Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Թուրքական ընդհատակյա գործողություններ Եվրոպայի ներսում»

11/03/2022
- 11 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս նյութը քաղել ենք Կ. Պոլսո «Ակօս» շաբաթաթերթի մարտի 9-ի համարից, հրատարակվել է արեւմտահայերեն: Դա հետաքրքրական է Եվրոպական միության երկրներին ոչ միայն Մերձավոր Արեւելքի, մասնավորապես Սիրիայի վարձկաններով ահաբեկելու, նաեւ դա պետական ծառայությունների քայքայիչ գործողություններով համադրելու, ապա եվրոպացիներին իսլամաֆոբիայով մեղադրելու թուրքական չարանենգ նկրտումների բացահայտման առումով:

Նյութի հրապարակման համար «Ակօս»-ին որպես սկզբնաղբյուր ծառայել է «Էդիտոր ին-ֆո» միջազգային հանդեսը, որը հրատարակվում է անգլերենի կողքին նաեւ բազմաթիվ լեզուներով, ռուսերենը ներառյալ: Նյութը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.

«Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հրապարակվեցին Եվրոպայի քուրդ գործիչներ Ռեմզի Քարթալի եւ Զուբեյիր Այդարի դեմ ձեռնարկված մահափորձի մանրամասնություները: Բրյուսելի մամուլի ակումբում հրավիրված հանդիպմանը առցանց մասնակցել են 2013-ին Փարիզում սպանված 3 քուրդ կին գործիչների իրավապաշտպանը, Գերմանիա ապաստանած լրագրողներ Հայկո Բաղդադն ու Էրք Աջարերը: Միջոցառման մասնակիցներին բաժանել են Եվրոպայում թուրքական պետության մասնակցությամբ իրականացված մահափորձերի, մահվան սպառնալիքների, լրտեսության ցանցերի ցուցակը: Դա ունի տեղեկագրի բնույթ, որի մեջ ներկայացվել են նաեւ թուրքական պետական կառույցների եվրոպական երկրների մեջ անպատժելիության մթնոլորտում ձեռնարկած ահաբեկչական գործողությունները:

 Նշված 2 քուրդ գործիչների դեմ մահափորձի հարցով 2021-ին սկսել է դատաքննություն: Պարզվել է, որ Եվրոպայի տարածքում մահափորձերն ու լրտեսական ցանցի գործունեությունը համակարգել է Փարիզում Թուրքիայի նախկին դեսպան Իսմայիլ Հաքքըն: Մահափորձերն իրականացնողները մշտական կապի մեջ են եղել Անկարայի պետական որոշ կառույցների հետ, այդ թվում նախագահ Էրդողանի խորհրդական, «SADAT» կազմակերպության հիմնադիր Ադնան Թանրըվերդիի եւ նախագահի Անվտանգության քաղաքականությունների խորհրդի անդամ պրոֆ. Սեյիդ Սերթչելիքի հետ:

Դատաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ մահափորձի գործադրության կազմը խարսխված է Ֆրանսիայում, եւ ֆրանսիական իշխանությունները հրաժարվում են տվյալների փոխանակումը Բելգիայի արդարադատության մարմինների հետ: Հանդիպումը ելույթով բացել է մահափորձի թիրախ Զուբեյիր Այդարը: Նա միաժամանակ ներկաներին ցույց է տվել մահափորձի գործադրման կազմի պետ Յակուպ Քոչի կապը Փարիզում Թուրքիայի դեսպանատան եւ թուրքական պետական կառույցների հետ:

Իրավապաշտպան Ժան Ֆերմոնը ելույթում նշել է, որ դատաքննության գործով մեղադրվող 4 կասկածյաներից  յուրաքնչյուրն ադամակցում է հանցագործ կազմակերպության եւ ահաբեկչական խմբերին: Նա ներկայացրեց նաեւ այդ խմբի անդամներից Իրֆան Յեշիլյուրթի լուսանկարը «SADAT»-ի հիմնադիր, Էրդողանի խորհրդական Ադանան Թանրըվերդիի հետ:

Հանդիպմանը տեսակապի միջոցով մասնակցել նաեւ թուրքահայ լրագրող Հայկո Բաղդադը: Բնութագրելով Էրդողանի վարչակարգը բռնատիրական, նա նշել է, որ Թուրքիան երկար տարիներ ի վեր Եվրոպայում քայքայիչ գործողություններ է ծավալում, ավելացնելով. «Թուրքական հասարակության մէջ տիրող բեւեռացումը փոխանցվել է Եվրոպա եւ այստեղ թուրքական համայնքի տարբեր հատվածներին ազգայնամոլ թուրք հրոսախումբերի միջոցով հանում են միմյանց դեմ»:

Հանդիպումն ավարտվել է Ռեմզի Քարթալի ելույթով: Նա նշել է, որ մոտավորապես 30 մլն. քուրդ է բնակվում Թուրքիայում, թուրքական պետությունը քրդական հարցը դիտում է լոկ որպես ահաբեկչական հարց, իսկ եվրոպական պետությունները դրան հանդուրժողականությամբ են վերաբերում»:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դարձեա՛լ եւ մի՛շտ

Հաջորդ գրառումը

Իրանում խաղաղ նպատակներով միջուկային ծրագրի զարգացմանը մասնակցելու երաշխիքներ Մոսկվայի համար

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ոչ թե արձանագրում է հանրային կամքը, այլ սեփական իշխանական շահը ներկայացնում է որպես հանրային կամքի արտահայտություն և վերջ. վերլուծություն

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Իրանում խաղաղ նպատակներով միջուկային ծրագրի զարգացմանը մասնակցելու երաշխիքներ Մոսկվայի համար

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական