Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

14/04/2023
- 14 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագիտական լեզվի կառուցվածքը

Դիվանագիտական ու քաղաքական ոլորտի  մասնագետներն  իրենց միտքն արտահայտելու համար, ըստ երեւույթին, «քաղաքագիտական» կամ «դիվանագիտական» առանձին    լեզու  ստեղծելու հարցում մի քիչ թերացել են, ու դրա փոխարեն հորինել  խառնածին մի լեզու, որտեղ առկա են գիտության, մշակույթի, սպորտի, կենցաղի  եւ այլ  բնագավառներից փոխառված բառեր ու արտահայտություններ: 

Օրինակ, վերլուծաբանները  երկրի  քաղաքական լարվածության ցնցումային իրավիճակը նկարագրելիս, օգտագործում են օդերեւութաբանական եզրույթ, եւ  ասում. «մուտք ենք գործել տուրբուլենտության փուլ»,  եւ այդ իրավիճակի ողբերգականությունն ընդգծելու համար կիրառում  բժշկագիտական  արտահայտություն, ու  շարունակում՝ «…ինչը հղի է անկանխատեսելի հետեւանքներով»: 

Երկրի անվտանգության խոցելիությունն էլ, ըստ քաղաքագետների, նման է ծակ հովանոցի, որը պետք է փոխարինել բրենդային նոր հովանոցներով:

Նույն քաղաքական մեկնաբանները,  երբ խոսում են երկրների վտանգված  հարաբերությունների մասին, դարձյալ դիմում են   մթնոլորտի ու նրանում տեղի ունեցող գործընթացներն ուսումնասիրող գիտության   բառապաշարին, ու ասում՝ «սեւ ամպեր են կուտակվել հարաբերությունների գլխին»:

Շարունակելով բնության մթնոլորտային գործընթացներին վերաբերող թեման, նշենք, որ քաղաքագիտական բառարանում, թունիսյան ծագումով  «արաբական գարուն» արտահայտության շնորհիվ  (2010 թ.), պատվավոր տեղ է հատկացված  գարնանը, որն անկախ եղանակային փոխակերպումներից, տարածվեց նաեւ Եգիպտոսում, Եմենում ու շարունակվեց Լիբիայում ու Սիրիայում:   

Դրան նախորդել էին հեղափոխության մյուս երանգներն ու ստացել քաղաքագիտական լեզվի հետ կապ չունեցող անվանումներ՝ Վրաստանին  վերագրվող «Վարդերի հեղափոխությունը» (2003 թ.), Ուկրաինայի հետ ասոցացվող «Նարնջագույն հեղափոխությունը» (2004 թ.), Ղրղզստանի (2005 թ.), մասնակիորեն նաեւ  Իրանի (2009թ.) հետ փոխկապակցված՝ «Կանաչների հեղափոխությունը», Պորտուգալիայի անվան հետ կապված «Կարմիր մեխակների հեղափոխությունը» (1974 թ.), բոլշեւիկյան զինված ապստամբությանը հետեւած «Կարմիր հեղափոխությունը» եւ  գունային գամմայի մեջ չտեղավորվող, ամենավերջին՝ «Թավշյա հեղափոխությունը»:   

Այդ խառնածին լեզվի կրողները տերմինաշինության ժամանակ  չեն շրջանցել նաեւ ամուսնական հարաբերությունները, եւ պետությունների երկկողմ հարաբերությունների ջերմությունն անվանել են «սիրախաղ», իսկ  սիրախաղի բացակայությունը՝  «մեղրամսի ավարտ»:  

Գլխի տակ  փափուկ բարձ  դնելու հնարքն էլ  քաղաքականության մեջ օգտագործվում է նոր հարվածի անսպասելիությունն ապահովելու համար:

Սպորտն էլ է քաղաքական մեկնաբանների  բառաշինության համար  հարուստ նյութ մատակարարում: Հաճախ ենք լսել «գնդակը այս կամ այն երկրի դաշտում է» արտահայտությունը, ինչը նշանակում է, որ իր դաշտում գնդակ չունեցող կողմը, մինչեւ հակառակորդի տեղից շարժվելը,  կարող է միառժամանակ հանգիստ շունչ քաշել: 
Սպառելով սպորտի բնագավառից փոխառված արտահայտությունների թեման, հավելեմ, որ քաղաքագիտական բառարանում կարեւոր տեղ են զբաղեցնում նաեւ «Ֆուտբոլային դիվանագիտությունը», «Պինգ-պոնգի դիվանագիտությունը», «Շախմատային դիվանագիտությունը» եւ  մրցակցային այլ խաղերով պայմանավորված դիվանագիտության տեսակները:

Շեղվելով սպորտի թեմայից, ասեմ  նաեւ, որ դիվանագիտության տեսակները շատ ավելի բազմազան ու բազմերանգ են, քան կարելի է պատկերացնել: Սակայն, խնայելով ձեր ժամանակը, կանդրադառնամ  միայն  միջնորդական առաքելության նպատակով    իրականացվող փոխայցելությունների համար հորինված «Մաքոքային դիվանագիտություն» (shuttle diplomacy) եզրույթին,  որն իր անվանումն ստացել է  մանածագործական հաստոցում տեղավորված՝ անընդհատ շարժման մեջ գտնվող մեխանիզմից: Այս կարգի դիվանագիտության կապը  մանածագործության հետ, հավանաբար պայմանավորված է մաքոքի  շարժունակությամբ, ինչը դիվանագետի աշխատանքի կարեւորագույն հատկանիշներից է: 

Այսպիսով, օգտագործելով տարբեր բնագավառներից փոխառված տերմինաբանությունը, Հայաստանում տիրող իրավիճակը նկարագրելիս, վերլուծաբանները մեկ նախադասությամբ կասեին՝  

«Թավշյա հեղափոխությունից հետո մեր ավանդական դաշնակցի հետ երեսնամյա «սիրախաղն» ավարտված է, ուստի անվտանգության «հովանոցը» հիմնովին ծակվել է, ու  «փափուկ բարձի» վրա դրված մեր գլխին «սեւ ամպեր» են կուտակվել, որի պատճառով մուտք ենք գործել «տուրբուլենտության» փուլ, ինչը «հղի է»  անկանխատեսելի հետեւանքներով»:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դիանա Համբարձումյան. Ամեն մարդու ստեղծածն իր այցեքարտն է

Հաջորդ գրառումը

«Անցյալի ստվերը»

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

«Անցյալի ստվերը»

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական