Շաբաթ, Փետրվարի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երեւանի ընտրությունները սարերի հետեւում չեն, բայց ընդդիմությունը թմբիրի մեջ է

17/03/2023
- 17 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեւանի քաղաքապետի ընտրությունները սարերի հետեւում չեն, բայց հայաստանյան քաղաքական դաշտի խաղացողները հիմնականում չեն շտապում հայտարարել` պատրատվում են արդյոք մասնակցել ընտրապայքարին, թե՞ ոչ: Եթե իշխող ուժի` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեպքում ամեն բան հասկանալի է, եւ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, օգտվելով թե՛ զբաղեցրած պաշտոնից բխող հնարավորություն-լիազորություններից, թե՛ իշխող ուժի բոլոր ռեսուրսներից, պաշտոնի նշանակվելու առաջին իսկ պահից քարոզարշավ է իրականացնում: Չնայած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ու առանձին վերլուծաբանների փաստարկված քննադատությանը, թե Ավինյանը, վարչական լծակների կիրառմամբ, ընտրություններից մեկ տարի առաջ արդեն քարոզարշավ է անում, այնուամենայնիվ որդեգրած գործելաոճից դույզն-­ինչ չի շեղվում. ըստ երեւույթին քաղաքապետ դառնալու մոլուցքը բավական ուժգին է նրան խանդավառել:

Ինչեւէ, Ավինյանին թողնենք` Մետրոյի հերթական կայարանի կարմիր ժապավենները 5 տարի հետո կտրի, ու դառնանք ընդդիմությանը: Խոիհրդարանական աթոռներին բազմած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները, որ, ըստ տրամաբանության, առաջնահերթ պետք է մտածեն Երեւան քաղաքի կառավարման ղեկը ստանձնելու մասին, այդ մասին անգամ ակնարկ ու տեսակետ չեն հայտնում:

«Ազգ»-ի ունեցած տեղեկություններով` «Հայաստան» խմբակցության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը քաղաքապետի հարմար թեկնածուի, ավելին` ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցում հստակ որոշում չունի: Բանն այն է, որ նախորդ տարվա փողոցի շարժումը մի շարք հարցեր է առաջացրել ընդդիմության լիդերների մոտ, որ հասկացել են` հրապարակներում բեմ բարձրացող ու ելույթ ունեցող լիդերները ոչ միանշանակ են ընկալվում հասարակության կողմից, հետեւաբար թեկնածու առաջադրելիս պետք է մի լավ ծանրութեթեւ անել: Ինչ վերաբերում է «Պատիվ ունեմ»-ին, ապա այստեղ հարցն ասես ավելի քան հստակ է` խմբակցության քաղաքական առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ընտրություններին մասնակցելն այս պահին այդքան էլ նպատակահարմար չի համարում: Այս մասին վերջերս նաեւ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն էր ակնարկել` նշելով, թե երկրի առջեւ ծառացած այնքան հարցեր կան, որ ընտրությունների մասին խոսելու ժամանակը չէ:
Ինչ վերաբերում է արտախորհրդարանական մյուս ուժերին, ապա այս պահին ԱԱԾ նախկին ղեկավար, «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ընտրապայքարի մեջ մտնելու մտադրություն ունի: «Ազգ»-ի տեղեկություններով` նա անգամ առանձին անհատների հետ հանդիպումներ է ունենում, քննարկում հետագա անելիքներն ու իր շանսերը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի՞նչ նպատակով են թուրքերը ձեռք բերում Հայաստանից արտահանվող ոսկին

Հաջորդ գրառումը

Գերմանիան հանդուրժեց Ալիեւի սանձարձակությունը

Համանման Հոդվածներ

13 Փետրվարի, 2026

ԱՄՆ-ը թափով մխրճվում է մեր տարածքում ու տարածաշրջանում

13/02/2026
13 Փետրվարի, 2026

Շեղված օրակարգեր

13/02/2026
13 Փետրվարի, 2026

Բաքվում ցմահ դատապարտված… խաղաղություն

13/02/2026
13 Փետրվարի, 2026

«Վենսը հող է նախապատրաստում դեպի Ասիայի սիրտը տանող «Թրամփի ուղու» համար»

13/02/2026
Հաջորդ գրառումը

Գերմանիան հանդուրժեց Ալիեւի սանձարձակությունը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական