Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թեհրանի ակնկալիքը 3+3 ձեւաչափի ստամբուլյան հանդիպումից

Գրիգոր Առաքելյան
25/10/2024
- 25 Հոկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
43
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

3+3 ձեւաչափով Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների մակարդակով հերթական հանդիպումը տեղի ունեցավ հոկտեմբերի 18-ին Ստամբուլում: Նման ձեւաչափով առաջին հանդիպումը տեղի էր ունեցել Մոսկվայում, երկրորդը՝ Թեհրանում:

Այս անգամ էլ Վրաստանը ձեռնպահ մնաց միջոցառմանը մասնակցելուց, հավանաբար ընտրություններից հետո այդ ձեւաչափին միանալու հարցում իր վերջնական որոշման մասին հայտարարելու ակնկալիքով:

Կա տեսակետ, որ 3+3 ձեւաչափը նպատակ ունի զրկելու Արեւմուտքին հարավկովկասյան գործընթացներին մասնակից դառնալու հավակնություններից: Հայ-ադրբեջանական հակամարտության լուծման բանալին առերեւույթ Արեւմուտքին վստահած Հայաստանի ներկայությունն ու մոսկովյան հարթակը որպես հարավկովկասյան խնդիրների կարգավորման արդյունավետ միջավայր պատկերացնող Ադրբեջանի մասնակցությունն այս ֆորմատին, ինչպես նաեւ հանդիպումը հյուրընկալող՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը, վկայությունն են այն իրողության, որ հարավկովկասյան գործընթացներով զբաղվող նոր հարթակ ստեղծելու անվան տակ մասնակիցները ցանկանում են «Մինսկի խմբի» աշխատանքների արդյունավետությունը կասկածի տակ դնելով՝ հող նախապատրաստել բարձր մանդատով օժտված առաքելության լիկվիդացման համար:

Հիշենք թեկուզ «Մինսկի խմբի» լուծարման մասին ՀՀ իշխանություններին ներկայացված Բաքվի հերթական պահանջը՝ որպես «խաղաղության» պայմանագրի ստորագրման նախապայման, որին հետեւել է Հայաստանի պատասխանն առ այն, որ ներկայացված պահանջը ընդունելի կլինի «խաղաղության» փաստաթղթի ստորագրումից հետո:

«Մինսկի խմբի» լուծարումը եւ դրա գործառույթների փոխանցումը 3+3 ձեւաչափին՝ բխում է նաեւ նույն խմբի անդամ Ռուսաստանի շահերից: Քանի որ, եթե Մոսկվան մինչեւ Ուկրաինայի հետ պատերազմը կարողանում էր խմբի մյուս երկու անդամների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ համագործակցության եզրեր գտնել, ապա ներկա պայմաններում նման համագործակցությունը գործնականում Ռուսաստանի համար դարձել է անհնարին:

Թուրքիան նույնպես շահագրգռված է «Մինսկի խմբի» լուծարումով, քանի որ անթաքույց ձգտում է ստանձնել Հարավային Կովկասի համակարգողի դերը:

Ինչ վերաբերում է Թեհրանին, ապա Մինսկի խմբի երկու անդամների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ներգրավվածության բացառումը հարավկովկասյան գործընթացներին, միանգամայն համապատասխանում է նաեւ «արտատարածաշրջանային ուժերի ներգրավվածությունը տարածաշրջանի գործընթացներին թույլ չտալու մասին» Իրանի հռչակած կոնցեպցիային:

Իսկ այդ ձեւաչափին Հայաստանի մասնակցությունը, նախորդ հանդիպումների նման, պարտադրանքի հետեւանք էր եւ կարելի է համոզված ասել, որ Հայաստանը չմասնակցելու որեւէ տարբերակ չուներ:

3+3 ձեւաչափով ստամբուլյան հանդիպման մասին Իրանում շրջանառվում են տարաբնույթ տեսակետներ: Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան, ներկայումս Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Մոհսեն Փաք-այինը, որն իր երբեմնի դիվանագիտական առաքելությունից ելնելով շարունակում է պահպանել ադրբեջանանպաստ կողմնորոշումը, խիստ դրական է գնահատում միջոցառումը եւ ուրախությամբ արձանագրում, որ հանդիպման ժամանակահատվածը ճիշտ էր ընտրված, քանի որ Ադրբեջանն ու Հայաստանը գրեթե կանգնած են «խաղաղության» պայմանագրի ստորագրման շեմին: Նա, առանց հիմնավոր փաստեր ներկայացնելու, խոսում է նաեւ Արցախն Ադրբեջանին հանձնվելուց հետո Սյունիքից պատերազմի վտանգը վերանալու եւ արցախահայերի իրավունքները հարգելու մասին: (www.ipis.ir/portal/subjectview)
Նշված ձեւաչափով անցկացված միջոցառման մասին ավելի իրատեսական գնահատականներով է հանդես եկել իրանցի մեկ այլ վերլուծաբան Մոհամմադռեզա Դամավանդին:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածությանը, նա 3+3 ֆորմատի գնահատականը թողնում է ապագային, թե որքանով այդ ձեւաչափին կհաջողվի բացառել պատերազմի վտանգը:

Դամավանդին նաեւ վստահ չէ, որ Հայաստանն ու Ադրբեջանը կանգնած են խաղաղության փաստաթղթի ստորագրման շեմին, քանի որ հակամարտ կողմերի միջեւ համաձայնության գալու գլխավոր հանգույցը, այսպես կոչված՝ «զանգեզուրյան» միջանցքի հարցը դեռեւս շարունակում է խնդրահարույց մնալ:

Դամավանդին տեսակետ է հայտնում, որ այս հանդիպման ընթացքում նույնպես «միջանցքի» հարցը չէր կարող լուծում ստանալ, քանի որ, բացի հանդիպմանը մասնակցող երկրներից տվյալ հարցով հետաքրքրված են նաեւ ուրիշ արտառեգիոնալ խաղացողներ: www.isna.ir/news/

Բոլոր դեպքերում, 3+3 ձեւաչափի նկատմամբ իրանական կողմի դրական մոտեցման համար առկա է նաեւ այն հիմնավորումը, որ հարթակի ստեղծման ակունքներում կանգնած է եղել նաեւ Թեհրանը:

Կա տեսակետ, որ Հարավային Կովկասում երեք հիմնական խաղացողների ու տարածաշրջանի պետությունների այս կամ այն ձեւաչափով համագործակցության գաղափարն առաջ է քաշվել Թուրքիայի նախաձեռնությամբ՝ նախագահ Էրդողանի համառ ջանքերի շնորհիվ: (oragir.news 09-12-2021 )

Իրականում այս գաղափարի հեղինակն իրանական կողմն է, որի մասին դեռեւս 2001 թվականի հուլիսին հայտարարել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Հասան Ռոհանին՝ Իրանի հեռուստատեսությանն իր՝ Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան վեցօրյա այցելության արդյունքներին անդրադառնալով: Նա ասել է. «Ես երեք հանրապետությունների իշխանությունների հետ բանակցություններ վարեցի տարածաշրջանային անվտանգության նոր համակարգ ձեւավորելու մեր երկրի պլանների շուրջ, որոնց հիմքում դրվում է «3+3» բանաձեւը»: («ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #137, 24-07-2001)

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կլիմայակա՞ն, թե՞ բարոյական աղետ

Հաջորդ գրառումը

Մեր կյանքը դարձել է արագացված կադրերով ֆիլմ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

Մեր կյանքը դարձել է արագացված կադրերով ֆիլմ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն. Արման Թաթոյան

17/10/2025

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին բերման ենթարկելու ձեւն առերևույթ վրեժխնդրություն է։ Ակնհայտ անթույլատրելի ձևով արձագանք է մի արարքի, որի որակումը Քրեական օրենսգրքի...

ԿարդալDetails

Ռեժիմի վարքն էլ լավ գիտեմ` գրեթե ամեն օր դրսևորվում է բռնոցիներով, մարդ նստեցնելով, օրենք տշելով. Տիգրան Աբրահամյան

17/10/2025

Արամ Ա-ն քայլ է անում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ․ ի՞նչ պատասխան կտա Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

17/10/2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական