Ուրբաթ, Մայիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
11/04/2025
- 11 ապրիլի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
11
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երդում ուտե՞լ, թե… խմել

Մի՞թե երդումն  ուտելու  բան է, որ  նույնիսկ պատգամավորներն են ուտում, այն էլ խորհրդարանի բարձր ամբիոնից: Բայց որպեսզի այդ անհասկանալի «ուտելիքը» ազգընտիրների քիմքին մի քիչ ախորժելի թվա,  դրան «պատառ» բառն էլ են ավելացնում ու, պատգամավորական խոստումն ու իրենց ասածի ճշմարտացիությունը  հավաստելու  համար,  նաեւ  «երդում-պատառ» են ուտում: 

Հաճախ հեշտ չէ բացահայտել հեռավոր անցյալից մեզ ժառանգված  արտահայտությունների ակունքները:  «Ուխտել» իմաստով «ԵՐԴՈՒՄ  ՈՒՏԵԼ» դարձվածքը հենց  այդ արտահայտությունների շարքից է:  Ճիշտ է նկատել անվանի լեզվաբան Լ. Հովհաննիսյանը՝ այն համարելով ժողովրդական մտածողության արգասիք, որը պատճենվել է նոր պարսկերեն «SOGAND XORDAN»` բառացի «երդում  ուտել»  բառակապակցությունից:

Բայց  XORDAN բայը պարսկերենում միայն  «ուտել» չի նշանակում:  Այն  «խմել» իմաստով էլ է օգտագործվում:  Հենց դրա համար էլ պարսկերեն «SOGAND XORDAN»  դարձվածքը թյուրքերենով պատճենվել է «AND(T) IիMEK», որը նշանակում է «երդում խմել»:

Իսկ ի՞նչ է նշանակում  SOGAND: Այն ուտելի՞ք է,  թե՞  խմելիք:

Ըստ իրանցի բառարանագետների, զրադաշտականների սուրբ գրքի լեզվով՝ ավեստերեն, SOGAND նշանակում է «ծծումբ», իսկ «ծծումբ խմել» նշանակում է «անմեղությունն ապացուցելու համար փորձության ենթարկվել»: Քանի որ  զրադաշտականների դատական օրենսգրքի համաձայն՝ դատավորը    մեղադրյալին  ծծմբաջուր խմելու հրահանգ էր տալիս: Այսպիսով, այդ քիմիական տարրն օգտագործելուց հետո, եթե մեղադրյալը ողջ էր մնում, ապացուցվում էր նրա անմեղությունը:     

Սասանյանների շրջանից  մեզ ավանդված պահլավերեն «երդմնագիր» կոչվող   գրքում  նշված է. «Երդման մի քանի տեսակ գոյություն ունի: Մի դեպքում,  երդմնավորը կրակի միջով էր անցնում, մեկ այլ դեպքում՝ լեզվին շիկացած երկաթ դնում»: 
Թերեւս «երդում-կրակ ուտել» հայերեն արտահայտությունն  էլ մեզանում  նման ավանդույթների առկայության մասին է վկայում:

Իսկ «երդում խմելու»  փոխարեն  «երդում  ուտել» ասելը, կարծում եմ, մեծ սխալ չէ, քանի որ մենք հայերենում «հալալ կաթնախում»  արտահայտության  փոխարեն առանց վարանելու օգտագործում  ենք «հալալ կաթնակեր» դարձվածքը՝ հաստատ իմանալով, որ կաթը խմում են, այլ ոչ թե ուտում:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Րաֆֆու «Խենթը»՝ շվեդերեն

Հաջորդ գրառումը

Լույս տեսավ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Լույս տեսավ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Կգա ժամանակը, կպարզվի, կհասկանաք՝ ինչով էր պայմանավորված Կարենի այս քայլը. իշխանության ներկայացուցիչները Գյումրիում չեն հանդարտվում

09/05/2025

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը դեռ չի կարողացել կապ հաստատել, հանդիպել ավագանու...

ԿարդալDetails

Ձեր առաքելական ծառայության այս նոր հանգրվանում աղոթում ենք, որ Աստված ուժ և շնորհ պարգևի Ձերդ Սրբությանը

09/05/2025

Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքջյանը 15 օր է՝ հացադուլ է անում

09/05/2025

Ավստրիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Եվրոպայի «Յոթ ամենավտանգված» հուշարձանների ծրագրին նվիրված ցուցահանդեսի բացմանը

09/05/2025

Նախաձեռնում ենք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ Աղազարյան

09/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական