Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

09/06/2023
- 09 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամոթի թիքա

Ամոթը մարդուն բնորոշ զգացողություն է, որից զուրկ են կենդանական աշխարհի մյուս ներկայացուցիչները՝ կապիկը, շունը, կարիճը, ավանակն ու մյուս սմբակավոր կենդանիները:

Առաջին անգամ մարդ արարածն է Դրախտի կենաց ծառի պտուղը ճաշակելու պատճառով «ճաշակել» նաեւ ամոթի համն ու հոտը եւ ըմբռնել պատկառանքի իմաստը, իր շուրջը հյուսելով բարոյականության շղարշն ու սկսել մարդավարի ապրել:

Հենց դրա համար էլ ամոթի զգացողությունը «օրինազանց» Ադամին ու Եվային տրված ո՛չ թե Աստծո պատիժն էր, այլ՝ աստվածային պարգեւը՝ կենդանական աշխարհի անպատկառ ներկայացուցիչներից զատվելու համար:

Մարդկանց մոտ ամոթի զգացողություն առաջացնող պատճառները, մարդկային տեսակների բազմազանությամբ պայմանավորված, բազմաթիվ են:

Սակայն գոյություն ունի նաեւ ամոթի հայկական տեսակը.
Եթե Ադամն իր մերկությունը (ամոթը) թաքցնելու համար թզենու տերեւից էր օգտվում, հայը սովորաբար ամոթի պահին աչքերն է փակում: Մենք՝ հայերս, մեր ամոթն արտահայտում ենք եռաստիճան համակարգով՝ կա՛մ ամոթից շիկնում ենք, կա՛մ գետինը մտնում, կա՛մ էլ ամոթից մեռնում:

Պարույր Սեւակն, օրինակ, «ամաչում էր իր անտեղի կոշտությունից, եւ ամաչում իր պատճառով խիստ խորացած գժտությունից» (Տես՝ «Մարդը ափի մեջ»):
Համո Սահյանն էլ ամաչում էր, որ իր հորից մի քանի տարի ավել է ապրել: («Ուրախ եւ տխուր հուշեր, դեպքեր Համո Սահյանի կյանքից»):

Վիլյամ Սարոյանը, Երեւան այցելելիս, իր հայու բեղերեն կամչնար: («Սարոյանի հետ», ԱՐՄՏՈՒՄԱՐ):

Եղիշե Չարենցն էլ իրեն քննադատած գրականագետ ՀայկԳյուլիքեւխյանից էր ամաչել, քանի որ նրան հակադարձելու պահին, ձեռքին հաց էր նկատել:

Մեր օրերում, սակայն, այս եռաստիճան համակարգն իմաստազրկվել է. խիստ նվազել է ամոթից շիկնողների, գետինը մտնողների, առավել եւս՝ մեռնողների թիվը: 

Եթե ժամանակին մարդն ամաչում էր բարոյականության սահմանները հատող ենթադրյալ մեղքի համար, մեկն ամաչում էր իր ընդդիմախոսի ձեռքին հաց նկատելու, մեկը երկարակեցության, մյուսն էլ երկար բեղերի պատճառով, մեր օրերում բարձր ամբիոններից մատ թափ տալը, հայհոյելը, ստելն ու զրպարտանքն այլեւս ամոթի զգացում չեն առաջացնում:

Մի ժամանակ հայի սեղանին միշտ անձեռնմխելի պատառ էր մնում, որը կոչվում էր «ամոթի թիքա»: Եկեք «ամոթի պատառը» վերադարձնենք մեր սեղանին:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ-ադրբեջանական միջպետական սահմանների հիմնախնդիրը

Հաջորդ գրառումը

Երեկ ազգայինն էին փակում, այսօր՝ «Հայաստանի Հանրապետությունը». ի՞նչ մտածել…

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

Երեկ ազգայինն էին փակում, այսօր՝ «Հայաստանի Հանրապետությունը». ի՞նչ մտածել...

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական