Ուրբաթ, Մայիսի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

10/06/2022
- 10 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄՌՆԻՄ  ՔԸԶԻ

Ինչպես մեր օրհներգն է «բացահայտում»՝ «մարդ մի անգամ պիտ մեռնի», բայց մենք անընդհատ մեռնում ենք ու մեռնում: Անքան ենք մեռնելու մասին խոսում, որ արժեզրկում ենք մեր կյանքի կարեւորագույն դրվագներից մեկը (եւ լավ ենք անում, որ արժեզրկում ենք): Օրինակ, մեր նախանձախառն հրճվանքն արտահայտելիս, խոսքին հեգնական երանգ տալով, օգտագործում ենք «մեռած» փաղաքշական խոսքը: Մեր հոգնածության աստիճանը չափազանցված ներկայացնելու համար, տրտնջում ենք, ասելով՝ «մեռած եմ, թաղած չեմ»: Մեր ծով գիտելիքների պաշարը այլոց երեսին շպրտելու համար, օգտագործում ենք «Ես մենակ իմ մեռնելու օրը չգիտեմ» հավակնոտ արտահայտությունը:

Գեղեցկության չափանիշներին անգամ չհամապատասխանելու դեպքում, մեր վերաբերմունքը սիրած յարի բոյ ու բուսաթի նկատմամբ արտահայտելիս, ձայնակցում ենք հայտնի հայկական ժողովրդական երգի մեկնաբաններին, եւ շշնջում՝ «սարերի հովին մեռնեմ, իմ յարի բոյին մեռնեմ, եւ անգամ՝ յարին տեսնողի աչքին մեռնեմ»  լիրիկական խոսքերը:

Երբեմն էլ մեզ համար ոչ ցանկալի մարդկանց հետ պատահած անհարմարությունների պատճառով մեր ծիծաղը կանխելու համար, արտասանում ենք «վախ մամա ջան, ես կմեռնեմ» բազմիմաստ արտահայտությունը:

Հայերը նաեւ մեռնելով են իրենց կարոտն արտահայտում: Հովհաննես Շիրազը սրտի խորքում անհագ կարոտ ուներ՝ «տեսնել Անին ու նոր մեռնել»: Թե ովքեր են մեր կորուսյալ հայրենիքի   մյուս հատվածների կարոտից բորբոքված նոր երգեր հորինելու, չգիտեմ: 

Վահան Տերյանի համար  էլ  մեռնելն ավելի քաղցր էր թվում, քան առանց սիրեցյալի ապրելը:  Դրա համար էլ  բանաստեղծը   խոստովանել է՝    «Ապրելուց  քաղցր է մեռնել  քեզ համար»…

Հայերը նույնիսկ հունարենից  փոխառված «Մյուռոն»ը, որ իբրեւ անուշահոտ յուղ   մկրտությունների ու օծումների ժամանակ  է եկեղեցիներում օգտագործվում,  խեղաթյուրաբար  կապակցել են «մեռնել»  բայի հետ  ու դարձրել    «մեռոն»,  եւ մահը պատկերացրել մեռնողի  երեսի մեռոնը մաքրվելու, կամ ինչպես թուրքախոս հայերն են ասում՝ «մեռոնսըզ» դառնալու մեջ:

Եվ վերջապես, վերը շարադրված խոսքերիս  հավաստիությունը փաստելու համար, ուզում եմ երդվել՝ «մեռնեմ, թե սուտ եմ ասում»:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

10.06.2022

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նկարչությունից քաղաքաշինություն եւ հակառակը

Հաջորդ գրառումը

Պորտուգալերեն ժողովածու Հայոց եղեռնի մասին

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Պորտուգալերեն ժողովածու Հայոց եղեռնի մասին

Ամենաշատ ընթերցվածը

Հրապարակախոսություն

Ինչի՞ մասին էր ԱՄՆ պետքարտուղարի «ոտքի վրա» կատարած այցը Հայաստան. Խոսրով Հարությունյան

28/05/2026

Ինչի՞ մասին էր ԱՄՆ պետքարտուղարի «ոտքի վրա» կատարած այցը Հայաստան։ Արդյո՞ք այն փաստաթղթերը, որոնք ստորագրվեցին օդանավակայանում չէին կարող ստորագրվել ավելի...

ԿարդալDetails
Քաղաքականություն

Մենք պատկերացում չունենք, թե ինչ վատ բան կարող էին թույլ տալ կոնկրետ այս անձինք Հայաստանի նկատմամբ. Զախարովա

28/05/2026

Հայաստանը ոչ պաշտոնապես հայտարարել է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ցուցակներում Ռուսաստանի մի շարք քաղաքացիների ընդգրկելու անցանկալիության մասին. հայտարարել է ՌԴ...

ԿարդալDetails
Նորություններ

Փողկապ ուտող շեզոֆրենիկը մեզ խրատներ է տալիս. Գագիկ Համբարյան

28/05/2026

Վրաստանի նախկին նախագահ, շիզոֆրենիկ Սաակաշվիլին, մեզ խրստներ է տալիս` գովազդելով իր նման հիստերիկ Նիկոլին` թե բա նրան ընտրեք ու մի...

ԿարդալDetails
Նորություններ

Ընտրությունների նախաշեմին մայրաքաղաք զորք մտցնելու նուրբ արվեստը. Կարեն Վրթանեսյան

28/05/2026

Բոլորը քննարկում են զորահանդեսը, ցուցադրվող սպառազինությունը, քողարկանախշերի տարօրինակ գույները։ Իրավացիորեն քննարկում են այն, որ սա Նիկոլի նախընտրական քարոզչությունն է (8...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական