Երեքշաբթի, Հունիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի հետ «առանց նախապայմանների» բանակցելու որոգայթները

29/07/2022
- 29 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

Անհավատալիորեն լավ մեկնակետ էր։ Թուրքիան համաձայնել էր առանց նախապայմանների բանակցություններ վարել Հայաստանի հետ իր հարաբերությունները կարգավորելու, սահմանները բացելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցերի շուրջ։ Ի վերջո, Թուրքիան էր 1990-ականներին միակողմանիորեն փակել իր սահմանները եւ ոչ մի պատճառ չկար, որ նա վերանայեր իր որոշումը, դարձյալ միակողմանիորեն։ Անկարան ոչ մի տրամադրություն չուներ կարգավորելու համար իր հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ պատճառով էլ նա այդ հարաբերությունները պատանդ էր պահել, որպեսզի կարողանար Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել Ադրբեջանի օգտին։ Նույնիսկ այն բանից հետո, երբ Բաքուն հայտարարեց, որ «կարգավորել է» այդ հակամարտությունը ռազմական ագրեսիայի միջոցով, Թուրքիան ոչ մի քայլ չկատարեց մինչեւ չստացավ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հորդորը։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարող թույլ տալ, որ է՛լ ավելի սրվեն հարաբերությունները Մ. Նահանգների հետ, քանի որ Վաշինգտոնի հետ Անկարայի հարաբերությունները արդեն լարված են Ռուսաստանից Թուրքիայի ձեռք բերած S-400 հրթիռների եւ ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ երկրի՝ Հունաստանի դեմ ակնկալվող պատերազմի սպառնալիքի պատճառներով։ Այդ պատճառով էլ, Վաշինգտոնին հաճոյանալու համար, Էրդողանը համաձայնեց, չնայած դժկամորեն, բանակցել Հայաստանի հետ։ Նշանակվեցին ներկայացուցիչներ՝ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանի կողմից եւ Սերդար Քըլըչը՝ Թուրքիայի կողմից։ Նրանց չորս հանդիպումների ընթացքում արձանագրվեց նվազագույն արդյունք` կապված երրորդ երկրի քաղաքացիների համար սահմանների բացման եւ երկու երկրների (Հայաստան, Թուրքիա) միջեւ ապրանքների ավիափոխադրումների հետ։

Անհրաժեշտ է նշել, որ առաջին երեք հանդիպումներից հետո թողարկված լրատվություններում միշտ նշվում էր, որ բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների։ Չորրորդ հանդիպման ավարտին հրապարակված լրատվությունը, սակայն, զերծ էր մնում նման արտահայտությունից, ինչը նշանակում է, որ բանակցությունները արգելքի են հանդիպել։

Բանակցությունների ամբողջ ընթացքում թուրքական կողմը միշտ էլ հիշեցնում էր բոլորին, որ իր քաղաքականնությունը համադրում էր Ադրբեջանի հետ, որն ինքնին նախապայման էր։ Հայկական կողմը ձեւացնում էր, որ չի տեսնում սենյակում ներկա 400 կգ կշռող թիկնապահ-Գորիլլային, մինչեւ որ Անկարան հրապարակայնորեն բացահայտեց այն, դրան ավելացնելով նաեւ համապատասխան մի սպառնալիք։

Այս շաբաթվա ընթացքում թուրքական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն ասաց. «Մենք դեռ չենք տեսնում Հայաստանի կողմից հստակ քայլեր Զանգեզուրի (միջանցքի), մյուս ծրագրերի եւ կամ խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Հայաստանի ղեկավարությունը, վարչապետ (Նիկոլ) Փաշինյանի գլխավորությամբ, պետք է դրական քայլեր կատարի խաղաղության հաստատման համար։ Միայն խոսքերը բավարար չեն»։ Ապա ավելացրեց. «Հայաստանը ուզում է, թե ոչ, սա է իրականությունը։ Մենք մեկ ազգ ենք եւ երկու պետություն։ Այդ պատճառով էլ եթե խաղաղություն է հաստատվելու տարածաշրջանում, ապա անհրաժեշտ է, որ որոշակի քայլեր կատարեն բոլորը, ներառյալ Վրաստանը եւ Կենտրոնական Ասիայի երկրները։ Մենք կոնկրետ քայլեր ենք ակնկալում Հայաստանից Զանգեզուրի, համապարփակ խաղաղության պայմանագրի, եւ կամ մեր նկատմամբ դիրքորոշման հարցերի վերաբերյալ»։

Այս վերջին նախադասությունը բացահայտեց բանակցություններում «Գորիլլայի» ներկայությունը։ Երկու պայման կա, որ իրականություն դառնալու դեպքում սպառնալու է Հայաստանի գոյությանը։ Մեկը Ադրբեջանի համապարփակ խաղաղության պայմանագիրն է, մյուսը` Զանգեզուրի միջանցքը։ Առաջինը նախատեսում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ներառյալ Ղարաբաղը որպես դրա մի մասնիկը։ Ցարդ ոչ մի կողմ չի ընդունել այն սկզբունքը, որ Ղարաբաղը երբեւէ Ադրբեջանի մաս է կազմել։ Այն միշտ էլ ունեցել է հատուկ կարգավիճակ, ինքնուրույն օրենսդրություն որպես «ինքնավար օբլաստ»։ Ադրբեջանն այժմ փորձում է քանդել այս օրինական կառույցը Հայաստանի բարեկամներ Ռուսաստանի եւ Իրանի դավադիր հավանությամբ։

Չավուշօղլուի խոսքերին ավելացավ Ալիեւի սպառնալիքն այն մասին, որ եթե Հայաստանը չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա Ադրբեջանն էլ, իր հերթին, չի ճանաչի Հայաստսանի տարածքային ամբողջականությունը։ Նման տրամաբանությամբ Հայաստանի տարածքը Բաքվի համար խոցելի է դառնում, քանի որ խաղաղության պայմանագրի չգոյության պայմաններում Ադրբեջանը որեւէ ժամանակ կարող է հարձակվել Հայաստանի վրա եւ անեքսիայի ենթարկել։

Մյուս սպառնալիքը Զանգեզուրի միջանցքի ինքնիշխանությանը նետված պահանջն է, որ Հայաստանը երկու մասի է բաժանում եւ ուրանի, պղնձի ու մոլիբդենի հանքանյութերով հարուստ միակ շրջանը` Սյունիքը, արտաքին սպառնալիքների տակ է դնում։

Նույնիսկ Վրաստանի բարյացկամ կազմակերպությամբ հուլիսի 16-ին Թբիլիսիում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի լայնորեն լուսաբանված հանպատրաստից հանդիպումը ցանկալի արդյունքը չտվեց։ Բայց Ադրբեջանին հնարավորություն տվեց Հայաստանից պահանջել, որ դուրս բերի հայկական զորքերը Ղարաբաղից, ինչին ընդառաջ գնաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հայաստանն իր զորքերը դուրս կբերի Ղարաբաղից սեպտեմբերին։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը նախատեսում էր, որ զորքերը մնան իրենց ներկա դիրքերում մինչեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ստացվում է այնպես, որ Հայաստանը նույնիսկ ավելի շատ զիջումների է գնում, քան հրադադարի նախատեսած ծանր պայմանները։

Այս բոլոր պահանջները վառ ապացույցն են այն բանի, որ Հայաստանի հետ բանակցողները բոլորովին էլ մտադիր չեն խաղաղություն հաստատելուն։ Սա մարտահրավեր է նետված ոչ միայն Հայաստանին, այլեւ համաշխարհային հանրությանը եւ մասնավորապես այն կողմերին, որոնք շահագրգռված են բանակցությունների հաջող ելքով եւ որոնք հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումները։ Առաջին հերթին դա մարտահրավեր է` նետված նախագահ Բայդենին, որ այս ամբողջ գործընթացի նախաձեռնողն էր եւ պատասխանատվություն է կրում դրա արձանագրած արդյունքի համար։

Երկրորդ, դա մարտահրավեր է նետված Ռուսաստանին, որի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր Հայաստան կատարած վերջին այցելության ժամանակ վստահեցրեց, որ բացվող բոլոր ճանապարհներն ու հաղորդակցական ուղիները լինելու են համապատասխան երկրների կառավարությունների վերահսկողության ներքո։ «Այս հարցում երկիմաստություն չի կարող լինել», շեշտեց նա։ Սա նշանակում էր, որ Կրեմլը Զանգեզուրի հարցում պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Հուլիսի 18-ին Թեհրանում կայացած Պուտին-Ռաիսի-Էրդողան եռակողմ գագաթաժողովի ընթացքում Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարեց, որ «իսլամական հանրապետությունը չի հանդուրժելու այնպիսի քաղաքականություն կամ ծրագիր, որն ուղղված կլինի փակելու Հայաստան-Իրան սահմանը, որովհետեւ այդ սահմանն ունի հազարավոր տարիների պատմություն»։

Հայաստանաբնակ որոշ վերլուծաբաններ Իրանի այս դիրքորոշումը որակեցին պաշտպանություն Հայաստանին, մինչդեռ այն իր մեջ պարունակում է որոշակի շահադիտական տարրեր։ Լավագույն առումով, այն իր մեջ շահերի համադրման հազվադեպ երեւույթ է նախանշում։ Երբ Հայաստանը, նախքան Ադրբեջանի նվաճումը, վերահսկում էր Հայաստան-Իրան սահմանի մեծ մասը, Իրանը շատ ավելի անվտանգ էր զգում իրեն։ Այժմ երբ Իրանը ավելի երկար սամհան ունի Ադրբեջանի հետ, առավել խոցելի է դարձել ազգագրական ճեղքումի միջոցով Իրանը մասնատելու Թուրքիայի ծրագրերի համար։ Իրանը նաեւ թիրախ է դարձել Իսրայելի հետախուզական ծառայությունների համար, որոնք հնարավորություն ունեն այժմ ծավալելու ռազմական գործողություններ Ադրբեջանի ավելացած տարածքներից։

Միայն Հայաստանը չէ, որ դիմակայում է Թուրքիայի սպառնալիքներին։ Այդ երկրի մահամերձ տնտեսությունը չի կարող այսուհետ կանգուն պահել Էրդողանի մաքսիմալիստական ռազմական փառամոլությունները։ Նրա ժողովրդականությունը կրիտիկականորեն ցածր է ներկայիս եւ վտանգում է 2023-ին վերընտրվելու նրա հեռանկարները։ Այդ պատճառով է, որ նա աշխարհին ցույց է տալիս իր խիզախ դեմքը, մինչդեռ երկրի ներսում փողի արժեզրկումը խիստ դժվարացնում է բնակչության մեծամասնության տարրական գոյատեւումը։

New York Times-ում հուլիսի 23-ին հրատարակված հոդվածում Մայքլ Քրոուլին գրում է. «Մ. Նահանգների բարձրաստիճան մի պաշտոնյա ասաց, որ Էրդողանի վիճահարույց պահվածքը արդյունք է Թուրքիայի ներսում իր քաղաքական անզորության։ Այնտեղ արժեզրկումը անցյալ ամիս 80 տոկոսի է հասել։ Հույս ունենալով տնտեսության ապաշնորհ ղեկավարումից շեղել մարդկանց ուշադրությունը, Էրդողանը դիմում է ազգայնամոլական դեմագոգիայի` կոչ անելով կռվել երկրի ներսում եւ Սիրիայում դիրքավորված PKK-ի` քրդական անջատողական շարժման դեմ»։

Թուրքիան բազմաթիվ ճակատներում է պայքար մղում։ Թեհրանի գագաթաժողովը կայացավ քննարկելու համար Սիրիայի հարցը, որտեղ Էրդողանը ծրագրում է հարձակվել չորրորդ անգամ եւ գրավել այդ երկրի տարածքի եւս 30 կիլոմետրը, սպանելով ամերիկյան ուժերի պաշտպանության տակ գտնվող սիրիացի քուրդերին։ Հանդիպման ընթացքում Թուրքիայի գործընկերները հորդորեցին Էրդողանին չձեռնարկել նման քայլեր։ Ազգային անվտանգության խորհրդատու Ջեյք Սուլիվանը, Սպիտակ տունը եւ նույնիսկ Պենտագոնը զգուշացրին Էրդողանին, որ նման ծրագրերը է՛լ ավելի են ապակայունացնելու տարածաշրջանը։ Նույնիսկ զարմանալիորեն Իսրայելը, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ երկու անգամ հրթիռակոծել էր Դամասկոսի օդանավակայանը, դեմ արտահայտվեց հարձակումների ծրագրին` պատճառաբանելով, որ դրանք է՛լ ավելի կամրապնդեն Իրանի դիրքերն այնտեղ։

Չնայած Էրդողանը շարունակում է խորհրդածել իր ծրագրերի մասին, նրա ռազմական գործողություններն այս անգամ հաջողությամբ չեն պսակվելու, քանի որ ռուս զինվորականների եւ Իրանի պրոքսի ուժերի պաշտպանության ներքո Սիրիան արդեն իսկ սկսել է զորք կուտակել իր սահմաններում։

Լարվածությունը սաստկանում է ոչ միայն Թուրքիայի, այլեւ Կիպրոսի եւ Հունաստանի սահմաններում եւս։ Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայն զգուշացրել է. «Միջերկրականի ածխաջրային պաշարները միայն հույն կիպրացիներին չեն պատկանում։ Որպես ինքնիշխան պետություն Թուրքիան ի՛նքն է որոշելու, թե որտեղ պետք է ծավալվեն մեր հորատման նավերի գործողությունները։ Ոչ ոք չպետք է անհանգստանա Թուրքիայի երկու նավերի գործողություններով, որոնք միջազգային օրենքի համաձայն են կատարվելու»։

Թուրքիան, անշուշտ, գիտակցում է, որ միայնակ է տվյալ հակամարտության մեջ, որն իրար է միացրել Հունաստանին, Կիպրոսին, Իսրայելին ու Եգիպտոսին։ Վերջին անգամ, երբ Թուրքիան մարտահրավեր նետեց Հունաստանին եւ փորձեց հորատել նրա առափնյա ջրերում, նա դեմ առ դեմ հայտնվեց ֆրանսիական մի ռազմանավի առաջ։

Իր հերթին, խոսելով Լոզանի դաշնագրի 99-ամյակի կապակցությամբ, Էրդողանն սպառնալիք տարածեց, որ Հունաստանը խախտելով այդ դաշնագրի դրույթները, ռազմականացրել է Էգեյան ծովի կղզիներից մի քանիսը։ Իսկ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, դարձյալ հիշատակելով Լոզանի դաշնագիրը նշեց, որ Թրակիայում Հունաստանը փակել է չորս թուրքական վարժարաններ, մոռանալով, որ անցյալում Թուրքիան ինքն էր փակել Հայբելիի հունական դպրեվանքը եւ Սուրբ Խաչ հայկական դպրեվանքը` ի խախտումն այդ նույն դաշնագրի։

Էրդողանի ագրեսիվ քաղաքականության սահմաններն իմանալու համար պակաս կարեւոր չէ նշել, որ հուլիսի 20-ին Էրդողանը հրամայեց ռմբակոծել Իրաքի Զախո շրջանը` սպանելով առնվազն ութ եւ վիրավորելով ավելի քան քսան քաղաքացիների։ Բաղդադի կառավարությունը Թուրքիայից ետ է կանչել իր դեսպանին եւ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Հուլիսի 25-ին այդ կառույցը նշել է, որ իր աշխատակիցները «խորապես կարեկցում են եւ ցավակցություն հայտնում տուժածների ընտանիքներին, Իրաքի կառավարությանը եւ Իրաքի Քուրդիստան շրջանին, ցանկանալով արագ եւ ամբողջական ապաքինում վիրավորվածներին»։ Կառույցը նաեւ իր զորակցությունն է հայտնել հետաքննության ոլորտում Իրաքի իշխանությունների աշխատանքներին։

Եվրոմիությունը եւ հատկապես Գերմանիան ու Մ. Նահանգները դատապարտել են հարձակումը բավականին արագ եւ վճռական կերպով։ Միջազգային այս անդրադարձը գուցե մտածել տա Էրդողանին։ Այս իրադարձությունները Թուրքիայի առաջացրած քաղաքական մթնոլորտի մաս են կազմում։ Դրանք նպաստել են, որ Հայաստանը ձեռք բերի լավ բարեկամներ։

Ներկայիս պարզ չէ, թե ուր կարող են առաջնորդել Թուրքիայի հետ Հայաստանի բանակցությունները։ Պարզ չէ նաեւ, որ շարունակվելո՞ւ են արդյոք դրանք։ Սակայն կարիք չկա պատրանքների մեջ ընկնել։ Թուրքիայի վերջնանպատակն է բնաջնջել Հայաստանը։ Եվ նա չի թաքցնում այդ։ Չմոռանանք, որ 2020 թվի դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած հաղթանակի շքերթի ժամանակ Էրդողանը շատ լուրջ տոնով հայտարարեց. «Մենք այստեղ ենք ավարտելու համար մեր նախնիների սկսած գործը» եւ ոգեկոչեց Հայոց ցեղասպանության ճարտարապետերից մեկի` Էնվեր Փաշայի հիշատակը։ Հայկական կողմը կարող է միայն հետաձգել վերջնական հակամարտությունը` մինչեւ որ Հայաստանը ի վիճակի լինի չեզոքացնելու թուրքական աշխարհից բխող գոյութենական սպառնալիքը։

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Դետրոյթ, ԱՄՆ

Անգլ. բնագրից թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

Նախորդ գրառումը

Ստալինի ու Պուտինի նմանակները Թեհրանում

Հաջորդ գրառումը

Նաիրա Հովսեփյանը՝ բարձրագույն դատական խորհրդի դատավոր

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այդ կուսակցությունները մանդատ չունեն, պետք է փակվեն, իսկ դրանց սեփականատերերը գնալու են բանտ. Ալեն Սիմոնյան

14/06/2026
Հրապարակախոսություն

Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի ընդդիմադիրների քայլը, դրանից կախված կլինի նրանց քաղաքական ապագա. Արա Պողոսյան

14/06/2026
Հրապարակախոսություն

Հայաստանի ներկայիս իշխանություններն իսկապե՞ս մարդկանց հիմարի տեղ են դնում. Արման Աբովյան

13/06/2026
Հրապարակախոսություն

Այս ընտրությունները, թերևս, Հայաստանի Հանրապետության պատմության ամենախայտառակ ընտրություններն են. Դավիթ Անանյան

12/06/2026
Հաջորդ գրառումը

Նաիրա Հովսեփյանը՝ բարձրագույն դատական խորհրդի դատավոր

Լրահոս

Ռեսուրսային գաղութացում. TRIPP-ն այդ ռազմավարության հենասյուներից է. Վահե Դավթյան

16/06/2026

Եթե այսօր ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանի կրիտիկական հանքանյութերը, ապա վաղը օրակարգ կարող են վերադառնալ նաև թերթաքարային պաշարները, որոնց...

Կտրականապես մերժում ենք հունիսի 14-ին ԿԸՀ-ի հայտարարած ընտրական արդյունքները և դրանք համարում ապօրինի. Թաթոյան

16/06/2026

2026թ․ խորհրդարանական ընտրություններն անցան անհավասար, անարդար և խորապես խեղված պայմաններում՝ ՔՊ-ի օգտին պետական համակարգը ծառայեցնելով ու բացահայտ ապօրինություններով. ֆեյսբուքյան էջում...

Գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները շարունակվում են

15/06/2026

Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները շարունակվում են, միացել են  հատուկ փրկարարներն ու ջրասուզակները: Shamshyan-ի հաղորդմամբ՝...

Սևանա լճի մակարդակը 15 օրում բարձրացել է 11 սմ-ով

15/06/2026

Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ` ընդամենը 15 օրում: 2026 թվականի հունիսի 1–15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը...

ԱՄՆ-ն կվերսկսի պատերազմը Իրանի հետ, եթե կողմերը չկարողանան վերջնական համաձայնության գալ միջուկային ծրագրի վերաբերյալ. Թրամփ

15/06/2026

Միացյալ Նահանգները կվերսկսի պատերազմը Իրանի հետ, եթե կողմերը չկարողանան վերջնական համաձայնության գալ միջուկային ծրագրի վերաբերյալ։ The New York Times-ին տված...

Կիևը Արբիտրաժում պարտվել է Մոսկվային. Կերչի նեղուցի, Ազովի ծովի և Ղրիմի նկատմամբ իրավունքների վերաբերյալ դատական հայցը մերժվել է

15/06/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը  հայտարարել է իր հաղթանակի մասին միջազգային արբիտրաժային գործում, որը վերաբերում էր Կերչի նեղուցում, Ազովի ծովում և...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական