Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ կայ, չկայ…

08/07/2022
- 08 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ծանօթ օրիորդ մը Հալէպէն զանգահարեց անցեալ օր եւ ըսաւ՝ Երեւան պիտի գանք, հիւրանոցը ապահոված ենք, օդանաւի տոմսն ալ ապահոված ենք, բայց դեռ չենք վճարած, ի՞նչ կ՛ըսես, գա՞նք, թէ վազ անցնինք.

– Ինչո՛ւ համար վազ պիտի անցնիք:

– Կ՛ըսեն պատերազմի հոտեր կան, մենք ալ կը վախնանք կոր, գանք, ու յանկարծ պատերազմ սկսի ու չկարենանք վերադառնալ: Ըսինք քեզի հարցնենք, դուն տեղացի ես այլեւս, անցածէն-դարձածէն լուր կ՛ունենաս, անկեղծօրէն ըսէ, ի՞նչ է վիճակը:

– Յարգելի տիկին, դուն 50 Cent-ը կը ճանչնա՞ս:

– Ֆիֆթի սենթը կէս տոլար չէ՞, գիտեմ որ տոլարը շատ իջեր է, ամմա…

– Տոլարը շատ իջեր է, ամմա ժողովուրդին թանսիոնը բարձրացեր է:

– Խէ՞ր, ինչո՞ւ ճնշումնին բարձրացեր է, տաքէ՞ն:

– Չէ, ի՞նչ տաքէն, ֆիֆթի սենթէն…

– Բան չեմ հասկնար կոր.

– Ինչո՞ւ, ե՞ս բան կը հասկնամ կոր. մտիկ ըրէ, քեզի պատկերը ներկայացնեմ, ինչպէս որ է: Ուրեմն՝ այս Ֆիֆթի Սենթը ամերիկացի երգիչ մըն է, այս ամսու 1-ին «Հրազդան» մարզադաշտին մէջ…

– Երգիչ է կ՛ըսես… «Հրազդան» մարզադաշտը ֆութպօլի դաշտ չէ՞, այդ մարդը ով է նէ՝ ֆութպո՞լ պիտի խաղայ:

– Չէ, ճանս, չէ, մտիկ ըրէ, այդ մարզադաշտին մէջ երգահանդէս տուած է, տոմսին գինը… քովդ հանդարտեցուցիչ Վալիում, Լէկզօթան, բան մը կա՞յ… հատ մը կլլէ, որ շօք չըլլաս… այս երգահանդէսին տոմսին գինը 30.000-էն 300.000 հայկական դրամ է, այսինքն՝ ամենաաժան տոմսը 75 տոլար է, ամենասուղն ալ 750 տոլար… լսեցի՞ր…

– Ի՛նչ կը խօսիս կոր, քեզի լուրջ բան մը հարցուցինք, կատակի առիր:

– Չէ , չէ, կատակ չէ, եւ հետաքրքրականն ալ այն է, որ մարզադաշտը հազարաւոր հանդիսատեսներով լեփ-լեցուն եղած է:

– Մեղայ Աստուծոյ, մեղայ… Հոս դպրոցի մը տնօրէնին ամսական աշխատավարձը  75 տոլարի չի հասնիր… Այսքան դրամ ուրտեղէ՞ն ժողովուրդին քով…

– Ի՜նչ պատերազմ, ի՜նչ բան, դեռ ասի բացառիկ երեւոյթ է ըսենք, հապա եթէ գաս ու Ֆրանսայի Վերսայի պալատը յիշեցնող հարսանեկան սրահներն ու ճաշասրահները տեսնես, մին-միւսը գերազանցող կահաւորումով, յարդարանքներով, ճաշատեսակներով…  ու անոնց յաճախորդները… Ուիսքիին ու շամփանիային հետ տոլար ալ կը հոսի: Պատերազմ եղեր… ամառանոցները լեցուն, զբօսավայրերը լեցուն, սուփըրմարքէթները լեցուն, կեանքը կեռայ: Դուն տուներուն գիները հարցուր, վարձքերը հարցուր, տաքի ջերմաստիճանին հետ՝ անոնք ալ բարձրացան:

– Հապա, ուրեմն սո՞ւտ տարաձայնութիւններ են, որ Ատրպէյճանը կը սպառնայ:

– Սուտ չէ, Ատրպէյճանը կը սպառնայ, Արցախի ու սահմանային գիւղերու բնակիչները տագնապի մէջ են, բայց Երեւանը քէֆի մէջ է: Մենք ասանկ կը յաղթենք տագնապին: Ես Ատրպէյճանի նախագահին տեղ ըլլամ՝ ջղայնութենէս կը ճայթիմ, ամէն օր պատերազմի սպառնալիք՝ եթէ իր պայմանները չընդունի Հայաստանը, իսկ Հայաստանը հե՛չ:

– Ուրեմն վախնալիք բան մը չկայ, երթամ ալ այդ տոմսերուն դրամը վճարեմ:

– Հալէպ-Երեւան-Հալէպ օդանաւի տոմսը քանի՞ է:

– Այդ ձեր Ֆիֆթի Սենթին ելոյթին սուղնոց տոմսին կէս գինը:

– Հայաստանը համաշխարհային մակարդակի պիտի հասցնեն, ինչերնի՞ս պակաս է որ: Դեռ անցեալները Եւրոպայի բռնցքամարտի մրցումները մեր մօտ եղան, աշնան միջազգային խորհրդաժողով կայ Երեւանի մէջ, մասնակցութեամբ աշխարհի Նոպէլեան մրցանակակիրներու… Զորն ասեմ, զորը խոստովանիմ… Այս բոլորին զուգահեռ ընդդիմադիր կիրքերը քիչ մը հանդարտած են, գոնէ փողոցէն փոխադրուած են Ազգային ժողով, ուր պաշտօնազրկումներ ու հրաժարականներ տեղի կ՛ունենան:

Կրցա՞յ գաղափար մը տալ այստեղի վիճակին մասին: Եկուր, աչքովդ տես թէ ինչ կայ, չկա: Ամէն ինչ կայ, բացի…

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատերազմի ուրուականը կը վերադառնա՞յ Հայաստան

Հաջորդ գրառումը

Մեր «Մշակութային հավելվածի» աշխատակիցներին

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

Մեր «Մշակութային հավելվածի» աշխատակիցներին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026

Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։ Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026

Հրապարակվել է հատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալուն աշխատությունից, որը նա գրում է կալանավայրում։ Սրբազանը, հիշեցնենք, աշխատություն է պատրաստում խաղաղության, պատերազմի և նահատակության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական