Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

Գրիգոր Առաքելյան
31/10/2025
- 31 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
27
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում կազմակերպված Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում միայն Թուրքիայի հետ անցկացվել է ավելի քան 25 համատեղ զորավարժություն եւ հետեւություն արեց, որ անհրաժեշտ է 2026-ին Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների միջեւ Ադրբեջանում անցկացնել առաջին համատեղ զորավարժությունը:  

Կրեմլին մոտ կանգնած «Туранский экспресс»՝  տելեգրամյան  ալիքը զգուշացրել է, որ «թուրքական եղբայրության գաղափարը» վերածվել է հարմար գործիքի աշխարհաքաղաքական խաղերի համար, հավելելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան քաղաքական եւ ռազմական կառույցների կազմակերպման գործընթացի հիմնական դերակատարներն են:   

«Туранский экспресс»-ը նաեւ հավելել է.   «Ալիեւը անմիջապես հստակ սահմանեց ուղին՝  կազմակերպել թուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների համատեղ զորավարժություններ եւ ստեղծել «միացյալ ուժի կենտրոն»՝ պաշտպանության եւ անվտանգության ոլորտում»:

Նշված տելեգրամյան ալիքը նաեւ նշել է, որ գագաթնաժողովին մասնակցած ղեկավարներից եւ ոչ մեկը  չհամարձակվեց հակառակվել այս նախաձեռնությանը, իսկ ինքնահռչակ «Հյուսիսային Կիպրոսի Հանրապետության» ներկայացուցիչների մասնակցությունը միայն ավելի խորացրեց կասկածները նման նախաձեռնությունների լեգիտիմության հարցը:

«Туранский экспресс»-ը նաեւ հիշեցրել   է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, թեեւ պաշտոնապես հայտարարել է իր չեզոք դիրքորոշման մասին, իրականում դրականորեն է արձագանքնել  կիբերանվտանգության համագործակցության ընդլայնման եւ Թյուրքական պետությունների կազմակերպության նոր ձեւաչափի ստեղծման գաղափարին:

Այս նախաձեռնությունը, ըստ աղբյուրի, բացում է ճանապարհը նաեւ ոչ թյուրքական երկրների մասնակցության համար եւ նպաստում  Թուրքիայի ու Արեւմուտքի՝ մասնավորապես Մեծ Բրիտանիայի ռազմական տեխնոլոգիաների ազդեցության ուժեղացմանը:

Նույն թեմային անդրադարձել է նաեւ Թեհրանի համալսարանի միջազգային հարաբերույթյունների ավագ փորձագետ  տիկ. Շաղայեղ Մոթթաղին՝ «Iranian Diplomacy»  կայքում «Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար» խորագրով    հրապարակած հոդվածում, որտեղ հեղինակը գրում է.    

«Վերջին տարիներին թյուրքախոս երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի եւ Թուրքմենստանի միջեւ քաղաքական, տնտեսական եւ անվտանգային ոլորտներում համագործակցությունը նկատելիորեն աճել է: «Թյուրքական պետությունների կազմակերպության» ստեղծումը եւ որոշ քաղաքական գործիչների կողմից «թյուրքական բանակի» գաղափարի առաջքաշումը ուժեղացրել են այն պատկերացումը, որ թյուրքակենտրոն ռազմական բլոկ է ձեւավորվում:

Ռուսաստանի ներքին դիտանկյունից

Ռուսաստանը բազմազգ պետություն է. նրա տարածքում զգալի թվով թյուրքական ծագում ունեցող ժողովուրդներ են ապրում՝ Թաթարստանում, Բաշկիրստանում, Ալթայում, Յակուտիայում եւ այլ շրջաններում:

Կրեմլի տեսանկյունից, պանթուրքիզմի գաղափարախոսության տարածումը կամ «թուրքական մշակութային միասնության» քարոզը կարող է վտանգել Ռուսաստանի ազգային համերաշխությունն ու ռուսակենտրոն ինքնությունը:

Թուրքիան վերջին տարիներին ակտիվացել է Ռուսաստանի մահմեդական հանրապետություններում՝ օգտագործելով փափուկ ուժի գործիքներ, ինչպիսիք են մեդիա ազդեցությունը, թուրքերենի  ուսուցումը եւ մշակութային ծրագրերը:

Մոսկվայի համար այս գործունեությունը միայն մշակութային չէ. այն ունի նաեւ թաքնված աշխարհաքաղաքական ենթատեքստ: Հետեւաբար, ցանկացած թուրքակենտրոն ռազմական բլոկ ապագայում կարող է դառնալ խրախուսման կենտրոն Ռուսաստանի ներքին թյուրքալեզու փոքրամասնությունների համար:

Տարածաշրջանային դիտանկյունից

Ռուսաստանը մտահոգված է, որ թյուրքական երկրների ռազմական համախմբումը կարող է մարտահրավեր նետել իր ավանդական ազդեցությանը Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում:
Հատկապես Հարավային Կովկասում՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի դերակատարությունը հանգեցրեց Բաքվի եւ Անկարայի միջեւ նոր ռազմական դաշինքի ձեւավորմանը: Եթե այս առանցքը ուժեղացվի Ղազախստանի եւ Ուզբեկստանի ներգրավմամբ՝ «Թուրքական պետությունների կազմակերպության» շրջանակում, ապա տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը կփոխվի՝ ի վնաս Ռուսաստանի:

Կենտրոնական Ասիայում Ռուսաստանը երկար տարիներ պահպանել է իր ազդեցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) եւ Եվրասիական տնտեսական միության միջոցով: Սակայն թյուրքական երկրների ռազմական մերձեցումը Թուրքիայի հետ՝ համատեղ զորավարժությունների, ռազմական ուսուցման եւ զինտեխնիկայի մատակարարման ոլորտներում, կարող է նվազեցնել այդ երկրների անվտանգային կախվածությունը Մոսկվայից:

Բացի այդ, «Զանգեզուրի միջանցք» եւ «Միջին միջանցք» նախագծերը, որոնք Թուրքիային կապում են Կենտրոնական Ասիայի հետ, սպառնում են թուլացնել Ռուսաստանի վերահսկողությունը էներգետիկ եւ տրանսպորտային ուղիների վրա:

Միջազգային դիտանկյունից

Մոսկվան թուրքակենտրոն բլոկը դիտարկում է որպես մաս՝ Արեւմուտքի եւ Չինաստանի հետ ավելի լայն մրցակցության շրջանակում:

Թուրքիան վարում է ինքնուրույն բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, որի միջոցով միաժամանակ անդամակցում  է ՆԱՏՕ-ին եւ պահպանում  հարաբերությունները թե՛ Ռուսաստանի, թե՛ Չինաստանի հետ:

Սակայն Կրեմլը մտավախություն ունի, որ երկարաժամկետ հեռանկարում այս թյուրքական բլոկը՝ հատկապես Արեւմուտքի ճնշման ներքո, կարող է վերածվել ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի ոչ պաշտոնական շարունակության:

Միեւնույն ժամանակ, նեոթուրանիզմի գաղափարախոսությունը, որը տարածված է Թուրքիայի եւ Ադրբեջանի որոշ մտավոր շրջանակներում, եթե անցնի զուտ մշակութային մակարդակից եւ ստանա ռազմական բովանդակություն, կարող է լրջորեն սպառնալ Եվրասիական անվտանգության համակարգին:

Բացի այդ, Թուրքիայի հնարավոր ներդաշնակ համագործակցությունը Չինաստանի հետ՝ «Նոր Մետաքսի ճանապարհ» նախագծի շրջանակում, կարող է ստեղծել երկակի իրավիճակ Ռուսաստանի համար. Մի կողմից Մոսկվան ռազմավարական գործընկեր է Պեկինի հետ, մյուս կողմից մտահոգված է Չինաստանի աճող ազդեցությամբ թյուրքախոս տարածաշրջաններում:
 
Եզրակացություն

Ռուսաստանի մտահոգությունը թուրքական ռազմական բլոկի ձեւավորման շուրջ բխում է միաժամանակ մի քանի սպառնալիքներից՝

– Ինքնության եւ ներքին համերաշխության սպառնալիքներից,

– Տարածաշրջանային ազդեցության թուլացումից եւ Համաշխարհային ուժային հավասարակշռության փոփոխությունից:

– Ներքին մակարդակում, նման բլոկը կարող է ուժեղացնել ազգայնական եւ պանթուրքիստական գաղափարները Ռուսաստանի ներսում:

– Տարածաշրջանային մակարդակում, այն կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը

– Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում՝ Մոսկվայի հաշվին:

– Իսկ միջազգային մակարդակում, այն կարող է ստեղծել նոր առանցք, որը կվիճարկի Կրեմլի պատկերացրած եվրասիական կարգը:

Արդյունքում, Ռուսաստանի արձագանքն այս գործընթացին, ամենայն հավանականությամբ, կլինի փափուկ զսպման քաղաքականություն՝ զուգորդված անվտանգության ոլորտում համագործակցության խորացմամբ տարածաշրջանի երկրների հետ եւ մշակութային ու տնտեսական ներկայության ուժեղացմամբ, որպեսզի Մոսկվան կարողանա պահպանել իր ազդեցությունը թուրքական աշխարհի տարածքում»:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եվրոպայի րաբբիները հրաժարվել են Բաքվում գումարել իրենց համաժողովը

Հաջորդ գրառումը

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» կքհ-ից

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իշխանությունը իր մտահորիզոնով մեզ տանում է իր հետ ներքև, մենք պետք է բարձրացնենք նրան վերև, որտեղ նրանք քաղաքականապես և բարոյապես շնչահեղձ կլինեն. վերլուծություն

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևն այժմ Փաշինյանի համար ստեղծում է նախընտրական պաուզա և կոմֆորտ, որպեսզի վերջինս առանց արտաքին սրացումների անցկացնի ընտրությունները

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
Հաջորդ գրառումը

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական