Զգոն եւ զգայուն լինենք՝ դահիճի եւ զոհի դերափոխումը կանխենք

65

Գերմանալեզու մեդիան ապրիլի 7-ին անդրադառնում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Բրյուսելում ապրիլի 6-ին Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած հանդիպմանը՝ հետեւյալ ընդհանրական վերնագրով՝ «Հայաստանն ու Ադրբեջանը կամենում են խաղաղության բանակցություն սկսել։ ԵՄ-ն լավատես է»։

Տեքստի հերթապահ բառաշարը գրեթե որեւէ բան չի հուշում, հայաստանյան լրաշարին հետեւողների համար նորություն չի պարունակում, սակայն ակնհայտ «կողմնապահ» է՝ վկայակոչում է միայն ՀՀ ԱԳՆ-ի հաստատումը, Ադրբեջանից կարծիք չկա։ Որեւէ պարզաբանում չկա նաեւ «Ազերթաջի» գերմաներեն տարբերակում ապրիլի 6-ին, 7-ին։

Մի նկատելի հանգամանք՝ վերջին շրջանում շատ են կրկնվում նման վերնագրերը՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին։ Տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանն ագրեսորն է եւ հիմա բարի կամք է դրսեւորում։

Դահիճի եւ զոհի դերափոխումը վտանգավոր է, հատկապես պատմության վերաշարադրման մեր ժամանակներում։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա