Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էլեկտրաէներգիա. լույս, ուժ եւ ապագա

Գեղամ Քյուրումյան
07/02/2025
- 7 փետրվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
10
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ շարքային քաղաքացուս, որը փորձում է երկրի տնտեսության առումով հարցերի շուրջ ակտիվ լրագրությամբ զբաղվել, շրջապատիս ներկայացուցիչներից ոմանք հաճախ են հարցնում, թե երբ ենք մասամբ մարդավայել առօրյայով ապրելու: Այսօրինակ ցանկություն հայտնելով նկատի ունեն, որ բնակարանում հաճելի ջերմաստիճան լինի, շքամուտքն ու բակը` բարեկարգ, տրանսպորտը սպասեցնել չտա, աշխատավայրը տրամադրի, հանգստի ու ժամանցի համար էլ միջոցներ մնան. այս ամենն անշուշտ՝ սահմաններում խաղաղության պայմաններում: Ինչքան էլ տարօրինակ համարվի, պատասխանս երբեմն գոհացնեղ չի համարվում, քանզի առարկություն չընդունող տոնով ասում եմ, ասենք` երբ ՀՀ-ում մեկ բնակչի հաշվով էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը կանցնի 6000 կվտժամը:

Հայաստանաբնակներից շատերն են տարակուսում, թե` ատոմակայան ունենք, դա ի՞նչ հարց է որ: Հենց այստեղ էլ կանգ առնենք եւ դիմենք թվերի օգնությանը: Մեծամորի ատոմակայանի ներկայում գործող ռեակտորի հզորությունը 407 մգվ է, տարեկան միջին էլեկտրաարտադրությունը՝ 2-2.4 մլրդ կվտժամ, ՀՀ առկա բնակիչներից յուրաքանչյուրի առումով՝ մոտ 700 կվտժամ: Առաջարկված 6000 կվտժամի համեմատ շատ համեստ ցուցանիշ  է ստացվում, հնարավոր ապահովումը` ծանրագույն աշխատանք պահանջող: Թե որտեղից է վերցվել այդ տարօրինակ 6.000 կվտժամ ցուցանիշը, ինչու այն 5000, 4000 կվտժամ չէ, կամ 7000 կվտժամից բարձր թիվ, փորձենք բացահայտել համաշխարհային տարբեր տեղեկատուներից վերցված հիմնականում կառավարությունների ներկայացրած թվերի օգնությամբ:

ՀՀ-ում էլեկտրաէներգիայի տարեկան արտադրության ցուցանիշը 7 մլրդ կիլովատժամի շրջակայքում է գրեթե 20 տարի, առանձին դեպքերում՝ մի փոքր ավելի կամ պակաս: Տարօրինակ է, որ այս ժամանակահատվածում թե՛ երկրի համախառն ներքին արդյունքը, թե՛ բյուջեն ավելացել են բազմակի անգամներ: Վերջինս, ասենք 500 մլն դոլարից անցել է 5 մլրդ դոլարը, տասնապատկվել է, սակայն արի ու տես, որ ո՛չ տնտեսավարական հանրությունը, ո՛չ էլ իրար փոխարինած գործադիր իշխանությունները երբեւէ չեն անդրադարձել այս խնդրին: Արդյո՞ք, մեղմ ասենք, կարիքը չկա:

Ծանոթանանք Թուրքիայի այսօրինակ ցուցանիշներին, որոնք արձանագրվել են երկրի ազգային արժույթ լիրայի գրեթե  աննախադեպ արժեզրկման հետեւանքով` ԱՄՆ-ի դոլարի համեմատ 6-ից 30 եւ ավելի լիրայի հասնելու պարագայում: 2000-ականների սկզբին Թուրքիայում էլեկտրաէներգիայի  տարեկան արտադրությունը 110-120 մլրդ կվտժամ էր, մեկ բնակչի հաշվով տարեկան ՀՆԱ-ն` 7000 դոլար: Մեր ժամանակներում արդեն էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունն անցել է 300 մլրդ կվտժամը, ՀՆԱ-ն` ըստ գնողունակության գործակցի, 1 բնակչի հաշվով 30 հազար դոլար է մեր 8000 դոլարի դիմաց: Մեկ բնակչի հաշվով տարեկան 4000 կվտժամ էլեկտրաէներգիայի արտադրություն ունեցող Թուրքիայում կարողանում են չորս հզոր ատոմակայաններ կառուցել, երբ մենք մտորում ենք 400 մգվտ թե՞ 600 մգվտ հզորության էլեկտրակայան կառուցելու շուրջ:

Օրեր առաջ իր հոգսերից խոսեց մեր բնակելի զանգվածի մեկ տասնյակ ընտանիքների կաթնամթերքով ապահովող գեղարքունիքցի անասնապահը. պարզվեց՝  4 կովերից հիմա 3-ն է պահում, պատճառը` արոտատեղում արեւային կայան են տեղադրել: Իսկ ահա Արագածոտնի մարզում 13 հեկտար սեփականաշնորհված հող ունեցող ծանոթս էլ նշում է, որ այն չի կարողանում վաճառել, որովհետեւ գնորդը ցանկանում է արեւային կայան կառուցել: Դե եկ ու գլուխ հանիր այսօրինակ միջավայրից:

Հայրենակիցներիցս ոմանք, թերեւս հարգանքի ու հեգնանքի խոսքերի փնտրտուքի տրվեն: Չեմ կարող չխոսել մեր երբեմնի բախտակից, 1.2 մլն բնակչությամբ Էստոնիայից, ուր էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը մոտենում է 7 մլրդ կվտժամի. գիտենք, որ էլեկտրաէներգիան չի պահեստավորվում, այլ տեղնուտեղը ծախսվում է, մի դեպքում հաստոց է աշխատեցնում, այլ տեղում` հարահոս ու վերելակ, ժամանցի ու հանգստի վայրերում էլ լուսավորություն: Մեկ բնակչի հաշվով 50 հազար դոլարի արդյունք ստեղծող մարդկանց միտքն ու մարմինը այլեւայլ ծառայություններից օգտվելու պահանջ ունի, որն էլ իրացնում է էլեկտրաէներգիայի ընձեռած հնարավորությունների շնորհիվ…

Էստոնիայի հարեւան Ֆինլանդիայում 1 բնակչի հաշվով տարեկան էլեկտրաարտադրությունը հասնում է 13.000 կվտժամի, Նորվեգիայում այս թվի կրկնակիից ավելին է, 28.000 կվտժամ: Թե անսովոր  ի՞նչ էլեկտրածախս են իրականացնում, նշեմ դրանցից մեկը. ամենամարդաշատ մայթերի տակ էլեկտրաջեռուցման սնուցում են անցկացրել մայթերը չսառելու նպատակով:

Մեր օրերում էլեկտրաէներգիայի օգտագործման նոր ոլորտ է կազմավորվում, որն է` էլեկտրաավտոմեքենաների ի հայտ գալը: Դրանք արդեն հազարներով կան նաեւ Երեւանում, քանզի ՀՀ կառավարությունը էլեկտրամոբիլներ ներմուծողներին որոշակի արտոնություններ է շնորհում: Դրանց մոդելներից մեկը վարող Վարդանից տեղեկացա, որ էլլիցքավորում իրականացնում է 50 կվտ, որը բավարարում է քաղաքում 400 կիլոմետր երթեւեկի համար: Այնպես որ առայժմ դժվար է հաշվել, թե ի՞նչ քանակի էլեկտրաէներգիա կպահանջվի 1-2 տարի անց պարկը ապահովելու նպատակով, հավանաբար` հարյուր միլիոնավոր կիլովատժամեր, որոնց արտադրությամբ հարկ է, որ ՀՀ-ում քայլեր ձեռնարկվեն:
Անակնկալներն այլ ձեւերով կհայտնվեն:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դիտարկումներ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության վերաբերյալ

Հաջորդ գրառումը

Ինչպես են լրատվամիջոցները ձեւավորում հանրային կարծիքը ժամանակակից աշխարհում

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Ինչպես են լրատվամիջոցները ձեւավորում հանրային կարծիքը ժամանակակից աշխարհում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

ԵՄ-ին ինտեգրման մասին «հիշել» են ծեծով. Սուրեն Սուրենյանց

12/05/2025

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Հայաստանը Եվրամիության անդամակցության մասին օրենքն ընդունել է, բայց դրանից հետո որևէ զարգացում դեռ չկա, ասել...

ԿարդալDetails

Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, Նիկոլը՝ կապիտուլյացիան. Շարմազանով

12/05/2025

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական