնդեվրոպական ազգակիցը, որը հայերենում ստացել է ԱՎԱՆԱԿ ձեւը: Պատանի եւ երիտասարդ իմաստով ռուսերեն՝ þվՏՔՈ, անգլերեն՝ young, գերմաներեն՝ jung, ֆրանսերեն` jeune, ժամանակակից պարսկերեն՝ javan բառերն ազգակից են եւ առաջացել են միեւնույն հնդեվրոպական նախալեզվից: Իսկ ԱՎԱՆԱԿՆ էլ հնդեվրոպական նախալեզվից պահլավերենին անցած *yav nak բառից է «հայկականացվել»:

Ճիշտ է, ավանակը հայտնի է իր տոկունությամբ ու աշխատասիրությամբ, բայց միեւոնույն է՝ ավանակ կոչվելու համար էլ հպարտանքի պատճառներ քիչ կան:

* Երիտասարդ տարիքին ձգտող պատանուն հայերենով հաճախ «մատաղ»  են ասում: Հայերենում զոհ մատուցելու կենդանուն էլ են «մատաղ» անվանում: Ինքներդ որոշեք՝ ծերանա՞լն է լավ, թե՞ մատաղացու կենդանի լինելը:

* Հայերենում երբեմն չամուսնացած երիտասարդին տղա էլ են անվանում: Կհիասթափվեք, եթե իմանաք, որ ասորերենից փոխառված ՏՂԱՅ բառը, մյուս սեմական լեզուներում ունի «գառնուկ», «ուլ», «եղնիկի ծագ» ե «այծ» իմաստները:

* Խորհրդային տարիներից հայկական բանակում պահպանված ժարգոնային մալադոյ (ՎՏսՏՊՏռ) բառը, որ հակադրվում է «ստարիկ» ու «դեմբել» բառերին, օգտագործվում է ծառայության ժամանակ ստորադասի ծանր բեռն ուսերին կրող երիտասարդի համար:  

Ի դեպ, ռուսերեն այդ ածականը միայն շնչավորների համար նախատեսված չէ: Դրանով  կա  ռուսերեն մեկ այլ բառակապակցություն, որն օգտագործվում է նորաճ՝ թարմ կարտոֆիլի համար՝ ՎՏսՏՊՈÿ ՍՈՐՑՏՔՍՈ, բառացի՝ «երիտասարդ կարտոֆիլ»: Ես անձամբ չէի ցանկանա ո՛չ բանակում դեմբելի հետ քաշքշուկի մեջ մտնող մալադոյի կարգավիճակում լինել, ո՛չ էլ  կարտոֆիլի նման արժանանայի ՎՏսՏՊՏռ ածականին:

* Թվում է, պահլավերենից փոխառված երիտասարդ բառն անխոցելի է, ու պատվով կարելի է այդ ածականին տեր դառնալով՝ հպարտության պահեր ապրել: Այո, կարելի էր: Բայց այն պահից, երբ հայ պատմագրության մեջ սկսեց շրջանառվել «երիտթուրքեր» եզրույթը, երիտասարդ բառն էլ արժեզրկվեց:

Այո, ծերանալը  երկարակեցության ամենաճիշտ միջոցն է: Ապրեցեք երկար:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իլհամին արդեն շնորհավորում են

Հաջորդ գրառումը

Հայ երաժշտությանը նվիրված պանել միջազգային գիտաժողովում

Համանման Հոդվածներ

23 մայիսի, 2025

Վտանգալից մարտահրավերներ

23/05/2025
23 մայիսի, 2025

Վարչապետի թեկնածու որոնելիս

23/05/2025
23 մայիսի, 2025

Բեռնը՝ հայության վտանգված շահերի պաշտպանության հարթակ

23/05/2025
23 մայիսի, 2025

Հայաստանը կհայտնվի՞ հակաիրանական ուղղվածություն ունեցող «Աբրահամի համաձայնագրի» որոգայթում

23/05/2025
Հաջորդ գրառումը

Հայ երաժշտությանը նվիրված պանել միջազգային գիտաժողովում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ի՞նչ է հայտարարել Ռուբիոն Կոնգրեսում և ինչո՞ւ է դա կարևոր. Սուրեն Սարգսյան

23/05/2025

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Հաշվի առնելով Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ պետքարտուղար Ռուբիոյի հայտարարության կարևորությունը՝ այն պետք է...

ԿարդալDetails

Որպեսզի մեկ հոգին 2 տարի չծառայի, իր տեղն առնավազն 22 պահեստազորային է կանչվելու 25 օրյա հավաքների. Կարեն Վրթանեսյան

23/05/2025

Կաշառքով կամ քաղաքացիություն փոխելով մամայի բալեքին բանակից թռցնելու պրակտիկան. Գարեգին Խումարյան

23/05/2025

Պատրիարք Կիրիլի օրհնությամբ Գյումրի են տարվել Բարեխոս Սուրբ Մատրոնա Մոսկվացու մասունքները

23/05/2025

2025 թ. առաջին եռամսյակում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով. Վահե Դավթյան

22/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական