Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

28/10/2022
- 28 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպե՞ս կանխել արտագաղթը մի թաս ջրով

Արտագաղթը կանխելու եւ այն ներգաղթի վերածելու ուղիներ կան, որոնց ես չեմ ուզում անդրադառնալ: Իմ զրույցը մի հայկական ավանդույթի մասին է, որը բնորոշ է ոչ միայն պանդխտության դառնությունը ճաշակած հայերիս, այլ նաեւ մեր միջավայրում ապրող մյուս ժողովուրդներին:

Երբ ճամփորդության ես գնում, տնեցիները մի աման ջուր վերցրած՝ ցփնում են քո հետեւից, համոզված լինելով, որ այդ մի բուռ ջուրն անպայման բարի եւ անփորձանք ճանապարհի ապահովագրումն է: Հնում երբ ցանկանում էին, որ պանդուխտը շուտ տուն վերադառնա, ջրի աղբյուրի մեջ կանչում էին` «աղու՜թ, զմրու՜թ, այսինչին կանչե՝ գա» եւ այլն…

Հաճախ փորձ է արվում գտնել այս կարգի սնոտիապաշտական սովորույթների ծագումնաբանությունը, եւ դրանք բացատրել հին ժամանակներում տեղի ունեցած այս կամ այն պատմական դեպքերով: Այդպիսի փորձ կատարվել է Իրանում: Չէ՞ որ ճամփորդի հետեւից ջուր ցփնելու սովորույթը տարածված է նաեւ իրանցիների մոտ:

Եվ այսպես, իրանցիները ճամփորդի հետեւից ջուր լցնելու սովորույթի ակունքները տեսնում են Սասանյան Իրանի եւ զավթիչ արաբների միջեւ ՂԱԴԵՍԻՅՅԵ ճակատամարտ կոչված պատերազմական գործողությունների մեջ (636 թ.): Ըստ ավանդույթի, արաբների կողմից գերեվարված պարսից զորավար Հորմոզանը մահապատժի ենթարկվելու պահին, որպես վերջին ցանկություն Խալիֆա Ումարից ջուր է պահանջում եւ խնդրում քանի դեռ ջուրը չի խմել, իրեն չսպանեն: Երբ Հորմոզանը  Խալիֆա Ումարից կորզում է նման խոստում, անմիջապես ջուրը գետնին է լցնում եւ արաբ խալիֆան, չդրժելով իր խոստումը, հրաժարվում է զորավարի մահապատժից:

Բնականաբար, պարսից զորավարի մասին այս ավանդապատումը ոչ մի կապ չի կարող ունենալ ճամփորդի հետեւից ջուր լցնելու սովորույթի հետ, քանի որ նույն ավանդույթը լայն տարածում ունի նաեւ թուրքերի ու աֆղանների, հավանաբար նաեւ այլ ժողովուրդների մոտ:

Իրանահայ անվանի երգիչ Վիգեն Տերտերյանի դուստրը՝ Ժաքլինը, որ շարունակում է հոր գործը, իսլամական հեղափոխությունից հետո, շատերի նման Իրանից մեկնել է ԱՄՆ եւ այլեւս չի կարողացել վերադառնալ իր ծննդավայր, ինչն իրեն ստիպել է գրել հետեւյալ պարսկերեն հուզիչ բանաստեղծությունը.

Բանաստեղծության տողացի թարգմանությունը՝

Չլինի՞ իմ ճամփորդության օրը

Մայրս՝ մեր տան տիրուհին,

Վերջին հրաժեշտի պահին

Գլուխը կորցրած՝ մոռացել է ջուր լցնել իմ հետեւից,

Որի համար էլ դարձել եմ թափառական

Եվ վիշտն է ինձ  ուղեկից մշտական:

Եկեք կանխենք արտագաղթը:

Գ.ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Գուրզադյանի աչքն այլ էր». բացվեց ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսի առթիվ

Հաջորդ գրառումը

Արդյոք նորովի կզարգանա՞ն հայ-իրանական տնտեսական կապերը

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Արդյոք նորովի կզարգանա՞ն հայ-իրանական տնտեսական կապերը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Բացահայտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքը. ՀՀ Քննչական կոմիտե

28/09/2025

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ սպանությանն...

ԿարդալDetails

Պատերազմը սկիզբն էր այն արհավիրքների, որին ստիպված էր դիմակայել հայ ժողովուրդը. հայտարարություն

28/09/2025

Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է

28/09/2025

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական