Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

07/11/2025
- 7 նոյեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
33
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սիրո արտահայտչաձեւերը հայերենում

Հայերենին խիստ բնորոշ են անձերի եւ գաղափարների նկատմամբ նվիրվածություն արտահայտող բազմաթիվ իդիոմային դարձվածքներ:

Հայ գեղջկուհին ընդամենը մի տարի յարին չտեսնելու պատճառով պատրաստ է կյանքը զոհաբերել հանուն իր յարի բոյի, անգամ իր յարի մասին լուր բերող սարերի հովի: Կարոտախտով տառապող հայուհին չի խորշում անգամ կյանքը նվիրաբերել իր յարին տեսնողի ջուխտ աչքերի համար:

Սարերի հովին մեռնեմ,

Իմ յարի բոյին մեռնեմ,

Տեսնողի ջուխտ աչքին մեռնեմ:

Անկեղծ ասած՝ մարդկանց շողոքորթելու համար հորինված «ցավդ տանեմ» հաճոյախոսությունն այնքան է արժեզրկվել, որ հաճախ վերապահորեն ես մոտենում այդ արտահայտությանը:
Արժեզրկված ու հավատ չներշնչող հաճոյախոսություններից է նաեւ «քոռանամ ես» արտահայտությունը, որի կիրառության շրջանակը գնալով ընդլայնվում է:

Մարդու ներքին օրգաններից հավանաբար ամենահամովը ջիգյարն (հայերեն՝ լյարդ կամ թոք) է: Հակառակ դեպքում, հայն ինչու պիտի սեր արտահայտելու համար օգտագործեր կասկած հարուցող «ջիգյարդ ուտեմ» դարձվածքը:

Ջիգյարի համուհոտին համարժեք է նաեւ սիրելիի մռութի համը: Չէ՞ որ հայն իր սիրելիին խանդավառությամբ նաեւ ասում է՝ «մռութդ ուտեմ»:

Ներքին օրգանները ճաշակելու հարցում, անշուշտ, սիրտն իր ուրույն տեղն ունի: Պատահական չէ, որ աղջիկներին խելքահան անող երիտասարդներին հայերենով «սրտակեր» էլ են ասում:

Գանգի ակնաբներում տեղադրված աչքը, որ մարդու ամենակարեւոր ու խոցելի օրգաններից է, հայերենում ձեռք է բերել պատվելի հյուրին հանգրվանելու համար նախատեսված վայրի նշանակություն, ինչի հիման վրա էլ հայն ասում է՝ «աչքիս վրա տեղ ունես»:

Գլուխը զոհաբերելու պատրաստակամությունը նույնպես սիրո եւ հարգանքի դրսեւորման միջոցներից է, որի համար էլ հորինվել է «գլխիդ մատաղ» արտահայտությունը: Հիշենք թեկուզ հուսահատ ճպուռի շուրթերից փոխաբերաբար հնչող (Աթաբեկ Խնկոյանի հորինած) «գլխիդ մատաղ, սանամեր» հառաչանքը:

Եվ վերջապես, չի մոռացվում 1996 թ. Կաթողիկոսական աթոռին նստելու առիթով Գարեգին Առաջին վեհափառի ներկայությամբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքն այն մասին, որ ինքը՝ որպես ՀՀ նախագահ, եւ Գարեգին Առաջինը՝ իբրեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս, պիտի «գլուխները մատաղ» անեն հայ ժողովրդին:

Այս օրերին ովքե՞ր են պատրաստ իրենց գլուխները մատաղ անել հայ ժողովրդին:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ժամերգությունն անց ենք կացնում Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցում, որի հոգևորականը՝ Տեր Գարեգինը, կալանավորված է. Տեր Փառեն քահանա Առաքելյան

Հաջորդ գրառումը

Սպասել հանրության որոշմանը

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Սպասել հանրության որոշմանը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական