Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքերն անգամ «մտահոգվում են» ժողովրդավարության անկմամբ

Անահիտ Հովսեփյան
19/12/2025
- 19 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

«Հայաստանի ընդդիմությունը  «պետական հեղաշրջման» եւ «ահաբեկչության» մեղադրանքներով ճնշման տակ է»

Սույն վերնագրով հոդված է հրապարակել Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալությունը՝ հղում անելով Անկարայի Հաջի Բայրամ Վելի համալսարանի դոցենտ Լեւենթ Էրսին Օրալլիի վերլուծությանը:

«Ընդդիմության համակարգված չեզոքացումը, զուգորդված նույնիսկ  հրապարակայնորեն աջակցություն ունեցող քաղաքական գործիչներին «հակառեժիմային» պիտակավորմամբ, արտացոլում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների լուրջ քայքայումը», գրում է վերլուծության հեղինակն՝ իր «Քաղաքական ընդդիմության վրա ճնշումը Հայաստանում «հեղաշրջման-ահաբեկչության» մեղադրանքներով» վերնագրյալ հրապարակման մեջ, որին դեկտեմբերի 5-ին հղում է անում «Ազերթաջը»՝ անգլերեն ընդարձակ, գերմաներեն ավելի սեղմ անդրադարձով:

«Հայաստանում ընդդիմությունն աճող ճնշումների տակ է: Ամիսներ շարունակ ընդդիմադիր քաղաքական գործիչները, անկախ պատգամավորները, ակտիվիստները եւ նույնիսկ Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները ձերբակալվել են «ահաբեկչություն», «հեղաշրջում ծրագրելու» կամ «սահմանադրական կարգի դեմ հանցագործություն» նախապատրաստելու մեղադրանքով: Դիտորդները կարծիք են հայտնում քաղաքական դրդապատճառներով դատավարությունների եւ դատական անկախության սահմանափակման մասին»: Վերլուծությունը մատնանշում է նաեւ, որ  «2024-2025 թվականներին լրատվամիջոցների եւ խոսքի ազատությունը զգալի վատթարացել է, լրագրողների դեմ բազմաթիվ դատական գործեր են հարուցվել, ինչպես նաեւ արձանագրվել են սպառնալիքների եւ բռնության դեպքեր: Եկեղեցու դեմ էլ ձեռնարկվել են համակարգված միջոցառումներ, որոնք կրոնական ազատությունների խախտում են համարվում»:

Անկարայի հիշյալ համալսարանի դոցենտ Լեւենթ Էրսին Օրալլիի վերլուծության համաձայն, միջազգային արձագանքը, մասնավորապես ԵՄ-ի կարծիքը մինչ օրս մեղմ է եղել: «Սա կարող է էլ ավելի նպաստել երկրում ավտորիտարիզմի զարգացմանը: Վերը նկարագրվածը ցույց է տալիս, որ Հայաստանը գնալով ավելի է հակվում դեպի ավտորիտար ուղղություն, եւ ժողովրդավարական ինստիտուտները թուլանում են: Հայաստանում այս զարգացումները ազդարարում են քաղաքական մրցակցության անհետացման, բազմակարծության խեղդման եւ հասարակության մեջ վախի ու ինքնագրաքննության տարածման մասին», գրում է Անկարայի Հաջի Բայրամ Վելի համալսարանի դոցենտ Լեւենթ Էրսին Օրալլին:

Այն, որ ժողովրդավարությունը ոտնահարող Թուրքիայում կարող է գրվել նման վերլուծություն, այնքան էլ տարօրինակ չէ՝ երկրի համալսարաններում կան հատուկենտ գիտնականներ, որոնց արտոնում են արդարամիտ վերլուծությունների շղարշի տակ հրապարակվել եւ Թուրքիայում ազատությունները հարգելու մասին կարծրացած կարծիքը վերանայել տալ: Առաջին հայացքից տարօրինակ է, որ սույն վերլուծությունն արժանանում է ավտորիտար Ադրբեջանի պետական գործակալության ուշադրությանը, որ փաստորեն խիստ մտահո՜գ է Հայաստանում ժողովրդավարության անկմամբ: Թե՞ չի հանդուրժում, երբ վերլուծաբանը հուշում է, որ Ադրբեջանին ավտորիտար մրցակից է հայտնվել:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Լուսանկարում՝ Լեւենթ Էրսին Օրալլի

Նախորդ գրառումը

ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականի խոսքի հասցեականությունը

Հաջորդ գրառումը

Բաքվի խաղաղասիրության առաջին հստակ  քայլը հայ գերիների վերադարձն է

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Բաքվի խաղաղասիրության առաջին հստակ  քայլը հայ գերիների վերադարձն է

Լրահոս

Քըլըչը շնորհավորել է Ռուբինյանին

26/06/2026

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում թեկնածության համար։  «Շնորհավորում եմ Թուրքիա-Հայաստան...

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026

Թող թույլ տրվի ինձ զգաստ մտածող ու դեռ չկաշառված գործընկերներիս եւ առհասարակ մեր ժողովրդի ողջամիտ խավին խորհուրդ տալ, որ դադարեն...

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026

Մտածել, որ Հայաստանի ընտրությունների արդյունքը կապ չունի արտաքին աշխարհում կատարվող գործընթացների հետ,ու որ Հայաստանի ընտրողն է ամեն բան վճռում, իհարկե...

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026

Վատառողջ է վիճակը, երբ համազգային համարում վայելող որեւէ վերաքննիչ համակարգ բացակայ է Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի համապետական ընտրութիւնները տեղի ունեցան...

ԱՄՆ-ի հետ բանակցողի խորհրդանշական կրծքանշանը

26/06/2026

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը համարվում է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ տարվող բանակցությունների գլխավոր համակարգողներից եւ բանակցային գործընթացի առանցքային դեմքերից մեկը: Նա Իրանի...

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026

Իրան-ԱՄՆ քառակողմ հանդիպումը, որին մասնակցում էին նաեւ պակիստանցի եւ քաթարցի միջնորդները, 80 րոպե տեւած բանակցություններից հետո ընդհատվել է՝ որոշ հարցերի...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական