Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականի խոսքի հասցեականությունը

Գրիգոր Առաքելյան
19/12/2025
- 19 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
47
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Որքանո՞վ են կարեւորվում օրերս TRIPP-ի մասին Իրանի գերագույն  առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականի հնչեցրած հայտարարությունները, եւ որքանո՞վ պետք է այդ դիրքորոշումը մտահոգի պաշտոնական Երեւանին:

Խոսքը, բնականաբար, վերաբերում է դեկտեմբերի 15-ին ԻԻՀ-ում ԻՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի եւ Իրանի գերագույն   առաջնորդի խորհրդական Ալիաքբար Վելայաթիի հանդիպմանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի շուրջ տեղի ունեցած զրույցին, որի ընթացքում Վելայաթին այդ ծրագիրը նույնականացրել է «Զանգեզուրի միջանցքի» հետ՝ նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է դրան:

Ընդհանուր առմամբ, Ալիաքբար Վելայաթիի հայտարարություններն Իրանի կառավարության պաշտոնական դիրքորոշումները չեն հանդիսանում:

Իրանի պաշտոնական դիրքորոշումների մասին հայտարարությունները տարածվում են նախագահի, կառավարության անդամների (հատկապես՝ ԱԳ նախարարի) եւ կառավարության խոսնակի կողմից: Կառավարության հայտարարություններն ու որոշումները նույնպես կարող են պաշտոնական դիրքորոշումների հրապարակման համար հիմք հանդիսանալ: Սակայն Ալիաքբար Վելայաթին կառավարության անդամ չէ:

Կարեւոր է, սակայն, հաշվի առնել այն հանգամանքը, որ Վելայաթիի հայտարարությունները հաճախ արտացոլում են առաջնորդի կողմից արտաքին քաղաքականության ոլորտում ընդունելի համարվող տեսակետները կամ քաղաքականությունը (նաեւ՝ կարմիր գծերը):

Հետեւաբար, նրա խոսքը կարող է ընկալվել որպես արտաքին աշխարհին ուղղված ոչ պաշտոնական, բայց հասցեական ուղերձ:

Կարեւոր է նաեւ հաշվի առնել, որ Վելայաթիի ուղերձները պարտադիր կերպով համաձայնեցվում են երկրի գերագույն առաջնորդի հետ:

Իսկ եթե Վելայաթին իր հայտարարությունները ձեւակերպելիս հանդես է գալիս գերագույն առաջնորդի կամ պարզապես Իրանի անունից, ապա նրա ասածները կարող են նաեւ արտահայտել երկրի պաշտոնական դիրքորոշումը: Տվյալ դեպքում ուշադրություն դարձնենք  զրույցի ժամանակ Վելայաթիի հնչեցրած խոսքի այս հատվածին՝ ըստ  իրանական «ԻՌՆԱ» պետական լրատվական գործակալության.  

«Վելայաթին անդրադարձել է նաեւ Կովկասում այսպես կոչված՝ «Թրամփի ծրագրին», այն գնահատելով որպես «Զանգեզուրի միջանցքի»  նախագծից էականորեն չտարբեվող ծրագիր՝ ընդգծելով, որ  «Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է դրան»:
Այս դեպքում Վելայաթին արտահայտում է ոչ թե իր, այլ ԻԻՀ-ի դիրքորոշումը:

Եւս մի կարեւոր հանգամանք. Վելայաթիի ուղերձի պաշտոնականությունն ավելի կընդգծվի, եթե պարզվի, որ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանի հետ հանդիպման նախաձեռնողը եղել է իրանական կողմը: Սակայն տվյալ հանդիպման մասին հրապարակված հաղորդագրություններից (իրանական եւ հայկական) դժվար է հստակ եզրակացությունների հանգել:

Վելայաթի-Հակոբյան հանդիպման շարժառիթը ըստ իրանցի քաղաքական մեկնաբան Մեդդի Բազարգանի

Իրանական  «Շարղ» օրաթերթի քաղաքական մեկնաբան Մեհդի Բազարգանի՝  «Երեւանյան ուղին՝ Իրանի ռազմավարությունը» խորագրով հոդվածը գրի է առնվել՝ նկատի ունենալով Իսրայելի հետ Հայաստանի վերջին շփումները եւ դրանով պայմանավորված՝ իրանական կողմի մտահոգությունները:

Քաղաքական մեկնաբանն  Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր խորհրդական  Վելայաթիի ու Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի օրերս կայացած հանդիպումը  նույնպես պայմանավորում է այդ շփումներով:

Հոդվածագիրը նշում է, որ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Թրամփի երթուղու» վերաբերյալ վերջին հայտարարությունները, ինչպես նաեւ  ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ  Վահան Կոստանյանի այցը Իսրայել, կրկին սրել են Իրանի մտահոգություններն անվտանգության առումով: Ըստ հեղինակի, այս զարգացումները հանգեցրել են նրան, որ Թեհրանում կազմակերպվել է Խամենիի խորհրդական Վելայաթիի ու Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի հանդիպումը, նպատակ ունենալով դեսպանին հիշեցնելու Իրանի կարմիր գծերը Հարավային Կովկասի եւ Հայաստանի տարածքով հաղորդակցական ուղիների հարցում:

Բազարգանի գնահատմամբ՝ Իսրայելի հետ Հայաստանի ուղղակի խորհրդակցությունների անցկացումը՝ առանց Թեհրանի նկատառումները բավարար չափով հաշվի առնելու, վկայում է հօգուտ Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի, Երեւանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերադասավորման մասին, ինչը բացահայտ հակասում է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահի եւ Թեհրանում դեսպանի հայտարարություններին Վելայաթիի հետ հանդիպման ժամանակ:

Ըստ հոդվածագրի, Վելայաթիի հայտարարություններից հետո, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանը ենթակառուցվածքային նախագծերում ամբողջությամբ հաշվի է առնում իր հարեւանների կենսական շահերը: Նրա խոսքով՝ «ոչ մի դեպքում հնարավոր չէ, որ Հայաստանում որեւէ նախագիծ հակասի ազգային ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը կամ իրականացվի երկրի լիակատար իրավասությունից դուրս: Հոդվածագիրը վկայակոչելով Ռուբինյանին՝ հավելում է.  «Մենք նաեւ հաշվի ենք առնում մեր հարեւանների կենսական շահերը, իսկ Իրանի պարագայում այդ շահերը մեծապես համընկնում են Հայաստանի շահերի հետ»: Ըստ Բազարգանի,  Ռուբինյանը  հավելել է, որ Հայաստանը տվյալ հարցում մշտապես կապի մեջ է իր գործընկերների հետ եւ ընդգծել, որ Իրանի պաշտոնական դիրքորոշումները փոխանցվում են արտաքին գործերի նախարարության միջոցով, եւ Հայաստանը հենց դրանք է հիմք ընդունում: Նա նաեւ ասել է, որ «Թրամփի նախագիծը» մշակվել է Իրանի հստակ գծված կարմիր գծերի լիարժեք գիտակցմամբ՝ հավելելով, որ դա միայն Իրանի կարմիր գիծը չէ, այլ առաջին հերթին՝ Հայաստանի:

Հոդվածագրի կարծիքով, Իրանն   այս զարգացումներին ի պատասխան փորձել է արձագանքել ակտիվ դիվանագիտության եւ տարածաշրջանային հավասարակշռման միջոցով: Բազարգանը նշում է, որ  Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին 2025 թ. դեկտեմբերի 7-ին, Վահան Կոստանյանի Իսրայել  կատարած այցից մեկ շաբաթ անց, այցելել է Բաքու՝ ադրբեջանցի պաշտոնյաների հետ խորհրդակցելու եւ տարածաշրջանում դիվանագիտական հավասարակշռություն հաստատելու նպատակով, ինչպես նաեւ Թեհրանի դիրքորոշումները հաղորդակցական նախագծերի եւ միջանցքային երթուղիների վերաբերյալ, հատկապես Իրանի հյուսիսում եւ Հարավային Կովկասում, ուղղակիորեն փոխանցելու շահագրգիռ կողմերին: Արաղչիի այցի համընկնումը Կոստանյանի Իսրայել այցին հաջորդած ժամանակահատվածում, հավելում է Մեհդի Բազարգանը, ուժեղացրել է ենթադրությունները Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական նոր վերադասավորումների եւ արտատարածաշրջանային դերակատարների ազդեցության աճի վերաբերյալ: Հոդվածագրի գնահատմամբ, այս զարգացումները ցույց են տալիս, որ Թեհրանը ձգտում է հավասարակշռված դիվանագիտության եւ տարածաշրջանային խորհրդակցությունների միջոցով, միաժամանակ ապահովելով սահմանների անվտանգությունը, կանխել այնպիսի նախագծերի ազդեցության ընդլայնումը, որոնք կարող են պոտենցիալ սպառնալիք հանդիսանալ տարածաշրջանի  կայունության համար: Այս պայմաններում Իրանի զգայունությունը «Թրամփի երթուղու» եւ Հայաստանի տարածքով Բաքու-Նախիջեւան հաղորդակցություն ստեղծելու փորձերի նկատմամբ, որպես տարածաշրջանային դիվանագիտական հավասարակշռության կարեւոր առանցք, առավել մեծ նշանակություն է ստանում:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մահագրական. Վախճանվեց եգիպտահայ գաղութի նահապետը

Հաջորդ գրառումը

Թուրքերն անգամ «մտահոգվում են» ժողովրդավարության անկմամբ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Զարմանք է առաջացնում «Մեր ձևով»-ի որդեգրած քաղաքականությունը, որը շեշտը դնում է սոցիալ-տնտեսական զարգացման թեզերի վրա

02/02/2026
Հրապարակախոսություն

Գեոպոլիտիկ առումով դառնում ենք նախկինում արգելված ֆանտազիաների վայր, որտեղ աշխարհի մեծերը սկսում են բավարարել սեփական թաքնված աշխարհաքաղաքական կարիքները

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը վախենում է ոչ թե անհատներից, այլ կազմակերպված, ինքնավար և ինստիտուցիոնալ Եկեղեցուց. Սուրենյանց

01/02/2026
Հաջորդ գրառումը

Թուրքերն անգամ «մտահոգվում են» ժողովրդավարության անկմամբ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական